Երևան - Սևան ճանապարհի կայծակից փլուզված կամուրջը շատ արագ տեմպերով կվերականգնվի ու կհանձնվի շահագործման, վստահեցնում են պատասխանատուները: Ճանապարհը կարևոր նշանակություն ունի, ամառային սեզոնով պայմանավորված հոսքը գնալով մեծանալու է: Այս պահին փլուզման հետևանքներն են վերացվում: Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարը՝ Գեղարքունիքի ու Կոտայքի մարզպետների, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի ու մի շարք մասնագետների հետ այսօր տեղում ծանոթացել է վնասների չափերին, տվել ցուցումներ:
Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան