• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական... 01:09
Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան Սիսիան և Անի համայնքների... 00:56
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան... 23:40
  • Հաղորդումներ
  • Հարձակում Արցախի վրա
  • Կորոնավիրուս
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Աշխարհ
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ
Սպորտ
12:2817 Մար, 2023

Խորհրդակցություն՝ «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլին ընդառաջ

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի կազմակերպման նպատակով ստեղծված հանձնաժողովի խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Կարեն Գիլոյանը:

Քննարկվել են մրցաշարի նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գեորգի Այվազյանը, ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ, Առողջապահության և Արտակարգ իրավիճակների նախարարություններից, Հայաստանի թենիսի ֆեդերացիայից և մրցաշարի կազմակերպմամբ զբաղվող ընկերությունից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ անհրաժեշտ է կենտրոնացնել բոլոր ուժերը՝ մրցաշարը լավագույնս կազմակերպելու և անցկացնելու համար: Հանձնաժողովի անդամները հավաստիացրել են՝ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի՝ բացառելով կազմակերպչական, անվտանգային և ցանկացած այլ բնույթի խնդիրներ: Կարեն Գիլոյանը կարևորել է նաև մրցավարական հարցերը, որոնք, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի ներկայացուցիչների փոխանցմամբ, կիրականացվեն բարձր մակարդակով:

Հիշեցնենք՝ Հայաստանի 10 մարզում և Երևանում արդեն ավարտվել են մրցաշարի առաջին` մարզային ընտրական փուլի մրցումները, որոնց շուրջ 2070 անձ է մասնակցել:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 600 մասնակից, երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 235 մասնակից, իսկ երրորդ տեղում՝ Շիրակի մարզը՝ 205 մասնակից:

Մրցաշարի 2-րդ` եզրափակիչ փուլին, ինչպես հայտնի է, կմասնակցեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում՝ ըստ տարիքային և պրոֆեսիոնալ մարզիկների խմբերի 1-ից 3-րդ տեղեր գրաված տղամարդիկ և կանայք։ Եզրափակիչ փուլի մրցաշարը կանցկացվի ապրիլի 1-ին և 2-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Ապրիլի 2-ին նախատեսված են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:

Հիշեցնենք՝ մրցաշարն անցկացվում է երկու տարիքային և գործող մարզիկների խմբերով.

1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1983-2005 թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,

2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1982 թ. ծնված) կանայք և տղամարդիկ,

գործող պրոֆեսիոնալ մարզիկների խումբ՝ առանց տարիքային սահմանափակման:

Երկրորդ՝ եզրափակիչ փուլին, երկու տարիքային և գործող պրոֆեսիոնալ մարզիկների խմբերում 1-10-րդ տեղեր գրաված մասնակիցները (տղամարդիկ և կանայք) կստանան ՀՀ ԿԳՄՍՆ համապատասխան կարգի հավաստագրեր, գավաթներ, մեդալներ և դրամական պարգևներ.

1-ին տեղ՝ 1.000.000 ՀՀ դրամ,
2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ,
3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ,
4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ,
5-10-րդ տեղերը՝ 50.000 ՀՀ դրամ:

Հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները ներառված չեն:

Մրցաշարի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Դիտումների քանակ37
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը 15:3407 Մար, 2023 «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշար. Երևանում և մարզերում ավարտվել է ընտրական փուլը Սպորտ
  • Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը 12:5818 Հնվ, 2023 Կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը Սպորտ
  • Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները 20:2425 Հոկ, 2022 Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները Հասարակություն
  • Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցների 16:4318 Հոկ, 2022 Ի գիտություն «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցների Սպորտ
  • «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 25-ին 16:0511 Հոկ, 2022 «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 25-ին Սպորտ
Հիմա եթերում
Լրահոս
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով ՔՊ-ն ստացել է ընտրողների ձայների 64 տոկոսը, Անիում՝ 52.6 տոկոսը 01:0927 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան 00:5627 Մար, 2023
  • ՀՀ պետական պարտքը ՀՆԱ-ի համեմատ նվազել է՝ կազմելով 47 տոկոս 23:4826 Մար, 2023
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Սիսիան համայնքում նախնական տվյալներով ստացել է ձայների 63 տոկոսը 23:4026 Մար, 2023
  • Հայտնի են Անիի մի շարք բնակավայրերում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 23:2326 Մար, 2023
  • Ըստ նախնական տվյալների` Անիում «Քաղաքացիական պայմանագիրն» ունի ընտրողների ձայների կեսից ավելին 23:0326 Մար, 2023
  • Անի համայնքի ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկ 22:4326 Մար, 2023
  • Թեհրանի և Բաքվի միջև լարվածությունը շարունակաբար աճում է 22:3326 Մար, 2023
  • Սիսիանում մեծ խախտումներ քվեարկության ընթացքում չեն արձանագրվել. Իոաննիսյան 22:3026 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է 21226 քաղաքացի. ԿԸՀ 21:3426 Մար, 2023
  • Սիսիանում ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը հայտնի է 21:2826 Մար, 2023
  • Ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ հրապարակումներում առկա փաստական տվյալները հանցագործության հատկանիշ չեն պարունակել. ՀՀ դատախազություն 21:1526 Մար, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 26.03.2023 21:0026 Մար, 2023
  • Նյու Յորքում տեղի կունենա Orion Summit 2023-ը | Հարցազրույց Էմմա Առաքելյանի հետ 20:5726 Մար, 2023
  • Նորակառույցները գազամատակարարման խնդիր չեն ունենա 20:3526 Մար, 2023
  • Ժամը 20։00-ին փակվել են բոլոր 61 ընտրատեղամասերը 20:0926 Մար, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 26.03.2023 19:3326 Մար, 2023
  • 3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակից 4 կմ հյուսիս-արևելք 19:1326 Մար, 2023
  • Ժամը 17։00-ին Սիսիան և Անի համայնքներում քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 46․59 տոկոսը. ԿԸՀ 18:1026 Մար, 2023
  • Սիսիանում ժամը 17։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 9594 ընտրող 17:4626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 17:3626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 17:3026 Մար, 2023
  • Ավարտվում են «Եռաբլուրի» հարակից լանջերում անտառի հիմնման նախապատրաստական աշխատանքները 16:5826 Մար, 2023
  • Նիկոլ Փաշինյանն օգնում է Դիլիջանում աղբ հավաքող ռելոկանտներին 16:3526 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Անիում քվեարկել է ընտրողների 35.69 տոկոսը 16:0526 Մար, 2023
  • Սիսիանում հայտնաբերել ենք քվեարկության պրոցեսի հետ կապված խնդիրներ, բայց դրանք անմիջապես լուծվել են. Դանիել Իոաննիսյան 15:4426 Մար, 2023
  • Ժամը 14։00-ի դրությամբ Սիսիանում ընտրություններին մասնակցել է 6836, Անիում՝ 5703 քաղաքացի. ԿԸՀ 15:2926 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 15:1226 Մար, 2023
  • Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Արցախի քաղաքացիների ուղղությամբ 15:1226 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 15:0026 Մար, 2023
  • Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ 14:1526 Մար, 2023
  • Քաղաքապետարանն ամեն կերպ նպաստելու է գազամատակարարումը Երևանի բոլոր բնակիչներին հասանելի դարձնելուն. Ավինյան 14:0126 Մար, 2023
  • Ընտրություններն անցնում են նորմալ պայմաններում. 33/03 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ 13:4826 Մար, 2023
  • Ժամը 11-ի դրությամբ Սիսիանում ընտրությանը մասնակցել է 2490 քաղաքացի 13:2626 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Անի համայնքում | ՈՒՂԻՂ 13:0526 Մար, 2023
  • ՏԻՄ ընտրություններ Սիսիան համայնքում | ՈՒՂԻՂ 13:0026 Մար, 2023
  • Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. Վահագն Խաչատուրյանը՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մասին 12:5126 Մար, 2023
  • Լարսը փակ է բեռնատարների համար 12:4626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 10․78%-ը. ԿԸՀ 12:2326 Մար, 2023
  • Ռելոկանտները աղբ են հավաքում Դիլիջանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել 12:0726 Մար, 2023
  • Եղվարդում և Քասախում գործարկվելու են էլեկտրական շչակներ 11:5226 Մար, 2023
  • ՃՏՊ Կապան-Աղվանի ավտոճանապարհին. կա զոհ 10:3626 Մար, 2023
  • Սիսիան և Անի համայնքներում ավագանու արտահերթ ընտրություններ են 09:0926 Մար, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015