Ճապոնիայում՝ Կյուշու հարավային կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժից հետո գրանցվել է ևս մի քանի հետցնցում։
Լրատվամիջոցների տվյալով՝ 50 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հաղորդվում է, որ վիրավորների թվում է Հիկավա քաղաքի ծերանոցի 10 բնակիչ:
Վերջին անգամ Ճապոնիայում նման ուժգնության երկրաշարժ է գրանցվել 2024 թվականին Նոտո թերակղզում։
Երկրի վարչապետ Սանաե Տակաիտին հայտնել է, որ Կումամոտոյի նահանգապետի խնդրանքով տուժած շրջաններ է ուղարկվել Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի 3600 զինծառայող: Տոկիոյի Հանեդա օդանավակայանում ավելի քան 40 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել: