• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է... 13:13
Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս տարիքն այլևս խոչընդոտ չէ, կարևորը լավ մասնագետ լինելն է. Կոչկանյան Բաց հարթակ. Աշխատանքի ընդունվելիս... 20:39
ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը կմնա պրագմատիկ և սկզբունքային․ Կոբախիձե. «Հարևաններ» ՌԴ-ի նկատմամբ Թբիլիսիի քաղաքականությունը... 19:57
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Քաղաքականություն
14:3702 Հլս, 2026

Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել հարցերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ձերդ գերազանցություն տիկին նախագահ, ուրախ եմ այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ հյուրընկալելու Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Մեր վերջին հանդիպումն ուղիղ երկու ամիս առաջ էր՝ Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երևանում կայացած 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան–Եվրոպական միություն անդրանիկ գագաթնաժողովի շրջանակներում, որի արդյունքում ձեռք բերվեցին մեր երկկողմ քաղաքական օրակարգի համար կարևոր պայմանավորվածություններ։

Մեր գործընկերության հիմքում ունենալով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և «ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթուղթը՝ մենք կիսում ենք միևնույն հիմնարար արժեքներն ու սկզբունքները՝ ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը։ Այս համատեքստում, հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների միջոցով Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ հայտնեցին իրենց աջակցությունը մեր Կառավարության՝ ժողովրդավարական բարեփոխումների, արդարադատության ամրապնդման և խաղաղության օրակարգերին։

Տիկին նախագահ,

Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց, որ ԵՄ–ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է։ «ՀՀ-ն և ԵՄ-ն մոտ են իրար առավել, քան երբևէ» այս արտահայտությունն օրեցօր ավելի է նյութականանում՝ ստանալով ոչ միայն քաղաքական, այլև գործնական տնտեսական կիրառում։

Ուրախ եմ արձանագրելու, որ քննարկեցինք ՀՀ առջև ծառացած տնտեսական բազմազանեցման և այդ առնչությամբ ԵՄ աջակցության տարբեր մեխանիզմների գործարկման ուղղությամբ համատեղ աշխատանքը։ Մասնավորապես, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ կողմից տրամադրված 52 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության համար՝ լիահույս լինելով, որ առևտրի դիվերսիֆիկացման և արտահանումների խթանման ուղղությամբ ԵՄ աջակցությունը կլինի շարունակական:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել նաև Եվրոպական հանձնաժողովի կողմից ԵՄ անդամ երկրներին հայկական ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին նախագիծ ներկայացնելու համար: Արդեն մեր հանդիպման ժամանակ տիկին նախագահն այդ մասին հայտնեց: Համոզված եմ՝ նաև իր խոսքում այդ մասին կխոսի: Այս որոշումն ամբողջությամբ ուժի մեջ մտնելու պահից Հայաստանը կդառնա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կամ ԵՄ–ի հետ Ազատ առևտրի համաձայնագիր չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ վերջին շրջանում ԵՄ-ն կկիրառի այս գործիքը։ Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավոր սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն իսկ մեկնարկել է:

Հարգելի գործընկերներ,

Վերջին ամիսների ընթացքում մեզ հաջողվել է առաջընթաց արձանագրել ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մեկ այլ կարևորագույն ուղղություններից մեկում՝ կապակցվածության ոլորտում: Դրա վառ ապացույցը ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին համատեղ հայտարարության և նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած «Կապակցվածության օրակարգի հարթակ»-ի նախարարական համաժողովի շրջանակներում Հայաստանի և Եվրոպական հանձնաժողովի, ինչպես նաև hամապատասխանաբար՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև Հայաստանի սահմանային երեք անցակետի և հյուսիսային երկու ավտոճանապարհի իրագործելիության ուսումնասիրությունների վերաբերյալ մտադրությունների հայտարարության և հաստատման նամակի ստորագրումն է:

Էներգետիկայի ոլորտում ՀՀ համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերից է էներգիայի կուտակման կայանների կառուցումը, որը նաև հնարավորություն կընձեռի արդյունավետորեն կուտակել Հայաստանի վերականգնվող էներգետիկ ռեսուրսներից ստացվող էներգիան։ Գործընկերոջս հետ քննարկել ենք այս հարցում ԵՄ աջակցության հաստատման և հատկացման հարցը։

«Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգի կյանքի կոչման, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ներառական ապաշրջափակման համատեքստում տրանսպորտային կապակցվածության խթանմանը զուգահեռ կարևորում եմ նաև էներգետիկ կապակցվածության ընդլայնումը, այդ թվում՝ հարևան Թուրքիայի և Ադրբեջանի հետ էլեկտրահաղորդման գծերի և կապակցիչների կառուցումը, ինչը կարող է նպաստել ինչպես էներգետիկ անվտանգությանը, այնպես էլ կանաչ անցմանը։

Հայաստանը շահագրգռված է ԵՄ հետ առավել սերտ համագործակցել նաև թվային, մասնավորապես՝ արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում՝ միաժամանակ ձևավորելով այնպիսի միջավայր, որը կնպաստի ԵՄ մասնավոր ներդրումների աճին։ Այս առնչությամբ կարևորում եմ նաև Հայաստանի մասնակցությունը Սևծովյան ստորջրյա էլեկտրաէներգետիկ և թվային մալուխի ծրագրերին:

Մեծարգո տիկին նախագահ, սիրելի Ուրսուլա,

Թույլ տվեք ևս մեկ անգամ Ձեզ հայտնել երախտագիտությունս՝ սերտ գործընկերության և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ ի բարօրություն մեր ժողովուրդների և ի նպաստ ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման:

Շնորհակալություն:

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն – Շատ շնորհակալություն պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,

Շատ հաճելի է նորից այսքան վաղ վերադառնալ Երևան: Նախ և առաջ՝ ես կուզեի շնորհավորել Ձեզ ընտրական հաղթանակի առիթով: Այս ընտրությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին Հայաստանի ժողովրդավարության ամրությունը: Թավշյա հեղափոխության ոգին, որը Դուք առաջնորդեցիք 2018 թվականին, կենդանի է և բարգավաճում է: Հայաստանը շարունակում է ընթանալ ժողովրդավարության, բարեփոխումների, խաղաղության և Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության ուղով: Ես հիմա եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել: Երբ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ՝ Հարավային Կովկասն է նաև ավելի մերձենում:

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անցյալ տարի պատմական իրադարձություն էր՝ ամենակարևոր քայլերից մեկը, որ այս տարածաշրջանը ձեռնարկել է տասնամյակների ընթացքում: Նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին շարունակական կարգավորմանը: Այս որոշումները պահանջում էին քաղաքական խիզախություն և առաջնորդություն, և ես գիտեմ, որ դրա պտուղները տպավորիչ կլինեն, բաց սահմանները կվերափոխեն Հայաստանի տնտեսական ապագան, այն կխարսխեն Հայաստանին աշխարհի ամենից ռազմավարական կարևոր խաչմերուկների առանցքում: Եվ մենք ձեզ հետ միասին պատրաստ ենք այս տեսլականն իրականություն դարձնել։

Ահա, թե ինչու ես հայտարարեցի նոր՝ 200 միլիոն եվրոյի, գլոբալ դարպասների փաթեթը՝ ուղղված փոխկապակցվածության միջոցով խաղաղության հաստատմանը։ Մեր ֆինանսական գործընկերների հետ մենք պատրաստ ենք ստորագրել՝ ընդհուպ մինչև երկու միլիարդ եվրո հատկացնելու փաթեթը՝ ամբողջ Հարավային Կովկասում ռազմավարական տրանսպորտային կապուղիների, էներգետիկ կապուղիների և թվանշային պրոյեկտների համար։ Այն կարող է սատարել Հայաստանում ընթացքում գտնվող և նախապատրաստվող ծրագրերին, ներառյալ սահմանային անցակետերը և ճանապարհային ենթակառուցվածքը: Մենք կառուցում ենք խաղաղությանը նպաստող իրական ֆիզիկական ենթակառուցվածք: Միաժամանակ, մենք կառուցում ենք կամուրջներ ժողովուրդների միջև: Ուստի, ես նաև հայտարարեցի 20 միլիոն եվրո խաղաղությանը նպաստող ծրագրի մասին, որը նպատակ է հետապնդում օգտագործել այն համայնքների կողմից, որոնք սահմանամերձ են: Մենք ուզում ենք սատարել այնտեղի տեղական տնտեսության փոքր և միկրո ձեռնարկություններին, օրինակ՝ նոր ֆերմերական, հողագործական, ջրային ռեսուրսների կառավարման նոր տեխնիկաներ ձեռք բերելուն: Մենք ուզում ենք բարելավել կյանքը սահմանամերձ համայնքներում և նաև նոր հնարավորություններ ստեղծել համայնքների միջև երկխոսություն սահմանելու համար: Այդ փաթեթը թույլ կտա համայնքներին խաղաղության շոշափելի աղբյուրները վայելել, որպեսզի խաղաղությունը խարսխվի այս սերնդի և հաջորդ սերնդի սրտերում և մտքում։

Անդրադառնալով ձեր երկրի իրավիճակին, ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է նշանակալի տնտեսական ճնշման Ռուսաստանի կողմից, բայց վստահ եղեք, երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս, քայլ է անում, և ես այստեղ մի քանի բան ունեմ հայտարարելու: Նախ և առաջ՝ դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 միլիոն եվրո օգնություն՝ ամրացնելու և բազմազանեցնելու ձեր առևտուրը: Ֆինանսավորումը կարող է, օրինակ, օգնել ստեղծել արտահանման խթանման գործակալություն, որպեսզի հայկական բիզնեսների արտահանման հզորությունները խթանվեն: Այս 18 միլիոն եվրոն վերջնական մասն է այն 52 միլիոն օժանդակության փաթեթի, որը մենք քննարկեցինք մեր հեռախոսազանգում հունիսի սկզբին։

Երկրորդը, մենք ևս մի քայլ ենք անում, մենք առաջարկ ենք ներկայացնում, այսպես կոչված, ինքնավար առևտրային միջոցների: Սա նշանակում է այս ATM-ները կազատականացնեն Հայաստանի արտահանումների մոտավորապես 80% տոկոսը դեպի Եվրոպական միություն: Սա նշանակում է, որ ձեր առևտրի 80%-ը մեզ հետ է, այժմ սակագների ենթակա չի լինի: Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն արտադրանքները, որոնք այժմ մեծապես ուղղվում ռուսական շուկայի վրա և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն սպառողների ընդգրկմամբ: Այս միջոցը կբացի Եվրոպայի դռները Հայաստանի թարմ գյուղմթերքի, բանջարեղենի, մրգի և բուսական ծագման արտադրանքների համար, որոնք մինչ այդ Ռուսաստան էին արտահանվում, դուռը բացելով ձեր խմիչքների և ոգելից խմիչքների Եվրոպական Միության միասնական շուկա արտահանման համար։

Փաստորեն, վերջին ամիսների ընթացքում մենք ականատես ենք եղել ավելի և ավելի մեծ ծավալների հայկական ծաղիկների ներկրմանը մեր շուկա, և սա գեղեցիկ խորհրդանիշ է նոր գլուխ բացելու մեր տնտեսական գործընկերության մեջ։ Սա ընդամենը սկիզբն է։ Այս նոր միջոցների արդյունքում դուք, մենք միջոցներ կունենանք բազմազանեցնելու և արագ բազմազանեցվելու։ Հուլիսի կեսին մենք փորձագետներ կուղարկենք Հայաստան՝ աշխատելու ձեր արտադրողների հետ, ձեռնարկությունների և արտահանողների հետ՝ օգնելով նրանց օգտվել բոլոր այն հնարավորություններից, որոնք Եվրամիության հետ արտոնյալ գործընկերություն կարող է առաջարկել։

Պարոն վարչապետ, սիրելի Նիկոլ,

Հունիսի յոթին Հայաստանի ժողովուրդը հստակ արտահայտեց իր նախապատվությունը՝ ընտրելով ժողովրդավարությունը, օրենքի գերիշխանությունը, բարեփոխումները և խաղաղությունը՝ նախընտրելով բաց, ներառողական, ողջունող հասարակությունը և գործընկերությունը Եվրոպական Միության հետ։ Մենք միասին այժմ այդ նկրտումները պետք է վերափոխենք իրական արդյունքների, դուք կարող եք մեզ ապավինել դրանում, շնորհակալություն։

Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։

Factor TV - Հարց ունեմ հանձնաժողովի նախագահ տիկին ֆոն դեր Լայենին: Տիկին նախագահ, Հայաստանը էներգետիկ դիվերսիֆիկացիան դարձրել է ռազմավարական առաջնահերթություն, սակայն շարունակում է մեծապես կախված մնալ ռուսական գազից և էներգետիկ ենթակառուցվածքներից։ Նախընտրական շրջանում մենք Մոսկվայից տարբեր պաշտոնյաների մակարդակով լսում էինք ակնարկներ, որ Հայաստանը Ռուսաստանից արտոնյալ գազ է ստանում, և դա կարող է թանկանալ։ Հայաստան-Եվրամիություն մերձեցման շրջանակներում, եթե Ռուսաստանը որոշի գազի մատակարարումը դադարեցնել կամ գինն օգտագործել որպես քաղաքական ճնշման գործիք, ապա ի՞նչ կոնկրետ աջակցություն կարող է տրամադրել Եվրոպական Միությունը, արդյոք Եվրամիությունը պատրաստ է Հայաստանին աջակցել այլընտրանքային մատակարարներից գազ ձեռք բերելու կամ գնի հնարավոր սուբսիդավորման ուղղությամբ: Եթե կան ծրագրեր, խնդրում եմ մանրամասնել։

Եվ մեկ հարց էլ Հայաստանի վարչապետին։ Պարոն վարչապետ, երեկ խոսել եք Ռուսաստանի վարչապետի հետ: Նախ կխնդրեմ ասել՝ հեռախոսազրույց ունենալու նախաձեռնությունը ձե՞րն էր, թե ռուսական կողմինը, ի՞նչ բնույթի հարցեր եք քննարկել: Արդյոք Հայաստանից արտահանվող ապրանքների սահմանափակումներին անդրադարձ եղե՞լ է, թե ոչ, և արդյոք չե՞ք բացառում, որ կկրկնվի 2013 թվականի իրավիճակը, երբ Հայաստանը մեկ գիշերում որոշեց դադարեցնել Եվրամիության հետ մերձեցումը ռուսական ճնշումների պատճառով։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Իսկապես, ինչ վերաբերում է էներգակիրներին, ձեզ անհրաժեշտ է ռազմավարական բազմաշերտ և համապարփակ մոտեցում: Եվ ճիշտ, ինչպես մենք օգնում ենք Հայաստանին բազմազանեցնել առևտուրը, որ ավելացնում է դիմակայությունը և ուժեղացնում է Հայաստանը, մենք ուզում ենք Հայաստանին օգնել նաև բազմազանեցնել իր էներգամատակարարումները: Ահա, թե ինչու հաջորդ շաբաթ մի խումբ փորձագետներ Եվրոպական Միությունից կժամանեն Հայաստան։ Մենք հարուստ փորձ ունենք նման իրավիճակի հետ կապված: Մենք Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով, մեծ փորձ ենք կուտակել: Մենք ինքներս Եվրոպական Միությունում բախվել ենք այդ իրավիճակի տարրերին: Մենք հարուստ փորձ ենք կուտակել առ այն, թե ինչպես բազմազանեցնել էներգակիրների մատակարարումը որոշ երկրներում: Միաժամանակ մենք ներդրում ենք անում ռեգիոնալ էներգետիկ անվտանգության մեջ՝ նոր էլեկտրաէներգետիկ փոխկապակցվածության երթուղիներ բացելով և ավելի կուռ ռեգիոնալ էներգետիկ ցանցերը ձևավորելով։ Սա 25 միլիոն եվրո է ներառում: Մենք նաև Հայաստանին սատարում ենք նշանակալի ներքին ռեսուրսների հաշվին վերականգնվող էներգետիկայի արտադրության հարցում: Դուք Հայաստանում ինքներդ ձեր հաշվին եք արտադրում, սա ավելացնում է ձեր անկախությունը և տալիս է Էներգետիկ անվտանգություն և դիմակայություն։ Այս տարբեր մոտեցումների միջոցով մենք պատրաստ ենք ձեզ սատարել այն պոտենցիալ իրավիճակում, որին ինքներս քաջ ծանոթ ենք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ հարցի համար։ Նախ անդրադառնամ այն թեմային, թե բացառում եմ արդյոք 2013 թվականի այն իրավիճակը, երբ Հայաստանը մի գիշերում, թե երկու գիշերում հրաժարվեց Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու արդեն պայմանավորված գործընթացից և որոշում կայացրեց Եվրասիական տնտեսական միության կամ Մաքսային միության ուղղությամբ գնալ։ Հարցին պատասխանեմ կարճ և կոնկրետ։ Այո, բացառում եմ, դա հնարավոր չէ, առավել ևս հիմա, երբ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հստակ աջակցություն է հայտնել այն քաղաքականություններին, որ վարում է Հայաստանի Հանրապետությունը և մասնավորապես՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությանը։

Մյուս կողմից, ինչպես հայտարարել ենք, մենք խնդիր երբեք չենք դրել, չունենք և չենք դնի ճգնաժամ ստեղծելու Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հարաբերություններում։ Մենք գործում ենք մեր երկրի շահերի շրջանակներում և բնականաբար ոչ մի միջազգային մեր գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց մյուս կողմից որևէ այլ գործընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր դասել, քան Հայաստանի Հանրապետության շահերը։ Սա, կարծում եմ, տրամաբանական է ցանկացած երկրի համար:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավարի հետ երեկվա հեռախոսազրույցին, իմ նախաձեռնությամբ է տեղի ունեցել հեռախոսազրույցը: Հարցերի քննարկման շրջանակը հաղորդագրության մեջ ներկայացվել է, թե ինչ հարցեր ենք քննարկել: Պայմանավորվել ենք, որ առաջիկայում ավելի մանրամասն քննարկումներ կունենանք:

Հանրային հեռուստաընկերություն - Պարոն վարչապետ, հաշվի առնելով Եվրամիության հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականությունը, ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթուղթը, ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի հետ Եվրամիության հարաբերությունների խորացումը և արդյոք այն չի վնասում Հայաստանի բալանսավորված և բալանսավորման քաղաքականությանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվրոպական միությունը շատ երկար ժամանակ Հայաստանի թիվ մեկ գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների գործում և իմիջիայլոց՝ նաև 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Այլ խնդիր է, թե ինչ էֆեկտիվությամբ և ինչ անկեղծությամբ է այդ օրակարգն իրականացվել:

Եվ հիմա ընտրություններից հետո նաև շատ կարևոր առիթ եմ համարում, որ մենք ինչպես ասել եմ արդեն, Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը մենք ռեստարտի ենթարկենք, որովհետև նախորդող շրջանում, այո, մենք հետևողական ենք եղել այդ բարեփոխումների ճանապարհին, բայց այն անընդհատ զուգակցվել է ինչ-որ մեծ պրոբլեմներով՝ ՔՈՎԻԴ, պատերազմ, հետպատերազմական իրավիճակ։ Այսինքն՝ մենք գործնականում լիարժեք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի վրա կենտրոնանալու հնարավորություն իրականում չենք ունեցել։

Ե՛վ ընտրությունները, և՛ այս նոր շրջանը, և՛ Եվրոպական Միության հետ մեր հարաբերությունների նոր մակարդակը, և՛ նոր ծավալը մեզ համար ստեղծում է պատմական շանս։ Եվ մենք մեր ռազմավարությունը հստակ հայտարարել ենք: Խնդիր համար առաջին, որը մենք պետք է լուծենք՝ լիարժեք, անկեղծ, ամբողջական լինել համապատասխան Եվրոպական միության ստանդարտներին։ Եվ սա առաջին ռազմավարական խնդիրն է, որը մենք պետք է լուծենք, որից հետո արդեն առավել կոնկրետ իրագործման օրակարգ կարող է դառնալ Եվրոպական միության լիարժեք անդամ դառնալու խնդիրը, որն արդեն քաղաքական հարց է։

Բայց ինչպես նախկինում ասել եմ, երբ մենք լիարժեք և անկեղծորեն համապատասխան կլինենք Եվրոպական միության ստանդարտներին, դա մեզ հնարավորություն կտա լինել Եվրոպական միության լիարժեք անդամ։ Բայց նաև դա քաղաքական հարց է, որը կախված է ամենատարբեր գործոններից։ Եթե մեզ կհաջողվի դառնալ Եվրոպական միության անդամ, դա կլինի շատ մեծ ձեռքբերում, եթե ինչ-որ պատճառով, ասենք՝ Եվրոպական միությունը կարող է որոշել, որ չի ընդլայնվում այլևս, այդ դեպքում մենք նորից մեծապես շահած դուրս կգանք, որովհետև մենք կլինենք երկիր, որը լիարժեքորեն համապատասխանում է Եվրոպական միության չափանիշներին։

Եվ դա ու՞մ համար է արվում, սա շատ կարևոր է։ Սա Եվրոպական միության համար չի արվում, սա արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, Հայաստանի Հանրապետության համար, և սա այն ռազմավարական նպատակն է, որը մենք հետապնդում ենք։ Իհարկե, նոր հնարավորությունները, որ բացվում են՝ կապված տարածաշրջանային կապուղիների բացման հետ։ Ի վերջո, ես նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ բազմիցս ասելու, որ Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտի փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի։ Եվ սա պատմական իրադարձություն է, և մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը, որ մեր այս ջանքերում հետևողական և ամբողջական աջակցում է Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Եվ իհարկե, մենք դա շատ բարձր ենք գնահատում։ Նույնիսկ հիմա, որ հետադարձ նայում ենք, աներևակայելի է, թե վերջին տարիներին ինչ արագությամբ են զարգացել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության հարաբերությունները, և որևէ նշան չկա, որ զարգացման այդ տեմպերը դանդաղելու են, և ես դրա համար շատ ուրախ եմ։

Շանթ հ/ը - Հարցս ուղղում եմ Եվրահանձնաժողովի նախագահին։ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայեն, Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման գործընթացն անցել է արդեն տեխնիկական փուլ։ Ինչպե՞ս եք գնահատում մինչ այժմ գրանցված առաջընթացը և ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որպեսզի գործընթացը չսահմանափակվի միայն բարեփոխումների իրականացմամբ, այլ հանգեցնի Հայաստանի քաղաքացիների համար տեսանելի արդյունքի և սկսի գործել առանց վիզային ռեժիմի։ Եվ կխնդրեմ, եթե հնարավոր է, նշեք իրատեսական ժամկետներ, շնորհակալություն։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն - Շնորհակալություն։ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որը ներկայումս վիզայի ազատականացման ակտիվ երկխոսության մեջ է Եվրոպական միության հետ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը։ Մենք ապրիլին հրապարակեցինք գործողությունների ծրագրի առաջընթացի հաշվետվությունը։ Մենք գիտենք, որ դուք նվիրված եք այդ օրակարգին, շնորհակալություն ենք հայտնում դրա համար։ Շատ տպավորիչ է տեսնել այդ առաջընթացը և գիտեմ, թե հայ ժողովրդի համար որքան կարևոր է դա։

Գնահատման նոր առաքելություններ կգան, այս աշնանը առաքելություն կգա առաջընթացը և մնացած հենանիշների ուղղությամբ պրոցեսը գնահատելու համար։ Թարգմանելով պարզ լեզվի՝ սա պրոցես է, որն առաջնորդվում է որոշ տարրերի նվաճմամբ։ Դուք լավ ուղու վրա եք, դուք տքնաջան աշխատում եք այդ ուղղությամբ, ես դա գիտեմ։ Բոլոր անհրաժեշտ տարրերը բավարարելուց հետո մենք կարող ենք անցնել մեր առաջարկին՝ վիզաներից ազատ ռեժիմի անցման։ Պարզապես անհրաժեշտ է բարեփոխումների որոշ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել, և եթե դա ավարտվի, դուք կհատեք վերջնագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախընտրական շրջանում ես հայտարարել եմ, որ մենք խնդիր ունենք երկու տարվա ընթացքում, այսինքն՝ 2026-ի արդեն կեսն անցել ենք, 2029 թվականի դրությամբ ունենալ վիզաների ազատականացման իրադրություն... Իհարկե, ես համաձայն եմ տիկին նախագահի հետ, շատ բան մեզնից է կախված և հարցերը շատ դեպքերում ոչ թե Եվրոպական միությանը պետք է տանք, այլ ինքներս մեզ տանք, թե ինչքանո՞վ ենք պատրաստ և ի՞նչ որակով մենք բարեփոխումների օրակարգը կիրականացնենք։ Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի ժողովուրդը սպասում է այդ որոշմանը և այդ թվում՝ այդ որոշման օգտին է քվեարկել ընտրություններում։ Իհարկե, մենք այս հնարավորությունը չենք կարող բաց թողնել, հույս ունեմ, որ մենք բավականաչափ արագ և էֆեկտիվ կգործենք այդ խնդիրը ճշգրիտ ժամկետներում լուծելու համար։

ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում:

Դիտումների քանակ144
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Քաղաքական ճգնաժամի շուրջ քննարկում Գյումրու ավագանիում. ՔՊ-ն առաջարկել է մանդատները վայր դնել 16:2716 Սեպ, 2026
  • Կանադային առաջարկել են դառնալ ԵՄ-ի առաջին ասոցացված անդամը 16:1816 Սեպ, 2026
  • Այսօր մասնակցեցի Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընթրիքին. Սուրեն Պապիկյան 16:1016 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են թմրամիջոց իրացնելու մեղադրանքով հետախուզվողին․ նա որոնվում էր նաև ավազակություն կատարելու համար 16:0416 Սեպ, 2026
  • Ո՞վ ասաց, որ մենք պատրաստվում ենք ինչ-որ մի երկրից կախվածությունը փոխարինել մեկ այլ երկրից կախվածությամբ. ԱԽ քարտուղար 15:5316 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանը և Ֆինլանդիայի դեսպանը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող հարցեր 15:4316 Սեպ, 2026
  • Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով 15:3516 Սեպ, 2026
  • Կարծում եմ՝ արդեն ամեն ինչ ասված է. Սիմոնյանը՝ Հաջիևի հայտարարությունների առնչությամբ արձագանքի մասին 15:2616 Սեպ, 2026
  • Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ն առաջին անգամ խոստովանում է զինամթերքի պակասի մասին. AFP 15:1816 Սեպ, 2026
  • Մոր նկատմամբ բռնություն և մեկ այլ անձի սպանության փորձ կատարած քաղաքացին կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 15:1116 Սեպ, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահը և դեսպանը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր 15:0916 Սեպ, 2026
  • Լուրեր 15:00 | ՍԴ-ի որոշումից հետո TRIPP-ի համաձայնագիրը կուղարկվի ԱԺ՝ վավերացման | 16.09.2026 15:0016 Սեպ, 2026
  • Արագածոտնի մարզի դատախազությունը շուրջ 16 հա մակերեսով հողատարածքները համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայցեր է ներկայացրել դատարան 14:5916 Սեպ, 2026
  • Վահագն Խաչատուրյանն ու Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը 14:5216 Սեպ, 2026
  • ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում 14:4116 Սեպ, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:3316 Սեպ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 14:3016 Սեպ, 2026
  • Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 14:2916 Սեպ, 2026
  • Առաջիկայում ԱՄՆ-Իրան հակամարտությունը կմտնի նոր փուլ. Վենս 14:1816 Սեպ, 2026
  • ՄԻՊ-ում քննարկվել են ազատազրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների կազմակերպման խնդիրները 14:0816 Սեպ, 2026
  • «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել 13:5716 Սեպ, 2026
  • ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Գրեմի օրինագծի քննարկմանը 13:4016 Սեպ, 2026
  • ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Մայր օրենքին․ ՍԴ-ի որոշումը 13:1316 Սեպ, 2026
  • Ֆրանսիացի ոստիկանները զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել Փարիզում 13:0616 Սեպ, 2026
  • Լուրեր 13:00 | Սխալ հասցե, կեղծ տվյալներ և գույքի էժան վաճառք․ ՊՎԾ բացահայտումը «Նաիրիտ 2»-ի գործով 13:0016 Սեպ, 2026
  • ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարությունում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ի բանակցային և քաղաքական հարցերը 12:5316 Սեպ, 2026
  • Ռուսաստանն ընտրություններից առաջ վաղաժամ քվեարկություն է անցկացնում Ուկրաինայի օկուպացված շրջաններում 12:4016 Սեպ, 2026
  • ԱԽ քարտուղարը և ՀՀ-ում Վրաստանի դեսպանը քննարկել են երկկողմ կապերին վերաբերող հարցեր 12:3116 Սեպ, 2026
  • Եմենում ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 100 հազար մարդ է տեղահանվել. ՄԱԿ 12:1216 Սեպ, 2026
  • Կառուցապատման ոլորտում բացահայտվել են ավելի քան 2.4 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպքեր 12:0416 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0016 Սեպ, 2026
  • Բյուրեղավանում հացի և հացաբուլկեղենի արտադրամասի գործունեություն է կասեցվել 11:4816 Սեպ, 2026
  • Արփինե Սարգսյանը ծանոթացել է Վրաստանի ՆԳՆ քրեագիտական և սահմանապահ ստորաբաժանումների աշխատանքին 11:3816 Սեպ, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:3316 Սեպ, 2026
  • Պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ «Նաիրիտ 2»-ի գույքն իրացվել է գնահատված արժեքից շուրջ 60 տոկոս ցածր գնով 11:1616 Սեպ, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Էջմիածին քաղաքում 11:0716 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակության հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգը 11:0216 Սեպ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 10:5416 Սեպ, 2026
  • Վահան Կոստանյանը մասնակցել է «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով գագաթնաժողովին 10:4016 Սեպ, 2026
  • Հորմուզի նեղուցի արևելյան մասում MQ-9 ԱԹՍ է ոչնչացվել․ ԻՀՊԿ 10:2016 Սեպ, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի և քաղաքացիական գործով դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է 10:1016 Սեպ, 2026
  • Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան 10:0516 Սեպ, 2026
  • Լուրեր 10:00 | «Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցնի փոխկապակցված, բազմամյա ծրագրերի 10:0016 Սեպ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0016 Սեպ, 2026
  • Լոս Անջելեսի NBC4 լրատվականի ուղղաթիռը վթարի է ենթարկվել՝ ավտոբուսի ողբերգական վթարի լուսաբանման պահին․ զոհեր կան 09:4316 Սեպ, 2026
  • Ազատումներ և նոր նշանակումներ ՆԳՆ և ենթակա ծառայություններում 09:1416 Սեպ, 2026
  • Այցելեցի Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանություն․ Պապիկյան 09:0316 Սեպ, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:3616 Սեպ, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում 08:1916 Սեպ, 2026
  • Սուրեն Պապիկյանը մասնակցել է Սյանշանի 13-րդ համաժողովի բացման արարողությանը 08:0016 Սեպ, 2026
  • Գյումրին՝ որպես կենդանի պատմություն․ Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է քաղաքի դիմագիծը 00:2216 Սեպ, 2026
  • Ինչու է ՀԷՑ-ն իրականացնում պլանային անջատումներ, որոնք են հիմնական պատճառները․ տեսանյութ 23:5715 Սեպ, 2026
  • Պետությունը համահարթեցրել է ծննդյան միանվագ նպաստի չափը 23:3015 Սեպ, 2026
  • Գլխավոր շտաբի պետի գիշերային ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են 23:1615 Սեպ, 2026
  • Փաստաթղթերը կեղծել են պաշտոնյաները, կոչումը շնորհել է հայրը. նոր մեղադրյալներ՝ Գասպարյանի գործով 23:0015 Սեպ, 2026
  • Էդվարդ Ասրյանը գիշերային անակնկալ ստուգայցեր է կատարել զորամասերում 22:5315 Սեպ, 2026
  • Ցանկանում ենք, որ Հարավային Կովկասը հայտնի լինի ոչ թե հակամարտություններով, այլ խաղաղությամբ. Ֆիդան 22:2815 Սեպ, 2026
  • ԱԳՄԱ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է արտաքին քաղաքականության օրակարգը 22:0915 Սեպ, 2026
  • Հարցազրույց Անահիտ Ավանեսյանի հետ 22:0015 Սեպ, 2026
  • Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ 21:4115 Սեպ, 2026
  • «Հայաստան» համահայկական հիմնադրամը կգործի նոր մոտեցմամբ. 2025-ի ծրագրերը 21:2615 Սեպ, 2026
  • Լուրեր 21:00 | Ծեծ, սպառնալիքներ և հարկադիր աշխատանք․ կալանավորվել է Տաթևի վարչական ղեկավարը 21:0015 Սեպ, 2026
  • Ռոբերտ Էլիբեկյան. Հավատի խաչվող գույները 20:5615 Սեպ, 2026
  • Օրինական ճանապարհով Գյումրիում արտահերթ ընտրությունը հրամայական է. Բաղդասարյան 20:4815 Սեպ, 2026
  • Արման Եղոյանի հայտարարությունը բորբոքեց կրքերը. ԱԺ նիստը 20:4215 Սեպ, 2026
  • Սեպտեմբեր 15-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:3615 Սեպ, 2026
  • Կանադան կմնա ԱՄՆ-ի կարևորագույն գործընկերը շատ առանցքային ոլորտներում. Քարնի 20:2815 Սեպ, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 15.09.2026 20:2215 Սեպ, 2026
  • Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների տվյալները․ ՆԳՆ 20:1415 Սեպ, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Սեպտեմբեր 15. 2026 20:0915 Սեպ, 2026
  • Նյու Յորքում նախատեսվում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը 20:0315 Սեպ, 2026
  • Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան 20:0115 Սեպ, 2026
  • ԱՄՆ-ը առաջին անգամ հաստատել է տիեզերքում զենքի առկայությունը 19:5615 Սեպ, 2026
  • Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով Ադրբեջանում է 19:4415 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր 19:3315 Սեպ, 2026
  • Երևանի երեք համալսարան սկսել է գործակցել բուհերի միջազգային վարկանիշավորման QS կազմակերպության հետ 19:2815 Սեպ, 2026
  • ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա 19:1915 Սեպ, 2026
  • Շուրջպար՝ Ստեփանավանի հրապարակում. հայերը «Թամզարա» են պարում 19:1415 Սեպ, 2026
  • Լուկաշենկոն ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչին 19:0715 Սեպ, 2026
  • Լուրեր 19:00 | Կազատականացվի ՀՀ-ից ԵՄ արտահանման մոտ 80 տոկոսը. ԵԽ-ն հավանություն է տվել առաջարկին 19:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առողջապահության ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 18:5815 Սեպ, 2026
  • Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ 18:5115 Սեպ, 2026
  • Քրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ հայտնաբերվել է 225 գրամ մարիխուանա, 110 գրամ կոկաին և խոշոր գումար 18:3915 Սեպ, 2026
  • Ջերմուկի կամուրջը սեպտեմբերի 16-ին փակ է լինելու 18:2815 Սեպ, 2026
  • «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում 18:2315 Սեպ, 2026
  • Դեսպան Բալայանն ու Ադրիեն Դոլիմոնը պայմանավորվել են խորացնել Հայաստանի և Վալոնիայի միջև համագործակցությունը 18:1115 Սեպ, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն 17:5615 Սեպ, 2026
  • Տաթև բնակավայրի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար 17:3715 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Իրանի երկաթուղային ցանցերի ենթակառուցվածքներն ու առկա հնարավորությունները 17:3315 Սեպ, 2026
  • Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 17:2415 Սեպ, 2026
  • Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել խորացնել և ընդլայնել Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում 17:2115 Սեպ, 2026
  • ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի ներկայացուցիչների հետ 17:1415 Սեպ, 2026
  • Դպրոցականները բացահայտում են բժշկի մասնագիտությունը 17:0615 Սեպ, 2026
  • Լուրեր 17:00 | Հայաստանը կարողացել է դիվերսիֆիկացնել բենզինի պահանջարկը. մասնագետները՝ գնաճի մասին 17:0015 Սեպ, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Ալեքսանդրիայի նահանգի միջև առևտրատնտեսական համագործակցության առաջխաղացման հնարավորությունները 16:5915 Սեպ, 2026
  • Ոչ պաշտոնական շփումներ գործընկերների հետ․ շարունակվում է Սուրեն Պապիկյանի այցը Չինաստան 16:5315 Սեպ, 2026
  • Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը՝ կալանավորվել 16:4615 Սեպ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և ԳԴՀ Բունդեսթագի ներկայացուցիչ Անտոն Հոֆրայթերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները 16:4215 Սեպ, 2026
  • Պատերազմը կարող էր ավարտվել դեռ մեկ տարի առաջ, եթե եվրոպացիները չստիպեին Վաշինգտոնին հրաժարվել Թրամփ-Պուտին պայմանավորվածություններից. Լավրով 16:3715 Սեպ, 2026
  • Երևանի քրեական ոստիկանները բացահայտել են կողոպուտի դեպք․ 2 անձ ձերբակալվել է 16:2615 Սեպ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015