Վարչապետ Նիկոլ Փաշինայնը խոսեց արդարադատության համակարգի թերությունների մասին, նշեց, թե ինչ պետք է փոխվի Սահմանադրության մեջ այդ խնդիրները լուծելու համար:
«Այսօր ամբողջ էդ համակարգը սահմանադրական պաշտպանության ներքո է, և այո, գործադիր և օրենսդիր իշխանությունն ունի որոշակի հնարավորություններ, բայց, այդ թվում, իշխանությունների բաժանման և տարանջատման սկզբունքի բերումով գործադիր իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել»,- նշեց նա։
«8 տարի է՝ պայքարում ենք եռագլուխ մաֆիայի դեմ:
Այդ թվում՝ էն պատճառով, որ ժողովրդավար ենք, սկզբունքներ ենք պահում, որ ավտորիտար լինենք, տոտալիտար լինենք, էդ խնդիրը չէր լինի, կամ որ էդ նույն ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, էսքան տարի, մենք ունենք արդեն արդյունքներ, բայց լավ, հետո հետ ենք նայում, լավ, ասում ենք՝ ինչի՞ պիտի այսքան ժամանակ ծախսվեր սրա վրա, էդ նույն պատճառով, էդ նույն մաֆիոզ ազդեցությունների պատճառով։
Հիմա իշխանությունը գիտի մաֆիայի թե՛ արտաքին, թե՛ ներքին շերտերը»,- ասաց երկրի ղեկավարը:
«Բա գիտեք հե՞շտ է էդ ամեն ինչի պայմաններում մի հատ էլ հասնել էս արդյունքների, որը մենք ունենք: Չի կարա լինի օլիգարխիական, դատական համակարգ Հայաստանի Հանրապետությունում։ Ամեն օր ես դրա դեմ պայքարելու եմ, ամեն օր՝ բոլոր հնարավոր և անհնար միջոցներով։ Հիմի ով ոնց ուզում է՝ գնահատի, ասել եմ՝ Ռոբերտ Քոչարյանը պիտի նստի»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։