• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Արմեն Գրիգորյանը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին՝ հստակ և հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին Արմեն Գրիգորյանը կոչ է... 15:49
Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ... 15:33
Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության... 13:28
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
22:3726 Մայ, 2023

Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ է դրական քայլերի. Չավուշօղլու

ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ՝ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏՎԻ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈւ

Անկարան պատրաստ է դրական քայլերի Հայաստանի հետ հարաբերություններում, եթե Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

«Ադրբեջանը համապարփակ խաղաղության համաձայնագիր է նախաձեռնել, եթե Հայաստանն ասի «այո՛», ապա այն շատ շուտով կստորագրվի: Թուրքիան էլ որոշակի քայլեր կանի այս իրավիճակում: Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվի»,- ասել է Մևլութ Չավուշօղլուն։

Նա հավելել է՝ Անկարան դրական է գնահատում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ հայկական կողմի վերջին հայտարարությունները:

ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔՎԻ. ՊԵՍԿՈՎ

Առկա զարգացումները հույս են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության պայմանագիր կնքել, հայտարարել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով երեկ Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները:

Դմիտրի Պեսկովը հիշեցրել է, որ առաջիկայում Մոսկվայում կհանդիպեն նաև երեք երկրի փոխվարչապետները:

Դմիտրի Պեսկով (ՌԴ նախագահի խոսնակ) - Նրանք կհանդիպեն հաջորդ շաբաթ` Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։ Բոլոր հարցերը վերջնականացնելու խնդիր դրված չէ, քանի որ գլխավոր նպատակն արդյունքն է, և ժամանակի հետևից ոչ ոք ընկած չէ: Այնպես որ, հիմա դժվար թե որևէ մեկը կարողանա կանխատեսել խաղաղության պայմանագրի ստորագրման հստակ ամսաթիվը: Չնայած՝ երեկ էլ ասվեց, որ հանգամանքները մեծապես փոխվել են, և այդ փոփոխված հանգամանքները թույլ են տալիս մտածել, որ տեսանելի ապագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը:

Կրեմլի խոսնակը հավելել է՝ կարևոր է, որ կա ընդհանուր տեսակետ, կա պետությունների ղեկավարների փոխըմբռնումը, թե ինչպես լուծել առկա խնդիրները:

«Հետևաբար, աշխատանքային մակարդակում այլևս չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն», - եզրափակել է Պեսկովը:

ՄԻԼԼԵՐԻ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՌԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ բանակցությունները մեկնաբանել է նաև ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

«ԱՄՆ-ը ներկայացված չէր Մոսկվայում կայացած հանդիպմանը, սակայն այս թեման մեզ համար մնում է առաջնահերթություն», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Մեթյու Միլլերը։

Մեթյու Միլլեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ) - Պետքարտուղարը մի քանի շաբաթ առաջ Վաշինգտոնում ընդունեց կողմերին և նա կշարունակի ներգրավված մնալ։ Դրանից հետո քննարկումներ անցկացվեցին Բրյուսելում: Մենք աջակցում ենք բանակցությունների շարունակմանը։ Ավելի վաղ ասել ենք՝ հավատացած ենք, որ համաձայնությունը շատ մոտ է: Մենք կարծում ենք, որ կողմերը պետք է միասին աշխատեն՝ չլուծված հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար:

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱԼԻԵՎԻՆ

Ուկրաինայի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին՝ Ադրբեջանի Անկախության օրվա առթիվ։

«Վստահ եմ՝ համատեղ ջանքերով մենք կկարողանանք իրացնել Կիևի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության ողջ ներուժը՝ փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում»,- նշվում է Վոլոդիմիր Զելենսկիի ուղերձում։

Նա ընդգծել է՝ չնայած բոլոր դժվարություններին՝ Ադրբեջանն ու Ուկրաինան վստահորեն քայլում են անկախության ճանապարհով։

«Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ֆոնին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Բաքվի հետևողական դիրքորոշման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության աջակցելու համար։ Եվս մեկ անգամ վերահաստատում եմ Կիևի հավատարմությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- ընդգծել է Զելենսկին։

ԲԱՔՎՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆ

Ադրբեջանում անհիմն մեղադրանքներով ձերբակալված շիա ակտիվիստների հարազատները բողոքի ակցիա են անցկացրել Ադրբեջանի նախագահական նստավայրի առջև: Ցուցարարների խոսքով՝ կալանավորված ակտիվիստներն անմեղ են և պետք է ազատ արձակվեն:

Վերջին ամիսներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են շուրջ 200 շիա ակտիվիստի՝ նրանց մեղադրելով Իրանի հատուկ ծառայությունների հետ ենթադրյալ կապերի համար;

ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԱԼԻՔ ԿՈՍՈՎՈՅԻ ՀՅՈՒՍԻՍՈՒՄ

Սերբիայի զինված ուժերը հանրապետության նախագահի հրամանով բերվել են մարտական պատրաստության վիճակի։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով՝ Ալեքսանդր Վուչիչը զինված ուժերին հրամայել է շտապ շարժվել դեպի Կոսովոյի և Մետոխիայի հետ վարչական սահման, քանի որ, նրա խոսքով, Կոսովոյի վարչապետ Ալբինա Կուրտիի հատուկ նշանակության ուժերը բռնություն են կիրառում Զվեջանի, Զուբին Պոտոկի և Լեպոսավիչի սերբ բնակչության նկատմամբ: Վուչիչը նաև դիմել է ՆԱՏՕ-ին՝ կոչ անելով շտապ քայլեր ձեռնարկել։

Կոսովոյում լարվածությունը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ Հյուսիսային Միտրովիցայում սերբ մեծամասնության բոյկոտի պայմաններում անցկացվել են ընտրություններ, որոնց արդյունքով քաղաքապետ է ընտրվել ալբանացի Էրդեն Ատիչը:

Կոսովոյի իրավապահների և սերբ ցուցարարների միջև բախումներ են գրանցվել, ոստիկանները արցունքաբեր գազ, պայթուցիկներ և ջրցան մեքենաներ են կիրառել: Կան տուժածներ: Սերբական ԶԼՄ-ները հայտնում են, որ Կոսովոյի և Մետոխիայի հյուսիսում բնակվող սերբերը սկսել են բարիկադներ կառուցել՝ պաշտպանելու վարչական շենքերը, որոնք, լրատվամիջոցների տվյալով, Կոսովոյի անվտանգության ուժերը փորձում են գրավել:

Հեղինակ`Դիանա Գասպարյան
Դիտումների քանակ41
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Երբ Ուկրաինան սկսի հակահարձակումը, նրանք կտեսնեն ու կզգան․ Զելենսկի 15:5608 Հնս, 2023
  • Արմեն Գրիգորյանը կոչ է արել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարներին՝ հստակ և հասցեական գնահատական տալ ԼՂ-ում ստեղծված իրավիճակին 15:4908 Հնս, 2023
  • Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին 15:3308 Հնս, 2023
  • Երևանում կանցկացվի Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանին նվիրված՝ ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշար 15:2308 Հնս, 2023
  • Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագրին արտոնություն է տրամադրվել 15:0908 Հնս, 2023
  • Լուրեր 15:00 | 08.06.2023 15:0008 Հնս, 2023
  • Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն ընկել է ձորը. 37-ամյա վարորդը մահացել է 14:5608 Հնս, 2023
  • Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթյունից հետո Դնեպրի հոսքը տասն անգամ արագացել է 14:4808 Հնս, 2023
  • Երեք անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Լոռու մարզում պարեկների ծառայողական գործունեությանը միջամտելու համար. ՔԿ 14:4308 Հնս, 2023
  • Երկու համալսարանի միաձուլմամբ կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա 14:2808 Հնս, 2023
  • 2023 թ․ մայիսին Հայաստան է ժամանել 176 հազար զբոսաշրջիկ 14:1908 Հնս, 2023
  • Սերժ Սարգսյանի գործով շարունակվում է ամբաստանյալների հարցաքննությունը | ՈւՂԻՂ 14:0808 Հնս, 2023
  • Սերբիան կընդլայնի ռազմական համագործակցությունն ԱՄՆ-ի հետ՝ պահպանելով պետության չեզոք կարգավիճակը․ Վուչիչ 14:0308 Հնս, 2023
  • 15-ամյա բերքառատցին ծալովի դանակով խփել էր 52-ամյա արթիկցի կնոջ դաստակին 13:5808 Հնս, 2023
  • Քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների և գերեվարվածների ընտանիքներին աջակցությունը կշարունակվի 13:5308 Հնս, 2023
  • Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է 13:4908 Հնս, 2023
  • Էրդողանն ու Միշելը քննարկել են տարածաշրջանային հարցեր 13:3808 Հնս, 2023
  • Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն 13:3508 Հնս, 2023
  • ԱՄՆ դեսպանն այցելել է Տեղ համայնք, անմիջականորեն ականատես եղել սահմանին տիրող լարված իրավիճակին 13:2908 Հնս, 2023
  • Դատախազությունը պահանջում է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ 13:2808 Հնս, 2023
  • Ռազմական գոտում գտնվող երկրների կանայք պետք է սկսեն խոսել ավելի բարձր, քան զենքերի ձայնն է. Աննա Հակոբյան 13:1708 Հնս, 2023
  • Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցը կարող է քննարկվել ԵԽԽՎ ամառային նստաշրջանին 13:0708 Հնս, 2023
  • ԱԺ նախագահը Շոտլանդիայի Ազգային կուսակցության խոսնակին է ներկայացրել Լաչինի ճգնաժամի հետևանքները 13:0308 Հնս, 2023
  • Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողին 13:0008 Հնս, 2023
  • Լուրեր 13:00 | 08.06.2023 13:0008 Հնս, 2023
  • Գոռ Աբրահամյանը մանրամասներ է հայտնել Արագածավանի ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վեճից 12:5308 Հնս, 2023
  • Խաչիկում էլեկտրաշչակ կգործարկվի 12:5208 Հնս, 2023
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը երկու կողմին էլ պետք է ձեռնտու լինի․ Լուկաշենկո 12:3608 Հնս, 2023
  • Ամսական մի փոքր գումար վճարելով՝ քեզ զերծ ես պահում աղետալի ծախսերից. Ավանեսյանը՝ պարտադիր ապահովագրության մասին 12:3008 Հնս, 2023
  • ԱՄՆ-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել ակտիվիստ Բախտիար Հաջիևին 12:2308 Հնս, 2023
  • Կբարելավվեն Ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանները 12:1408 Հնս, 2023
  • Եվրոպայի և աշխարհի առաջնություններին լավագույն մասնակցություն ապահովելու համար ԿԳՄՍՆ-ին հատկացվեց 358 մլն դրամ 12:0808 Հնս, 2023
  • Կավելացվեն Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները 12:0208 Հնս, 2023
  • Օտարման ոչ ենթակա հողատարածքը վաճառվելուց հետո նվիրատվությամբ գրանցվել է ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի կնոջ անունով. դատախազություն 11:4408 Հնս, 2023
  • Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացները 11:4108 Հնս, 2023
  • ՀՀ ԱԺ նախագահը և ՄԹ մշակույթի նախարարը քննարկել են մշակույթի բնագավառում ակտիվ համագործակցելու հեռանկարները 11:2408 Հնս, 2023
  • Կառավարության անդամների ճեպազրույցները | ՈՒՂԻՂ 11:2408 Հնս, 2023
  • Երևանում հունիսի 7-ին ծնվել է 81 երեխա 11:1708 Հնս, 2023
  • Կադրային փոփոխություններ դատախազությունում 11:0308 Հնս, 2023
  • Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ 11:0008 Հնս, 2023
  • Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել 10:4908 Հնս, 2023
  • Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊԲ 10:3508 Հնս, 2023
  • Հայաստանը շահագրգռված է կայուն հիմքերի վրա դնել և զարգացնել ՄԹ հետ բազմակողմ հարաբերությունները. Ալեն Սիմոնյան 10:2008 Հնս, 2023
  • Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ 10:0708 Հնս, 2023
  • Լուրեր 10:00 | 08.06.2023 10:0008 Հնս, 2023
  • Փրկարարներն ապամոնտաժել են արտաքին լուսավորության սյան վրա ընկած գովազդային վահանակը 09:1608 Հնս, 2023
  • Թվային տեխնոլոգիաները կնպաստեն սպորտի հանրահռչակմանը 08:5108 Հնս, 2023
  • Կարողությունների զարգացման նոր կրթական ծրագրեր 08:3908 Հնս, 2023
  • Մարկուս Շտոկհաուզենը ելույթներ կունենա Երևանում և Դիլիջանում 08:1808 Հնս, 2023
  • Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված գալա-համերգ՝ Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում 00:5408 Հնս, 2023
  • Պետք է գնահատենք ռազմական գործողությունները բացառելու ՀՀ-ի խիզախ ջանքերը. Բունդեսթագի պատգամավոր 00:4508 Հնս, 2023
  • Երկխոսությանն այլընտրանք չկա. Աննա Հակոբյանի ելույթը «Կին քաղաքական առաջնորդների» գագաթնաժողովին 00:1608 Հնս, 2023
  • ՀՀ-ն վճռական է բարգավաճել խաղաղ տարածաշրջանում. Սիմոնյանի հանդիպումները Միացյալ Թագավորությունում 00:0708 Հնս, 2023
  • Նոր ենթակառուցվածքների ստեղծումը տարածաշրջանի բոլոր երկրների շահերից է բխում. Միշուստին 00:0108 Հնս, 2023
  • ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը մտադիր է պայքարել նախագահի պաշտոնի համար 23:2907 Հնս, 2023
  • Ֆրանսիան առաջիկա ժամերին օգնություն կուղարկի Ուկրաինային 23:0207 Հնս, 2023
  • Հունիսի 8-ի եղանակային կանխատեսումները 22:4907 Հնս, 2023
  • ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել 22:1707 Հնս, 2023
  • Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից 22:0807 Հնս, 2023
  • Ավելի բանիմաց սպաներ. տեխնոկրթությունը՝ ռազմական գործում 22:0407 Հնս, 2023
  • Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նորանշանակ ԱԳ նախարարի հետ 21:2807 Հնս, 2023
  • Ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների կրակային պատրաստության աստիճանը 21:1307 Հնս, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 07.06.2023 21:0007 Հնս, 2023
  • Կոսովոյի նախագահը երկրամասի հյուսիսում կրկնակի ընտրությունների անցկացման պայման է ներկայացրել. Reuters 20:5307 Հնս, 2023
  • Յունիս 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4807 Հնս, 2023
  • 44-օրյա պատերազմին մասնակցած ՆԳՆ ծառայողների զինգրքույկներում պետք է ավելացնել գրառումը. Քոչարյան 20:4207 Հնս, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 07.06.2023 20:3807 Հնս, 2023
  • Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ 20:1907 Հնս, 2023
  • Մայք Փենսը հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին 20:0707 Հնս, 2023
  • Գործող դատավորների, դատախազների և քննիչների համար կներդրվի բարեվարքության ստուգման համակարգ․ նախագծերի փաթեթը քննարկվել է շահագրգիռ մարմինների հետ 20:0307 Հնս, 2023
  • ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում անկախ գործիչների շարունակական հետապնդումների կապակցությամբ 19:5707 Հնս, 2023
  • Բիոնիկ պրոթեզների արտադրություն՝ Մեծ Նովգորոդում 19:5007 Հնս, 2023
  • Թուրքական լիրան 2021թ.-ից ի վեր անկման նոր ռեկորդ է սահմանել 19:4607 Հնս, 2023
  • Աննա Վարդապետյանն ընդգծել է ԿԽՄԿ դերը հայ ռազմագերիների իրավունքների ապահովման և վերադարձի հարցում 19:4207 Հնս, 2023
  • Բացառիկ նախագիծ. Արամ Խաչատրյանի բալետային ստեղծագործությունները՝ նոր միջավայրում 19:3807 Հնս, 2023
  • ՄԻՊ-ն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը 19:3407 Հնս, 2023
  • Կիևում հերքում են «հակահարձակման» սկիզբը 19:3207 Հնս, 2023
  • Նախկինում, նախևառաջ ԵՄ-ից, ոչ ոք մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերում Անդրկովկասի հարցերով. Զախարովա 19:2707 Հնս, 2023
  • ԱԳ նախարարը և Բունդեսթագի հանձնաժողովի նախագահը կարևորել են ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը 19:2307 Հնս, 2023
  • Արևմտահայերէն լուրեր. 7 հունիս. 2023 19:1907 Հնս, 2023
  • Նարեկ Մկրտչյանն իրանցի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 19:1507 Հնս, 2023
  • ԱԺ նախագահը ՄԹ Համայնքների պալատի պատգամավորին մանրամասներ է փոխանցել Լաչինի ճգնաժամի հետևանքով առաջացած խոչընդոտների վերաբերյալ 19:1107 Հնս, 2023
  • Եռակողմ պայմանավորվածությունները այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ են Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցման գործընթացի համար. Զախարովա 19:0707 Հնս, 2023
  • Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում 19:0207 Հնս, 2023
  • Լուրեր 19:00 | 07.06.2023 19:0007 Հնս, 2023
  • Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակի պայթեցումը չի ազդի Ուկրաինայի հակահարձակման պլանների վրա. Զելենսկի 18:5607 Հնս, 2023
  • Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում․ կա զոհ 18:4907 Հնս, 2023
  • Երևանում հասարակական տրանսպորտի առանձնացված առաջին երթուղին շրջանցում է Սարալանջի ոլորանները 18:4307 Հնս, 2023
  • Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու հստակ դիրքորոշում. ՀՀ նախագահ 18:3707 Հնս, 2023
  • Վրաստանի նախաքննական մարմինների հետ գործընկերային հարաբերությունների կառուցումն անհրաժեշտություն է. Քյարամյանը՝ Շարվաշիձեին 18:3407 Հնս, 2023
  • Համագործակցության հուշագիր՝ թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով սպորտը զարգացնելու նպատակով 18:2907 Հնս, 2023
  • Պրիշտինան պարտավոր է Կոսովոյում ստեղծել սերբերի մունիցիպալիտետների համայնք. ԱՄՆ պետքարտուղարություն 18:2507 Հնս, 2023
  • Հայաստանը կունենա աղետների ռիսկի կառավարման նոր ռազմավարություն. խնդիրը ավելի դիմակայուն դառնալն է 18:2107 Հնս, 2023
  • Դեբետ գյուղում 11-ամյա աղջնակը հոսանքահարվել է խաղահրապարակում. նախաձեռնվել է քրեական վարույթ 18:1507 Հնս, 2023
  • Տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը 18:0807 Հնս, 2023
  • Եռակողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցերում շոշափելի առաջընթաց է նկատվել. Փաշինյան 18:0207 Հնս, 2023
  • Ալեն Սիմոնյանը և Բրիտանիայի Լորդերի պալատի խոսնակը մտքեր են փոխանակել միջխորհրդարանական կապերի վերաբերյալ 18:0007 Հնս, 2023
  • Սերբիան պատրաստ է ԱՄՆ զինված ուժերի հետ զարգացնելու համագործակցությունը՝ պահպանելով չեզոքությունը. Վուչիչ 17:5307 Հնս, 2023
  • Հայաստանը կներկայացնի իր դիրքորոշումը ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների մասին Ադրբեջանի տրամադրած տեղեկությունների վերաբերյալ 17:4407 Հնս, 2023
  • Ադրբեջանին կոչ ենք անում մշակել օրակարգ, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. ԵՄ 17:3607 Հնս, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015