Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած այլ երկիր՝ նրանց պաշտպանելու համար՝ առանց դրանից որևէ օգուտ ստանալու՝ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«ԱՄՆ՝ 999 միլիարդ դոլար, Մեծ Բրիտանիա՝ 90,5 միլիարդ դոլար, Ֆրանսիա՝ 66,5 միլիարդ դոլար, Իտալիա՝ 48,8 միլիարդ դոլար, Լեհաստան՝ 44,3 միլիարդ դոլար: Այլ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, ցուցանիշները շատ ավելի ցածր են»,- նշել է Թրամփը Truth Social-ի իր էջում: