ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ մայիսի 26-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը:
![Հնարավոր է սա 7 մարդ and տեքստ նկարն է](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/347634806_1275596153088374_1311485425073115793_n.jpg?_nc_cat=102&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=v53_Y3uHaCgAX_fZ0vp&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AfAH0EZcH0HisYyS8raLfCwCYtQZgR7uxkoRhp566t-I9A&oe=64757630)
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ ԶՈՒ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։
![Հնարավոր է սա 3 people նկարն է](https://scontent.fevn6-4.fna.fbcdn.net/v/t39.30808-6/348341326_949484806179549_924743126505265899_n.jpg?_nc_cat=111&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=sLHzo3hZ6EIAX9rorNC&_nc_ht=scontent.fevn6-4.fna&oh=00_AfBCD1NpaXiGKuuv-4KFsSILrqa08gSKqu125C6pzLPXkQ&oe=64750DCF)
Բացելով նիստը և դիմելով ներկաներին՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։
![Հնարավոր է սա 1 անձ and տեքստ նկարն է](https://scontent.fevn6-3.fna.fbcdn.net/v/t39.30808-6/345642816_246911917931469_8840060505423509086_n.jpg?_nc_cat=106&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=EmW_fv-N5NcAX-L3Hex&_nc_ht=scontent.fevn6-3.fna&oh=00_AfBBeRbIQw1F0AQrhI4VnbG9CjoH2OwMj88Jl1ZlpTaS1g&oe=64761190)
Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։
![Հնարավոր է սա 3 մարդ and տեքստ նկարն է](https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/345623203_628832815547076_990089020264608341_n.jpg?_nc_cat=109&ccb=1-7&_nc_sid=8bfeb9&_nc_ohc=2x6TfoUF7UgAX89JaCr&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=00_AfDwjPCD68AWU1RzkRzj2FecfYW4kBrmMaCKAv9R6FM6uw&oe=6475C994)
Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: