ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն: Հանդիպումը կայացել է մամուլի համար փակ ռեժիմով և տևել է մոտ մեկ ժամ:
Բանակցություններից հետո Զելենսկին հայտարարել է, որ Թրամփի հետ հանդիպումը լավ է անցել:
«Նախագահի հետ քննարկել ենք Patriot համակարգերի համար բաղադրիչների արտադրության լիցենզիաների հարցը և մի քանի այլ գաղափար, որոնք կարող են օգնել: Խոսել ենք նաև դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը։ Մեր թիմերը կհամաձայնեցնեն նրանց հետագա փոխգործակցության մանրամասները»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Տելեգրամի իր ալիքում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թրամփին այն ամենի համար, ինչ արվում է՝ «ուկրաինացիների կյանքը պաշտպանելու և խաղաղության հասնելու համար»։