«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է Կենտրոնական ընտրական հանձաժողով՝ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
Դաշինքի ընտրացուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը նախօրեին հայտնել էր, որ արագ պատասխան չստանալու դեպքում դիմելու են Սահմանադրական դատարան:
Օրեր առաջ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ վիճարկելու են ընտրությունների արդյունքները: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ այսօր հայտարարություն է տարածել՝ նշելով, որ քաղաքական կոնսուլտացիաներ են սկսում քաղաքական ուժերի հետ՝ միասնական օրակարգի և քայլերի մշակման համար: