Ավստրիան ցանկանում է երկարաձգել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը երեք ամսով՝ մինչև ինը ամիս՝ հայտնել են Ավստրիայի կառավարությունից։
Որոշմանը նախորդել են Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության և Neos Լիբերալ կուսակցության կոալիցիայի երկարատև բանակցությունները:
Բարեփոխումը նախատեսում է նոր պարտադիր դաշտային վարժանքների անցկացում վեցամսյա հիմնական պատրաստությունից հետո։
Նաև զինվորական ծառայությունն ավելի գրավիչ դարձնելու համար նախատեսվում է սահմանել արձակուրդային օրեր։ Վճարը պետք է բարձրանա ամսական մինչև 1000 եվրո: