Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ երկիրը ոչ մի սանտիմետր տարածք չի զիջի Իսրայելին: Նա նաև պաշտպանել է Իսրայելի հետ անցկացվող բանակցությունները՝ նշելով, որ դա դավաճանություն չէ:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ երկրի զինված ուժերն առայժմ կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի հատվածի, այսպես կոչված, «անվտանգության գոտիներում»: Չնայած Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի միջև օրերս շրջանակային համաձայնագրի ստորագրմանը, Լիբանանում զոհերի թիվը շարունակում է աճել: Վերջին տվյալներով երկրում իսրայելական հարվածներից մոտ 4300 մարդ է զոհվել:
Միևնույն ժամանակ Իսրայելում նշում են 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման 1000-րդ օրը: Թել Ավիվում հիշատակի արարողություններ և բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: Ցուցարարները պահանջում են կառավարությունից պետական հանձնաժողով ստեղծել և որոշել, թե ով է պատասխանատու ՀԱՄԱՍ-ի հարձակման կանխումը ձախողելու համար: Հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով 1200 մարդ էր զոհվել, 250-ը՝ գերեվարվել: Իսրայելի պատասխան ռազմական գործողություններից Գազայի հատվածում ավելի քան 75000 մարդ է զոհվել: 2025 թ. հոկտեմբերին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադար է հաստատվել: