Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շայբանին Լիբանանում հանդիպել է երկրի նախագահի, վարչապետի և խորհրդարանի խոսնակի հետ և հայտարարել, որ Դամասկոսը պատրաստ է հանդիպելու «Հըզբոլլահի» ներկայացուցիչների հետ, եթե դա օգուտ բերի բոլորին:
Հատկանշական է, որ Սիրիայի ներկայիս ղեկավարությունը տարիներ շարունակ պայքարել է «Հըզբոլլահի» դեմ, որն աջակցում էր նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին:
Դամասկոսը նաև նախկինում հայտարարել է, որ չի ցանկանում ռազմական միջամտություն իրականացնել Լիբանանում՝ չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս նշել է, որ Սիրիան պետք է զբաղվի «Հըզբոլլահի» հարցով: