Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այսօր Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի հետ այցելել ենք Թաղավարդ համայնք, մասնակցել Թաղավարդի հիմնական դպրոցում վերջին զանգի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը և շնորհավորել դպրոցի շրջանավարտներին:

Ուսուցչական կոլեկտիվն ու շրջանավարտները կազմակերպել են անչափ հուզական և խորախորհուրդ միջոցառում: Բոլորի աչքերում փայլող արցունք կար»:
