ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 2-ին գումարած արտահերթ նստաշրջանում քննարկել է երկրորդ ընթերցմամբ ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները տվել են դրական եզրակացություն:
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասինե և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը: Ընդունման արդյունքում կապահովվի մեղադրյալների կամ դատապարտյալների՝ տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցությունը, ինչը կնպաստի ողջամիտ ժամկետներում գործերի դատական քննության իրականացմանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը քննարկել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի հեղինակած ««ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և ««ՀՀ ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ըստ նախագծի հեղինակի՝ նախաձեռնության նպատակը պատգամավոր-քաղաքացի կապն ավելի մատչելի դարձնելն է:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Տոհմային անասնաբուծության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հայտնել է նաև, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք խմբագրական փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը ներկայացրել է նաև ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք տեխնիկական փոփոխություններ:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Քննարկվել է ««Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով, որը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Փաթեթում կատարված փոփոխությունները խմբագրական բնույթի են:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ներկայացմամբ հաջորդիվ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» լրամշակված օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Հավատարմագրման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը:
Նշվել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո այն փոփոխության չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Համլետ Սահակյանը: Նախագծի ընդունման նպատակը էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման ոլորտների ընդլայնումն է և դրանք՝ որպես սովորական ՀԴՄ-ներին այլընտրանքային տարբերակ, կիրառելու հնարավորության ապահովումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ընդլայնել օրինապահ հարկ վճարողների արտոնությունների շրջանակը:
Կարգավորումները՝ այստեղ:
««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը: Օրենսդրական նախաձենության ընդունման նպատակը Երևանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին արդիական ու գործուն միջոցների տրամադրումը, ինչպես նաև բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի խոսքով առաջին ընթերցումից հետո նախագծում փոփոխություններ չեն կատարվել:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
«Դեղերի մասին» օրենքում առաջարկվող լրացումները և փոփոխությունները եւս ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվել է երկրորդ ըթերցմամբ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանի խոսքով առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
Զեկուցողի խոսքով նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ եւս քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի տեղեկացմամբ նախաձեռնությունը լրամշակվել է, կատարվել են որոշ փոփոխություններ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
«Բանկերի վերակառուցման մասին» և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը: Զեկուցողը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Կարգավորումները՝ այստեղ:
««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական լրամշակված փաթեթը քննարկման է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը քննարկման է ներկայացրել ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ ընդգծելով, որ այն բովանդակային փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ Գևորգ Քոչարյանն ընդգծել է, որ այն փոփոխությունների չի ենթարկվել:
Առաջին ընթերցմամբ հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Պրոբացիայի ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ձերբակալված, կալանավորված (այդ թվում՝ տնային կալանքի տակ գտնվող) և դատապարտված անձանց փոխադրումները պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությամբ: Հարցը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը ներկայացրել է նաև «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցվելու իրավունքի սահմանափակումը բացառելու համար:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նպատակաուղղված է ազդարարման համակարգի արդյունավետության բարձրացմանը և նոր գործուն մեխանիզմների միջոցով դեպքերի վիճակագրության վարման կատարելագործմանը: Օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
««Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը: Նախագծի ընդունմամբ լրացուցիչ հնարավորություններ կստեղծվեն Հայաստանում գործող ներդրումային ֆոնդերում, և որպես հետևանք` նաև ՀՀ այլ ընկերություններում ներդրումներ կատարելու համար:
Կարգավորումները՝ այստեղ:
Խորհրդարանը կշարունակի արտահերթ նստաշրջանի աշխատանքը հուլիսի 3-ին: