Ռուսական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլից հայտնել են, որ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու միջազգային օրակարգը:
«Ղեկավարները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու պրոֆիլային գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը։ Հաստատվել է փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման երկուստեք տրամադրվածությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով տեղի ունեցած հեռախոսազրույցը, նշել է, որ այն եղել է բավականին ջերմ և բովանդակալից:
Մանրամասները՝ տեսաշարում: