Դեկտեմբերի 15-21-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 460 դեպք, որից 162-ը՝ արտակարգ:
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ եղել են մասնավորապես՝ հրդեհի՝ 96, պայթյունի, որոնողափրկարարական` 3-ական, երկաթգծի ուղիներին պատահարի, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի՝ 2, կեղծ ահազանգի, թունավորման՝ 4-ական, ինքնասպանության փորձի՝ 9, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 55, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 192, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 36, հրդեհի կեղծ կանչի՝ 20, 34 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 13 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 37 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 87, զոհվել՝ 7 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ: