«Մայր Հայաստան»-ի վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարանում վաղ առավոտից խուզարկություններ են կատարվել:
1lurer.am-ի տեղեկություններով՝ նրան կանչել են Քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեից
«Լուրերի» հետ զրույցում հաստատեցին, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տանը Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում կատարվել են քննչական գործողություններ: