• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական... 21:15
Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի հետ | 24.03.2023 Տարբեր կարծիքներ Աստղիկ Սարգսյանի... 20:38
ՀՀ վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետը հանդիպել է... 20:04
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Իրավունք 17:3017 Մար, 2023

Փաստաթղթի կեղծում, թմրամիջոցների իրացում, «Կալաշնիկովի» հայտնաբերում. Քրեական ոստիկանության բացահայտումները

Քրեական ոստիկանության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա իրականացված հետախուզական միջոցառումների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, սեփականության իրավունքով ուրիշին պատկանող՝ Երևանի Բաբայան փողոցում գտնվող շուրջ 1 միլիոն դոլար արժողությամբ անշարժ գույքը խաբեությամբ հափշտակելու նախապատրաստության համար ձեռք են բերել սեփականատիրոջ անվամբ կազմված իրավաբանական նշանակություն ունեցող, իրավունք վերապահող կեղծ լիազորագիր։ Կեղծ լիազորագրով խմբի անդամներից մեկը Կադաստրի կոմիտեի Կենտրոնի սպասարկման գրասենյակից ստացել է անշարժ գույքի հատակագծերի պատճենները։ Այնուհետև նրանք պատրաստվել են նույն կեղծ լիազորագրի օգտագործմամբ, առուվաճառքի եղանակով, հափշտակել անշարժ գույքը, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել հանցանքն ավարտին հասցնել։

Առերևույթ հանցանքի մասին կազմված պատշաճ հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները հայտնաբերել ու ձերբակալել են խմբի անդամներին։ Հայտնաբերվել և առգրավվել է նաև կեղծ լիազորագիրը։

Նախաքննությունը շարունակվում է։

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները  պարզել են, որ Երևանում բնակվող 40-ամյա մի տղամարդ թմրամիջոցներ է իրացնում։ Իրավապահները նախ հայտնաբերեցին գնորդին, որի խուզարկությամբ մեթամֆետամինի նմանվող զանգված հայտնաբերվեց։ Հայտնաբերվեց նաև իրացնողը։ Նրա խուզարկությամբ, բացի մեթամֆետամինի նմանվող զանգվածներից, հայտնաբերվեցին նաև մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Իրավապահները խուզարկեցին նրա փաստացի ժամանակավոր բնակության վայրը։ Հյուրանոցային համալիրում հայտնաբերվեցին շուրջ 30 գրամ մեթամֆետամինի, 30 գրամից ավելի մարիխուանայի, 24 գրամից ավելի հերոինի նմանվող զանգվածներով փաթեթներ, չօգտագործված ներարկիչներ և այլ իրեր։ Իրավապահների տվյալներով՝ 40-ամյա տղամարդու հետ հյուրանոցային համարում ապրող անձինք ևս թմրամիջոցներ են իրացնում։ 40-ամյա տղամարդը կալանավորվել է։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Քրեական ոստիկանության մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել, Նոր Արեշում ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, Էրեբունու բաժին են տարել 47-ամյա մի տղամարդու։ Իրավապահները նրա մեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Տղամարդը հայտնել է, որ հրազենը հետը բերել էր Արցախից՝ 44-օրյա պատերազմի ընթացքում։

Դիտումների քանակ46
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր 23:0424 Մար, 2023
  • Մակրոնը և Լայենը կայցելեն Չինաստան 22:4724 Մար, 2023
  • Առաջիկա շաբաթվանից կընդունվեն միջին մասնագիտական կրթությամբ գործող ուսուցիչների կամավոր ատեստավորման դիմումները. ԿԳՄՍ նախարար 22:2124 Մար, 2023
  • Հարցազրույց Արմեն Մելիքբեկյանի հետ 22:1024 Մար, 2023
  • ՊԲ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. Արցախի ՊՆ 21:5424 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը 21:3924 Մար, 2023
  • ՀՀ ԶՈւ ստորաբաժանումներն ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել. ՊՆ 21:1524 Մար, 2023
  • Լուրեր. Գլխավոր թողարկում 21:00 | 24.03.2023 21:0024 Մար, 2023
  • Մարտ 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5224 Մար, 2023
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.03.2023 20:4124 Մար, 2023
  • Շվեյցարիան հետաքննում է իր ռազմական տեխնիկայի մուտքն Ուկրաինա 20:3124 Մար, 2023
  • Փետրվարյան երկրաշարժերից հետո Թուրքիայում գոյացել են 101 մլն տոննա փլատակների բեկորներ և աղբ 20:2524 Մար, 2023
  • Ինչ անել, երբ խախտվում են երեխաների իրավունքները. հավելվածը՝ մրցույթի հաղթող 20:2024 Մար, 2023
  • Էդգար Փարվանյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից 20:1624 Մար, 2023
  • ԿԳՄՍՆ-ում կառուցվածքային փոփոխություններ կլինեն. ճշգրտվել է Ակադեմիական քաղաքի ճանապարհային քարտեզը 20:1224 Մար, 2023
  • Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ խորհրդի նիստում ընդգծել է Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային առաքելության գործուղման հրամայականը 20:0724 Մար, 2023
  • ՀՀ վարչապետը հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ 20:0424 Մար, 2023
  • Հերթական ծեծկռտուքը՝ Վրաստանի խորհրդարանում 19:5924 Մար, 2023
  • 850 մլն դրամ՝ Մ-6-Եղեգնուտ-Դեբետ ավտոճանապարհի 8.2 կմ-ի հիմնանորոգման համար 19:5524 Մար, 2023
  • Արևմտահայերէն լուրեր. 24 մարտ. 2023 19:5024 Մար, 2023
  • ՀՀ և ԱՄՆ ապրանքաշրջանառությունն անցած տարի առաջին անգամ գերազանցել է 500 մլն դոլարը 19:4324 Մար, 2023
  • Երթևեկության փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում 19:3724 Մար, 2023
  • Տեսչական մարմնի որոշմամբ այսօրվանից թույլատրվել է «Տաշիր ինվեստ գրուպի» գործունեությունը 19:3124 Մար, 2023
  • Սպորտի ոլորտում ունենք լրջագույն անելիքներ. Ժաննա Անդրեասյան 19:2524 Մար, 2023
  • Մենք պետք է ձգտենք տարածաշրջանային հավասարակշռության ու խաղաղության, ոչ թե պատերազմի. ՀՀ նախագահը՝ la Repubblica պարբերականին 19:1124 Մար, 2023
  • 3 աշխատանքային, 5 սեռական. թրաֆիքինգի հատկանիշներով 2022-ին 8 քրեական վարույթ է նախաձեռնվել 19:0224 Մար, 2023
  • Լուրեր 19:00 | 24.03.2023 19:0024 Մար, 2023
  • Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 190 մլն դոլարի վնաս 18:5524 Մար, 2023
  • Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով 18:5024 Մար, 2023
  • ԱՄՆ-ը պատրաստ է շարունակելու արդյունավետ գործընկերությունն ու աջակցելու ՆԳ նախարարությանը 18:4124 Մար, 2023
  • Մհեր Գրիգորյանը և Ղազախստանի դեսպանը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացները 18:3424 Մար, 2023
  • Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգվում է 18:2924 Մար, 2023
  • Չարլզ III-ի այցը Ֆրանսիա հետաձգվում է ցույցերի պատճառով 18:2224 Մար, 2023
  • Նման որոշումների չկատարումը Բաքվի կողմից հանգեցնում է միջազգային անվտանգության և խաղաղության սպառնալիքների. Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանի որոշման մասին 18:1124 Մար, 2023
  • 2022 թ. մայիսին Ֆրանսիայի հրապարակում մահացած տղամարդու հետ առնչություն ունեցած անձի «Օպելի» անվադողում մեծաքանակ թմրամիջոցներ են հայտնաբերվել 18:0524 Մար, 2023
  • Գրիգոր Մինասյանը Գերմանիայի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության վերաբերյալ հարցեր 17:5924 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխվարչապետների գրասենյակների կողմից բարեփոխումների հետևողական կյանքի կոչումը 17:5124 Մար, 2023
  • Բողոքի ցույցերի ֆոնին Նեթանյահուն և Սունակը հանդիպումից առաջ հրաժարվել են ծրագրված հայտարարությունից. Jerusalem Post 17:4924 Մար, 2023
  • Թուրքիան քրդական ուժերին սպառնացել է նոր ռազմական գործողություններով 17:4124 Մար, 2023
  • Բոլոր առաջին կարևորության հարցերը դեռևս քննարկումների փուլում են. Միրզոյանը՝ խաղաղության պայմանագրի տեքստի մասին 17:3024 Մար, 2023
  • Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին 17:1724 Մար, 2023
  • Գերմանիայի արտգործնախարարը Վրաստանի իշխանություններին կոչ է արել հաղթահարել հասարակության բևեռացումը 17:0824 Մար, 2023
  • Հայ գերիների վերադարձի խնդիրը բարձրացվել է բոլոր երկկողմ և բազմակողմ հանդիպումների ընթացքում. ԱԳ նախարար 17:0224 Մար, 2023
  • Լուրեր 17:00 | 24.03.2023 17:0024 Մար, 2023
  • Ադրբեջանը մի կողմից հայկական կողմին մեղադրում է զինամթերք տեղափոխելու համար, մյուս կողմից՝ կրակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ 16:5124 Մար, 2023
  • Հայաստանն ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և ԼՂ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու ուղղությամբ. Միրզոյան 16:4924 Մար, 2023
  • Փոքր բիզնեսը ձախողած ընտանիքը խնդրում է 20 օրով հետաձգել ջերմատան հանձնումը 16:4324 Մար, 2023
  • Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառակուսի կմ տարածք. Միրզոյան 16:3724 Մար, 2023
  • Ապօրինի անտառահատումների հետևանքով պետությանը պատճառվել է 5 մլն դրամի վնաս. դատախազը պահանջում է վերականգնել վնասը 16:3324 Մար, 2023
  • Մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների 16:2724 Մար, 2023
  • ԵՄ ներմուծվող մեղրի կեսը չի համապատասխանում չափանիշներին. ուսումնասիրություն 16:2124 Մար, 2023
  • ՀՀ վարչապետը և Վրաստանի նորանշանակ դեսպանը քննարկել են համագործակցության հեռանկարները 16:1224 Մար, 2023
  • Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. կան կալանավորվածներ 16:0624 Մար, 2023
  • Տուբերկուլոզը լիովին բուժելի հիվանդություն է 16:0124 Մար, 2023
  • ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները. հարցազրույց եգիպտական ԶԼՄ-ին 15:5524 Մար, 2023
  • «Արարատցեմենտ» ընկերությունը 2022-ին 5 մլրդ 342 մլն դրամի հարկեր և տուրքեր է վճարել 15:4724 Մար, 2023
  • Սուրեն Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է զինվորական վկայականները և պարգևատրել ժամացույցներով 15:3924 Մար, 2023
  • ՍԴ-ն Մայր օրենքին համապատասխանող է ճանաչել Հռոմի ստատուտը 15:3524 Մար, 2023
  • ԱԹՍ-ով հարձակում է իրականացվել Սիրիայում ԱՄՆ ռազմաբազայի վրա 15:2624 Մար, 2023
  • Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են լուրջ անկարգությունների 15:2124 Մար, 2023
  • «Տվյալագիտությունը բիզնեսում». կրկնակի դիպլոմ՝ ԵՊՀ մագիստրոսական ծրագրով 15:1224 Մար, 2023
  • «Հաղթանակ» զբոսայգում 2021թ. կնոջ սպանության և նրա ամուսնու սպանության փորձի վարույթով նախաքննությունն ավարտվել է 15:0424 Մար, 2023
  • Լուրեր 15:00 | 24.03.2023 15:0024 Մար, 2023
  • Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ 14:5324 Մար, 2023
  • Ռուսերենի անվճար դասընթացներ՝ հանրապետության 45 բնակավայրում 14:4724 Մար, 2023
  • Բաբկեն Թունյանն ու Ճապոնիայի դեսպանն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հումանիտար հետևանքներին 14:4124 Մար, 2023
  • Ջերմաստիճանը մարտի 25-26-ը կբարձրանա ևս 2-4 աստիճանով 14:3524 Մար, 2023
  • Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար 14:2824 Մար, 2023
  • Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ի և ԱԻՆ-ի ցուցադրական մարտավարական վարժանքներ 14:2324 Մար, 2023
  • ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել ի պատասխան Սիրիայում իրանական անօդաչուի հարձակման 14:1624 Մար, 2023
  • Կարմիր խաչի միջնորդությամբ 12 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի բուժկենտրոններ 14:0724 Մար, 2023
  • Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակը՝ ՀՀ վարչապետի գրառման մասին 14:0324 Մար, 2023
  • Ավազակություն Վարդենիսում․ 37-ամյա կինը Սևան-Երևան ճանապարհին ձերբակալվել է 13:5024 Մար, 2023
  • 2 ամսում՝ 119 հանցագործության բացահայտում, 30184 արձանագրություն․ պարեկային ծառայության արդյունքները 4 մարզերում 13:3624 Մար, 2023
  • Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. ցնցումները զգացվել են նաև Արցախում 13:1724 Մար, 2023
  • 2019-2022 թթ․ վարույթում քննված կիբեռհանցագործությունների թիվը աճել է շուրջ 600 %-ով 13:0924 Մար, 2023
  • Լուրեր 13:00 | 24.03.2023 13:0024 Մար, 2023
  • ԱՄՆ կոնգրեսականների խումբը կոչ է անում դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին 12:5424 Մար, 2023
  • Հստակ ֆիքսեցինք, թե ովքեր չեն կարող հավակնել դպրոցի գործադիր մարմնի պաշտոնին. Ժաննա Անդրեասյան 12:4624 Մար, 2023
  • Մարտի 23-24-ը հանրապետությունում բացահայտվել է հանցագործության 98 դեպք 12:3724 Մար, 2023
  • Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է թե՛ տնտեսության զարգացման համար, թե՛ բիզնես մշակույթի բարելավման տեսանկյունից. Մհեր Գրիգորյան 12:2824 Մար, 2023
  • Սաուդյան Արաբիան և Սիրիան բանակցում են հյուպատոսական ծառայությունները վերականգնելու հարցով 12:2224 Մար, 2023
  • Հստակեցրել ենք Ակադեմիական քաղաքի տեղադիրքը 3 կլաստերներում. ԿԳՄՍ նախարար 12:1724 Մար, 2023
  • Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում կատարված դանակահարությունների դեպքեր 12:1024 Մար, 2023
  • Գերատեսչությունը ջանք չի խնայելու զինծառայության, մարտական հերթապահության կրման պայմանները բարելավելու համար. Սուրեն Պապիկյան 12:0324 Մար, 2023
  • Բացահայտվել է կապարակնիքների միտումնավոր խախտման դեպք. ՊԵԿ 12:0024 Մար, 2023
  • Մարտի 23-ին Երևանում ծնվել է 101 երեխա 11:4924 Մար, 2023
  • 5 անշարժ գույք, 4 մլն 889 հազար դրամ. ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի հայտարարագիրը 11:3024 Մար, 2023
  • Լեռնային Ղարաբաղն իր իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի սերբերի հետ. Մարուքյան 11:1024 Մար, 2023
  • Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ է հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան 11:0224 Մար, 2023
  • 2022 թվականին Հայաստանում արձանագրվել է ակտիվ տուբերկուլոզի 472 դեպք 10:3824 Մար, 2023
  • Լուրեր 10:00 | 24.03.2023 10:0024 Մար, 2023
  • 2022-ին 10 362 քաղաքացի ՄՍԾ միջնորդությամբ աշխատանք է գտել 09:4324 Մար, 2023
  • Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Արցախում 09:3424 Մար, 2023
  • Արթիկի, Ապարանի և Հրազդանի տարածաշրջաններում թույլ անձրև է տեղում 09:1924 Մար, 2023
  • Լեզվի ինստիտուտը հրատարակել է «Բայազետի բարբառի բառարան» 08:5724 Մար, 2023
  • Հակածխախոտային օրենքը խախտած տնտեսվարողները կրկին զգուշացվել են 08:3924 Մար, 2023
  • 5.3 մագնիտուդով երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում 08:2124 Մար, 2023
  • Ցիանոբակտերիալ ակինետների դերը Սևանա լճի էկոհամակարգում. հետազոտություն 08:1724 Մար, 2023
  • Ինչո՞ւ է «Գոյ»-ը Մայր թատրոնին միավորելու որոշում կայացվել 00:4224 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015