• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը ֆեյք ուժի ֆեյք վարչապետի թեկնածուն է. Ստեփանյան Բաց հարթակ. Սամվել Կարապետյանը... 20:38
Թուրքիային և Ադրբեջանին հարվածների հետ կապված իրավիճակը կարգավորվել է. Բաղաեի. «Հարևաններ» Թուրքիային և Ադրբեջանին հարվածների... 20:35
Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:22
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Քաղաքականություն 23:3815 Հնս, 2023

Չկա դեպք, որ ՀՀ բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունն ասի՝ փող չկա. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ելույթի ժամանակ անդրադարձավ իշխանության հասցեին հնչող մի շարք քննադատությունների:

«Զենքերի մասին եք խոսում: Պարոն Օհանյան, կարծում եմ՝ այս բանավեճի պատասխանը տվել է ձեր պաշտոնավարման ընթացքում գերագույն գլխավոր հրամանատարը, ով 2016 թվականին ասել է, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով: Ինչի՞ շուրջ է բանավեճը, բայց դուք եք ասել դա: Ձեր վարչապետն է այս ամբիոնից ասել՝ տանկի մեջ դիզվառելիք չկար: Ես չեմ ասել: Բայց դուք ձեր ելույթում շատ կարևոր բան եք ասում, շատ, ասում եք՝ անվտանգությունը բանակ է, աշխարհաքաղաքականություն է, և մեզ մեղադրում եք սխալ արտաքին քաղաքականություն տանելու մեջ: Բայց ձեզ հարց՝ իսկ ինչո՞ւ 2016 թվականին Հայաստանի բանակը կռվում էր 80-ականների զենքերով, իսկ Ադրբեջանի բանակը 4 մլրդ ապրանքային վարկ էր ստացել մեզ 80-ականների զենքեր մատակարարող մեր գործընկերներից և գնել նրանց ամենաժամանակակից տեխնիկաները: Իսկ չասե՞մ՝ ղուրբան ձեր արտաքին քաղաքականությանը, աշխարհաքաղաքական ընկալումներին, իսկ ինչի՞ էր այդպես, իսկ մի անգամ անդրադառնալու ե՞ք այդ հարցին, թե՞ չեք անդրադառնալու: Ես եմ անդրադառնում, որովհետև դուք չեք անդրադառնում, որովհետև ինչպես նշեց պարոն Խաչատրյանը՝ կարող է չեք արտահայտվում այն պատճառով, որովհետև ձեր գլուխը կոկորդիլոսի երախի մեջ է: Ես չգիտեմ, հնարավոր է:

Ի՞նչ ենք արել մենք բանակի համար: Մենք բանակի համար չենք խնայել ոչինչ: Ոչինչ: Եվ մինչև այս պահն էլ: Մենք վստահել ենք մեր բանակին, վստահել ենք: Ընդ որում, իմացել ենք քաղաքական կապվածություններ, չգիտեմ նույնիսկ ինչ-որ բաներ իմանալով, լսելով, աչք փակելով, վստահել ենք և չենք խնայել ոչինչ: Եվ էլի եմ ասում՝ 2018 թվականից մինչև այսօր չկա մի դեպք, որ Հայաստանի Հանրապետության բանակում որևէ բան տեղի ունեցած չլինի այն պատճառով, որ կառավարությունն ասի՝ փող չկա: Բացառված է, չի կարող այդպիսի բան լինել: Բայց գուցե այդ էլ ասեմ, գուցե դա է եղել մեր ամենամեծ սխալը, որ մենք վստահել ենք բանակին, որովհետև հիշում եք, պատմել եմ նաև դեպք, երբ նույնիսկ պատերազմի ժամանակ, նույնիսկ ինձ հարազատ մարդիկ եկել, փորձել են ասել, որ ինչ-որ մի բարձրաստիճան հրամանատար ինչ-որ մի բան չի անում, ես դուրս եմ արել այդ մարդուն, ասել եմ՝ թույլ չեմ տա, որ իմ երկրի բանակի սպայի մասին դու այդպիսի բան ասես: Այսօր այդ սպան որպես մեղադրյալ անցնում է քրեական գործով, ցավոք սրտի:

Հանքահումքային, բանանային պետության մասին եք խոսում: Կներեք, այս պետությունը 5 տարվա կյանք ունի՞, իսկ 2018 թվականի ապրիլի դրությամբ հանքահումքային, բանանայի՞ն էր, թե բարձր տեխնոլոգիական: Շնորհակալ եմ պարոն Արշակյանին: Եկանք մենք փաստորեն բարձր տեխնոլոգիական ոլորտները լրիվ ջախջախեցինք, հա՞, իսկ ինչի՞ չեք ասում՝ 2018 թվականին ինչ էր այդ նույն գործով: Հիմա կասեմ:

Պարոն Նազարյանն ասում է՝ 2001-2003 թվականներին, ըստ էության, աշխատող ձեռնարկություն չի եղել: Համարյա ճիշտ եք ասում: Եղել է աշխատող ձեռնարկություն: Օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը շատ արագ հենց ձեր նույն ասած ժամանակաշրջանում պետական սեփականությունից դարձել է ձեզ հայտնի մարդկանց ընտանիքների անդամների սեփականությունը: Գիտեք չէ՞, որ այդպես է եղել: Առնվազն այն թերթում, որ իրար հետ աշխատել ենք՝ բազմիցս դրան անդրադարձ է եղել, ոնց էլ լինի կարդացած կլինեք, եթե գրելուն որևէ ձևով մասնակցած չլինեք: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, իսկ ինչի՞ չեք ասում՝ այդ ո՞նց է լինում, որ 2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վճարում է ավելի շատ հարկ, ինչքան 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին միասին վերցրած: Իսկ այս հարցին ո՞վ է անդրադառնալու: Ասում եք՝ ի՞նչ եք անում զարգացնելու համար: Քերոբյանը նշեց, ասաց՝ այսօր տաղանդավոր մարդկանց հետևից որս է գնում: Ես ձեզ մի ծրագրի մասին ասեմ, գործում է այդ ծրագիրը: Եթե աշխարհի 400 լավագույն համալսարանների շրջանավարտին Հայաստանի որևէ ընկերություն ընդունում է աշխատանքի՝ աշխատավարձի 20 տոկոսը կառավարությունը տալիս է, եթե այդ աշխատողը PHD ունի՝ աշխատավարձի 50 տոկոսն է կառավարությունը տալիս: Ընդ որում, կարող է այդ աշխատավարձը 10 հազար դոլար լինել, 50 հազար դոլար լինի: Եթե այդ PHD ունեցող մասնագետը դասավանդում է նաև որևէ հայկական բուհում՝ Կառավարությունը նրա աշխատավարձի 70 տոկոսն է փոխհատուցում: Իսկ սա ինչի՞ համար ենք անում: Արշակյանն ասաց՝ գիտահետազոտական ինստիտուտների հետ ինչ էր կատարվում, իսկ ինչի՞ աշխատավարձերը չէիք բարձրացնում: 300 տոկոսով գիտնականների աշխատավարձերն ինչի՞ համար ենք բարձրացնում, որ բանան աճեցնե՞ն:

Իշխանության մնալու մոլուցքի վերաբերյալ. մեր գործընկերներն անդրադարձան, բայց ես էլ եմ ուզում ասել՝ եթե մենք իշխանություն պահելու մոլուցք ունենայինք, կներեք՝ դուք այս դահլիճում նստած չէիք լինի: 2021 թվականին մեզ ասում էին՝ հրաժարական տվեք: Տվել ենք, հրաժարական էլ ենք տվել և գնացել ենք ընտրությունների: Մենք այդպես վարվել ենք մի պատճառով, որովհետև դուք ասում էիք՝ չէ, դուք պետք է իշխանությունը տաք մեզ:

Մենք ասում էինք՝ մենք իշխանության սեփականատերը չենք, որ ձեզ տանք, այս երկրում իշխանությունն ունի սեփականատեր, դա ժողովուրդն է: Մենք կտանք իրեն, ինքը թող որոշի՝ ում է տալիս, և ինքը որոշեց: Եվ էլի հաշվի առնելով, որ պետական խորհրդանիշների օրն է՝ ուզում եմ նաև օրհներգին անդրադառնալ, մեր հիմնին:

Անընդհատ տարբեր մարդիկ են ինձ դիմում և ասում, ես էլ եմ այդ բանը զգում ու իմ մեջ վերջնական եզրակացություն չկա: Էլի բարձրաձայն մտածելու ժանրում եմ այս ամեն ինչն ասում: Այսօր մեր հիմնի պաշտոնական բառերն ավարտվում են հետևյալ կերպ՝ զոհվելով են ավարտվում: Ինքը՝ գաղափարախոսությունը ճիշտ է, այսինքն՝ տեքստի հետ ես որևէ խնդիր չունեմ, բայց ավարտվում է զոհվելու տողով և զոհվելու տեսարանով: Ես վերջերս շատ եմ մտածում, իհարկե զուտ էսթետիկական, բանաստեղծական առումով ինքը հեշտ չէ գուցե իրականացնել, բայց կարծում եմ՝ քաղաքական առումով շատ ճիշտ կլինի, որ Հայաստանի Հանրապետության հիմնն ավարտվի հետևյալ տողերով.

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։

Դիտումների քանակ192
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Օրենսդրական փոփոխությունից հետո ապրանքները կվարակազերծվեն. կլինեն լիցենզավորված կազմակերպություններ 01:2108 Ապր, 2026
  • Ամբողջ իրանական ժողովրդին ուղղված սպառնալիքներն անընդունելի են․ Հռոմի Պապ 01:1508 Ապր, 2026
  • Խարբերդի ամառանոցներից դեպի Նուբարաշեն ճանապարհին 5 մեքենա է բախվել․ կան տուժածներ 01:1408 Ապր, 2026
  • Ապրիլի 8-ի եղանակային կանխատեսումները 00:5808 Ապր, 2026
  • Իրանին տրված վերջնաժամկետը լրանում է․ Պակիստանը Թրամփին առաջարկ է ներկայացրել 00:5608 Ապր, 2026
  • 200-ից ավելի դպրոցներ տնօրեն չունեն. նախարարությունը հավաքում է գործուղվել ցանկացողների տվյալները 00:2808 Ապր, 2026
  • Ռուսաստանը և Չինաստանը արգելափակել են Հորմուզի նեղուցի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը 00:0908 Ապր, 2026
  • Ուրիշ բան, որ պարզվի՝ ասենք 20 երկրի քաղաքացի է. Ալեքսանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին 00:0308 Ապր, 2026
  • Նախագահը ստորագրել է Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև մի շարք այլ օրենքներ 23:3707 Ապր, 2026
  • Մայրության և գեղեցկության տոնին ՄԻՊ ուշադրության կենտրոնում Ղարաբաղից բռնի տեղահանված կանայք են 23:2507 Ապր, 2026
  • Եղե՛ք զգոն, սպասվում է քամու ուժգնացում՝ 24-27 մ/վ արագությամբ․ Ազիզյանը մանրամասնել է՝ ինչ անել 23:2207 Ապր, 2026
  • Ադրբեջանցի վարորդը Հայաստանում չի շրջել, տեսանյութն էլ Երևանից չէ. անհայտ ծագման նոր կեղծիքները 23:1407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկnրծանվի. Թրամփ 22:5907 Ապր, 2026
  • Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա 22:4307 Ապր, 2026
  • Ապօրինաբար օտարված տարածքները վերադարձվում են պետությանը. Նորքում անտառ կհիմնվի 22:3307 Ապր, 2026
  • ԱԳՆ-ում կայացել է հանդիպում՝ նվիրված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին 22:2107 Ապր, 2026
  • Հարցազրույց Արծվիկ Մինասյանի հետ 22:1107 Ապր, 2026
  • 3+1 փոքրիկ խմբակի մասին. վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:0807 Ապր, 2026
  • «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները 21:5507 Ապր, 2026
  • Ստեղծարար կանանց ներուժի բացահայտում 21:3607 Ապր, 2026
  • Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում 21:2007 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Ապատեղեկատվության հոսք․ կեղծ տեսանյութերի թիրախում՝ Հայաստանը | 07.04.2026 21:0007 Ապր, 2026
  • «Ալֆա-ֆարմ իմպորտ» ընկերությունը 2025-ին 5 մլրդ 580 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:5707 Ապր, 2026
  • Իրանը պետք է հարևան երկրներին փոխհատուցում տրամադրի պատճառված վնասի համար. ԱՄԷ նախագահի խորհրդական 20:5107 Ապր, 2026
  • Տեխնիկակա՞ն, թե՞ առանցքային փոփոխություն. ԱԺ արտահերթի օրակարգը 20:4407 Ապր, 2026
  • Ապրիլ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:3907 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հայտարարել է, որ ավարտվել է Իրանի տարածքում հարվածների մասշտաբային ալիքը 20:3407 Ապր, 2026
  • Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին 20:2807 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2026 20:2207 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 7. 2026 20:0607 Ապր, 2026
  • Ռազմական առումով Իրանը պարտվել է և այժմ փորձում է աշխարհին տնտեսական վնաս հասցնել. Վենս 19:5707 Ապր, 2026
  • 278 հայտից 126-ը՝ հաստատված․ ներկայացվել են 2026-ի մշակութային ծրագրերը 19:4807 Ապր, 2026
  • Հայաստանում վերաբացվել է «Էրազմուս+» ազգային գրասենյակը 19:3907 Ապր, 2026
  • Վենսը Ուկրաինային մեղադրել է ԱՄՆ-ի և Հունգարիայի ընտրություններին միջամտելու համար 19:2807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստի օրակարգային 4 նախագծերը, այդ թվում՝ ԸՕ-ի փոփոխությանն առնչվող առաջարկը, ընդունվեցին 19:2407 Ապր, 2026
  • Բանկեր-բիզնես երկխոսություն՝ Լոռու մարզում 19:1707 Ապր, 2026
  • Դաղստանում անձրևների հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի կարգավիճակը կբարձրացվի 19:0607 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Կարկանդակից մինչև ընտրական օրենսգիրք․ ԱԺ-ում թեժ քննարկում 19:0007 Ապր, 2026
  • Փոխհրաձգություն՝ Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ 18:5407 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 18:5007 Ապր, 2026
  • ՀՀ և ԵՄ ներկայացուցիչները համանախագահել են ՓԿԶՊ բարեկամների խմբի հանդիպումը 18:3907 Ապր, 2026
  • Որսորդական հրացանով կրակել է համագյուղացու ուղղությամբ, որը մահացել է. կանխվել է հանցագործություն կատարած անձի փախուստը ՀՀ-ից 18:3207 Ապր, 2026
  • Արսեն Թորոսյանը մասնակցել է Ղարաբաղից տեղահանված կանանց հետ քննարկմանը 18:2107 Ապր, 2026
  • Ներկայացվել է ՀՌՀ-ի՝ 2025-ի գործունեության և տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը 18:0907 Ապր, 2026
  • Արմավիրի բնակիչների խնդիրները՝ ՄԻՊ այցի օրակարգում 17:5807 Ապր, 2026
  • Տիգրան Խաչատրյանը և «Վեոլիա» ընկերության փոխնախագահը քննարկել են ջրամատակարարման որակի բարձրացմանը վերաբերող հարցեր 17:4407 Ապր, 2026
  • Այս գիշեր մի ամբողջ քաղաքակրթություն կկործանվի. Թրամփ 17:3307 Ապր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայաստանում «Էրազմուս+» ազգային գրասենյակի վերաբացմանը 17:2107 Ապր, 2026
  • Գորայքում առանց համապատասխան թույլտվության քարի արդյունահանում իրականացնող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 7․3 մլն դրամը. ՔԿ 17:1307 Ապր, 2026
  • Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության շենքի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր 17:0707 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Ապատեղեկատվություն և անհարկի անհանգստություն. ՊՆ-ն հակադարձել է Հայկ Սարգսյանին 17:0007 Ապր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները 16:5807 Ապր, 2026
  • Ջեյ Դի Վենսը երկօրյա այցով ժամանել է Բուդապեշտ 16:4607 Ապր, 2026
  • ԶՈՒ-ում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել. ՊՆ-ն արձագանքել է Հայկ Սարգսյանի հայտարարությանը 16:3407 Ապր, 2026
  • 36-ամյա Արկադի Սիրեկանյանը հետախուզվում է 16:3107 Ապր, 2026
  • ՇՄ նախարարը և Նիդերլանդների դեսպանը անդրադարձել են COP17-ի կազմակերպչական և օրակարգային հարցերին 16:2207 Ապր, 2026
  • Մինչև 2030 թվականը բուհերի ընդունելությունը կկատարվի գործող ընթացակարգով․ քննարկում ԱԺ-ում 16:1207 Ապր, 2026
  • Պետք է ունենանք համաձայնագիր, որն ընդունելի կլինի ինձ համար. Թրամփ 15:5607 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգրքում այս կարգավորումն ինքնին լավն է, բայց քանի որ ժամկետները խնդրահարույց են, ո՛չ քննադատում ենք, ո՛չ էլ ողջունում. Դանիել Իոաննիսյան 15:4007 Ապր, 2026
  • «Արտեմիս II» առաքելության տիեզերագնացները պտույտ են կատարել Լուսնի շուրջ և արդեն վերադառնում են Երկիր 15:3207 Ապր, 2026
  • Հօգուտ Դիլիջան համայնքի կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ 15:2407 Ապր, 2026
  • Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի 15:2307 Ապր, 2026
  • Չի կարող ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ուժեղ քյաբաբ Ստյոպի մոտ» դաշինք. Վահագն Ալեքսանյան 15:1407 Ապր, 2026
  • Փորձում ենք նվազեցնել հնարավոր բոլոր ռիսկերը և վերահսկողական մեխանիզմներ ներդնել. ԲՏԱ նախարար 15:0807 Ապր, 2026
  • Թուրքիայում նախագահի արտահերթ ընտրության անցկացում օրակարգում չկա. Էրդողան 15:0407 Ապր, 2026
  • Լուրեր 15:00 | Ձեր խորհրդարանական գործունեության մայրամուտն ենք տեսնում. Կոնջորյանը՝ ընդդիմությանը 15:0007 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել են 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ 14:5607 Ապր, 2026
  • Դանիել Իոաննիսյանի ճեպազրույցը 14:4707 Ապր, 2026
  • Կիևը Մոսկվային է փոխանցել էներգետիկ հրադադարի առաջարկ. Զելենսկի 14:4407 Ապր, 2026
  • Բուժաշխատողները ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանան՝ հիմնվելով ծանրաբեռնվածության և որակի վրա. Լենա Նանուշյան 14:4007 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական կապերին և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր 14:3707 Ապր, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 14:3607 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները 14:3507 Ապր, 2026
  • ԱՍՀ նախարարը և Կատարի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր 14:3107 Ապր, 2026
  • Ազգային ժողովի արտահերթ նիստ | ՈՒՂԻՂ 14:3007 Ապր, 2026
  • Կրթաթոշակի մրցույթ հայաստանյան ասպիրանտների համար 14:1807 Ապր, 2026
  • «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքում առաջարկում ենք մի շարք փոփոխություններ իրականացնել. Նանուշյան 14:0407 Ապր, 2026
  • 25 մլն դոլարից ավելի ներդրում սպասում է այս կարգավորմանը. Վարդանյանը՝ ջերմատնային տնտեսություն կառուցելու տուրքը նվազեցնելու մասին 13:5907 Ապր, 2026
  • Ռեկորդային ցուցանիշ. Պապոյանը՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների աճի մասին 13:4907 Ապր, 2026
  • Պատերազմը դադարեցնելու՝ Իսլամաբադի ջանքերը հասել են կրիտիկական ու զգայուն փուլի. Պակիստանում Իրանի դեսպան 13:3807 Ապր, 2026
  • Հյուսիս-արևմուտքից ցուրտ հոսանքներ են ներխուժում, որոշ շրջաններում կանխատեսվում է ձյան ծածկի ավելացում 20-50 սմ-ով 13:2407 Ապր, 2026
  • Թույլ չենք տա ձեզ օգտագործել ժողովրդավարության գործիքները ժողովրդավարության դեմ պայքարելու համար. Ջուլհակյանը՝ ընդդիմադիրներին 13:2207 Ապր, 2026
  • Վթար Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին 13:2107 Ապր, 2026
  • Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան 13:1907 Ապր, 2026
  • Անցել ենք համամասնական ընտրակարգի, որն իր էությամբ շարունակել է մնալ մեծամասնական. Ջուլհակյան 13:1107 Ապր, 2026
  • Ձեր ակտիվ մասնակցությունը պետական և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում կարևոր ներդրում են մեր երկրի կայուն զարգացման գործում. ՊԵԿ նախագահի ուղերձը կանանց 13:0907 Ապր, 2026
  • Պետք է հասկանանք՝ ինչ տեղ ունեն մեզանում այն կուսակցությունները, որոնք կաշառքի միջոցով փորձում են ազդել ընտրությունների վրա. Ջուլհակյան 13:0307 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 13:0007 Ապր, 2026
  • Լուրեր 13:00 | Սահմանամերձում բնակապահովման ծրագիրը վերաբացվել է․ նոր պայմաններ և քվոտաներ 13:0007 Ապր, 2026
  • Ինչ տեխնիկական վրիպակի շտկում է ենթադրում ԸՕ-ում փոփոխություն առաջարկող նախագիծը. Ջուլհակյանը պարզաբանում է 12:5107 Ապր, 2026
  • Թուրքիայի հետ համատեղ աշխատանքն Ուկրաինայի համար ապահովում է էներգետիկ և լոգիստիկ անվտանգություն. Զելենսկի 12:4507 Ապր, 2026
  • Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 12:3907 Ապր, 2026
  • Քննիչի գործունեության վերաբերյալ վնասակար տեղեկություններ հրապարակելու և խուլիգանության մեջ մեղադրվող անձի գործը ուղարկվել է դատարան 12:3107 Ապր, 2026
  • Պեռաշկին ավելի լուրջ քաղաքական օրակարգ է ստեղծում Հայաստանում, քան դուք. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին 12:2507 Ապր, 2026
  • ՑԱՀԱԼ-ը հարվածել է Շիրազի նավթաքիմիական համալիրին 12:1907 Ապր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:1607 Ապր, 2026
  • Ձեր դարդը թողած, գնացել 8 երկրի քաղաքացու դարդն եք լացում, դուք ձեր դարդը լացեք. Ալեքսանյանը՝ ընդդիմությանը 12:0807 Ապր, 2026
  • ԱԺ արտահերթ նիստին հրատապության կարգով կքննվի 4 նախագիծ. մեկը վերաբերում է Ընտրական օրենսգրքին 12:0307 Ապր, 2026
  • Ա մեծատառ, ու փոքրատառ, առաջարկ «ուժեղներին». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 11:5507 Ապր, 2026
  • Իրանում այլևս չեն լինի կամուրջներ և էլեկտրակայաններ. Թրամփ 11:3907 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015