Ալեն Սիմոնյանը չի վերցնի պատգամավորի մանդատը և այս հարցը քննարկել է վարչապետի ու ՔՊ վարչության հետ: Նա նշել է, որ կցանկանար շարունակել աշխատանքը, սակայն ենթարկվում է վարչության որոշմանը: Նրա խոսքով՝ Ռուբեն Ռուբինյանը լավագույն թեկնածուն էր, որ կարող էր իրեն փոխարինել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում: Հարցին՝ վարչապետի հետ որևէ բան քննարկե՞լ է, նա տվել է բացասական պատասխան:
Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան