Վարչապետը հուլիսի 3-ին կմեկնի Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հուղարկավորությանը, օրվա ճեպազրույցում տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանը, նշել, որ Իրանի ղեկավարության հետ նախատեսված են շփումներ: Պատասխանելով Ռուսաստանի վառելիքի շուկայում վերջին սահմանափակումների հնարավոր ազդեցությանը, պետության ղեկավարն ասել է, որ դրան նախապատրաստվել են վաղուց՝ վերացնելով մենաշնորհները, և Հայաստանում այսօր կան տասնյակ բենզին ներկրողներ։ Վարչապետը արձագանքել է նաև ընդդիմադիրների որոշ պնդումներին, արդարադատության համակարգի թերություններին:
Հեղինակ Աննա Զախարյան