ՀՀ վարչապետը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը և անվտանգային մարտահրավերները:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԱՊԿ անդամ պետություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի վերաբերյալ կազմակերպության հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
ԱՄՆ պետքարտուղարությունը Բաքվին կոչ է արել հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները:
Կատալոնիայի խորհրդարանն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել ռազմական գործողություններն Արցախի և Հայաստանի դեմ:
Շրջափակման պատճառով Արցախում առնվազն 8300 մարդ կորցրել է աշխատանքը:
Կարմիր խաչի միջնորդությամբ ևս 12 բուժառու տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ:
Սերբիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառի, միայն եթե անելանելի վիճակում հայտնվի. Վուչիչ:
Կիևը բանակցում է Պեկինի հետ՝ Վոլոդիմիր Զելենսկու և Սի Ծինփինի հնարավոր շփումների հարցով:
Աբդոլլահիանն ու Բորելը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: