• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանի հետ սահմանային անցակետի բացման աշխատանքներն արագացել են. թուրքական ԶԼՄ. «Հարևաններ» Հայաստանի հետ սահմանային անցակետի... 20:44
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ուղերձները ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի... 20:04
Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին... 19:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
ՊԵԿ պարզաբանումը ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ
Հասարակություն
15:0812 Հոկ, 2022

ՊԵԿ պարզաբանումը ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ

ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել ՀՀ տարածքով տեղափոխված պոլիէթիլենային թաղանթի վերաբերյալ:
 
Պարզաբանման մեջ ասվում է.
 
«Մամուլում Ղրիմի կամրջի վրա իրականացված պայթյունի հետ կապված որոշ հրապարակումների վերաբերյալ ստորև ներկայացնում ենք «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊ ընկերության կողմից համապատասխան ապրանքների ներմուծման և, այնուհետև, տարանցիկ հայտարարագրով ՌԴ տեղափոխման գործընթացի մանրամասն նկարագրությունը՝ նախ հարկ է նշել, որ 2022 թ. սեպտեմբերի 26-ին վրացական Փոթի նավահանգստում բուլղարական BALTEX CAPITAL S.A. կազմակերպությունից ուղարկված «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով բեռի (22 տեղ, 22770 կգ) տենտով պատված բեռնատար տրանսպորտային միջոցի համար լրացվել է տրանսպորտային բեռնագիր (CMR):
 
2022 թ. սեպտեմբերի 27-ին՝ ժամը 14:53-ին, տենտով պատված բեռնատար ավտոմեքենան մուտք է գործել ՀՀ տարածք։ Բեռնատարի վարորդն է հանդիսացել Հայաստանի և Վրաստանի քաղաքացի Արթուր Թերջանյանը։
 
Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում սահմանված կարգով սեպտեմբերի 27-ին՝ ժամը 15:00-ին, բեռնատարը կշռվել է, այնուհետև անցել ռենտգեն զննում։ Ռենտգեն զննման արդյունքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել, որից հետո ժամը 16:53-ին բեռը հայտարարագրվել է թիվ 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագրով «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ (ՀՎՀՀ 06962573) անունով՝ համաձայն տրանսպորտային բեռնագրի և ներմուծման հաշիվ-ապրանքագրի տվյալների։
 
 
Հետագա ձևակերպումներն իրականացնելու նպատակով ընտրվել է Արարատյան մաքսատուն-վարչություն, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստը։ Դուրս գալով մաքսային տարածքից՝ Border Cross համակարգում ժամը 17:00-ին կատարվել է համապատասխան «ելքագրված» նշումը:
 
Տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստ է հասել 5 ժամ 46 րոպե անց՝ ժամը 22:46-ին։ 2022 թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 9:43-ին, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում 05100033/270922/0049515 տարանցման հայտարարագիրը ստացել է «ավարտված» կարգավիճակ: Այնուհետև իրականացվել է մաքսային արժեքի ճշգրտում, իսկ 2022 թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:12-ին, հայտարարատուի կողմից մաքսային մարմիններին բեռի փաստաթղթերը ներկայացնելուց հետո, «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում կատարվել է բեռի զննում։
 
Մասնավորապես, առանց ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցից դատարկելու, ստուգվել է պոլիէթիլենային թաղանթի գլանափաթեթներից մեկի թաղանթի շերտայնությունը (ապրանքների ճիշտ դասակարգումը ըստ ԱՏԳ ԱԱ-ի ստուգելու նպատակով)։ ԱՏԳ ԱԱ ոչ ճիշտ դասակարգման հետ կապված խնդիրներ չեն հայտնաբերվել, և 16:40-ին մաքսային մարմնի կողմից կատարվել է ապրանքների բացթողում:
 
Այս փուլից խնդրո առարկա ապրանքները ձեռք են բերել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ և հանձնվել հայտարարատուի տնօրինության, սակայն բեռնատար տրանսպորտային միջոցը «Ալյանս տերմինալ» ՍՊԸ պահեստը չի լքել։ Առանց պահեստի տարածքը լքելու՝ 2022 թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 10:24-ին, նույն հայտարարատուի կողմից ներկայացվել և գրանցվել է տարանցման հայտարարագիր 05100010/300922/0017152, որով նույն ապրանքը Հայաստանից դեպի ՌԴ տեղափոխման համար «Գու Ար Ջի Գրուպ» ՍՊԸ-ի կողմից լրացվել է տարանցման հայտարարագիր (ստացող՝ ռուսական Лидер ООО)։
 
Տեղի է ունեցել ամենօրյա պրակտիկայում ԵԱՏՄ օրենսդրությամբ սահմանված պարզ գործընթաց։
 
 
Ապրանքները դեպի ՌԴ տեղափոխվել են վրացական նույն ավտոմեքենայով, վարորդը հանդիսացել է նույն անձը։ Տարանցման հայտարարագիրը ստացել է «դեղին ուղի» միջերեսային արտացոլում, քանի որ ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը ընդգրկված է երկակի նշանակության հսկող ապրանքների ցանկում։ Մաքսային մարմնի կողմից ստուգվել է նաև երկակի նշանակության ապրանք հանդիսանալու կամ չհանդիսանալու վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթի առկայությունը։
 
Նշված պոլիէթիլենային շինարարական թաղանթի համար տարանցման հայտարարագրին կից ներկայացվել է ՀՀ ԱԱՊ «ԱՐՄԷՔՍՊԵՐՏԻԶԱ» ՍՊ ընկերության կողմից 30.09.2022 թվականին տրված փորձագիտական եզրակացությունը, որով հավաստվում է, որ տվյալ ապրանքը չի հանդիսանում երկակի նշանակության ապրանք: Հավաստիանալով դրանում՝ տարանցման հայտարարագիրը թույլատրված կարգավիճակը ստացել է 2022 թ. սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16:16-ին:
 
Պետք է նշել, որ «Ալյանս տերմինալ» ՍՊ ընկերության ժամանակավոր պահպանման պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների գտնվելու ամբողջ ժամանակահատվածում տվյալ ապրանքները տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը եղել է տեսախցիկի օբյեկտիվի տեսադաշտում: ՀՀ ներմուծման և դեպի ՌԴ տեղափոխման մաքսային գործընթացների մինչև ամբողջական ավարտը այն չի բեռնաթափվել, չի փոխաբեռնվել կամ լրաբեռնվել այլ ապրանքներով:
 
Տրանսպորտային միջոցը Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է հասել 01.10.2022 թ. մոտավորապես ժամը 00:15-ին։ Ժամը 00:30-ի սահմաններում անցել է ռենտգեն զննում, որի արդյունքներով հաստատվել է այն նույն պատկերը, ինչը ստացվել էր ՀՀ ներմուծման ժամանակ իրականացված ռենտգեն զննման արդյունքում։ Ռենտգեն զննումից հետո՝ ժամը 00:38-ին, Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով ստացել է «ելք մաքսային մարմնից» կարգավիճակ:
 
 
Տարանցման հայտարարագիրը Վերին Լարս մաքսային կետում «ավարտված» կարգավիճակ ստացել է 05.10.2022 թվականին։
 
Այսպիսով, վերը նշված բեռի Հայաստանի Հանրապետության մուտքի, մաքսային հսկողության, ռենտգեն զննության, մաքսազերծման, փաստաթղթային ձևակերպման, արտահանման գործընթացները տեղի են ունեցել պատշաճ և օրինական կերպով, բեռի ֆիզիկական, ՀՀ մուտքի և ՀՀ-ից ելքի ժամանակ իրականացված ռենտգեն զննության ընթացքում որևէ ռիսկային գործոն չի հայտնաբերվել:
 
Պահպանված են վերը նշված փաստերը հաստատող բոլոր փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև ռենտգեն զննող սարքի նկարները և տեսահսկման սարքերով արձանագրված շարժընթացը մաքսային հսկողության գոտիներում»:

 

Դիտումների քանակ3518
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները 13:1412 Հոկ, 2022 ՀՀ դատախազությունն ուսումնասիրում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տարածած տեղեկությունները Հասարակություն
  • ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր է հրապարակել 13:0412 Հոկ, 2022 ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ղրիմի կամրջի վրա պայթյունի նախապատրաստման փաստով տեսանյութեր է հրապարակել Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Լուրեր 19:00 | Քննարկվել է Հայաստանում Firebird-ի ԱԲ գործարանի և տվյալների կենտրոնի կառուցման ընթացքը 19:0010 Փտր, 2026
  • Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերը կկարգավորվեն սահմանին. նախագծին 18:5910 Փտր, 2026
  • Բաքվում մեկնարկել է Իլհամ Ալիևի և Ջեյ Դի Վենսի ընդլայնված կազմով հանդիպումը 18:5110 Փտր, 2026
  • Ազգային ժողովը քննարկել է ՀՀ հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները 18:4810 Փտր, 2026
  • Վահե Հովհաննիսյանը Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային տնօրենին է ներկայացրել մակրոտնտեսական վերջին զարգացումները 18:3910 Փտր, 2026
  • Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է, ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. վարչապետ 18:3110 Փտր, 2026
  • «Թրամփի ուղու» հետ կապված մաքսային ծառայություն գործելու է. ՊԵԿ նախագահ 18:2910 Փտր, 2026
  • Նախաձեռնությամբ ամրագրվում է որակավորված անձանց՝ գնահատողների աստիճանակարգություն. նախագիծ 18:1910 Փտր, 2026
  • Բանկերից տվյալները ուղիղ մենք կստանանք, բայց պայմանով, որ հայտարարագիր ներկայացնողը իր համաձայնությունը տալիս է համակարգում. ՊԵԿ նախագահ 18:1110 Փտր, 2026
  • Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանն այսօր՝ 22:10-ին. Նիկոլ Փաշինյան 18:1010 Փտր, 2026
  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր 18:0210 Փտր, 2026
  • Զրո տոկոս շրջհարկը նշանակում է ստվերի մեծացում. ՊԵԿ նախագահ 17:5310 Փտր, 2026
  • ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ 17:4410 Փտր, 2026
  • 166 կիլոգրամ հերոին, 1145 տոննա դիզելային վառելիք. ՊԵԿ նախագահը՝ մաքսանենգության դեպքերի մասին 17:4310 Փտր, 2026
  • Որպես անհետ կորած որոնվում է 2006 թ. ծնված Լիանա Արաբյանը 17:3710 Փտր, 2026
  • ՀՀ քաղաքացին անվերադարձ մտել է ապագայի զարգացման ու խաղաղության դարաշրջան. Վահագն Ալեքսանյան 17:3110 Փտր, 2026
  • Ներկա ՀԴՄ-ի համակարգը կփոխարինվի առցանց գործիքով. Էդուարդ Հակոբյան 17:2210 Փտր, 2026
  • Վենսը պարզաբանել է Հայաստանում ամերիկյան ներդրումների հարցը 17:1110 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանը և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները քննարկել են սոցիալական աջակցության ծրագրերը 17:0910 Փտր, 2026
  • Կարծում եմ՝ խաղաղության համաձայնագիրը բարգավաճման հնարավորություններ է բացում թե՛ Հայաստանի, թե՛ ամերիկյան ժողովրդի համար. Վենս 17:0110 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Վենսն անդրադարձել է նախօրեին 5 և 4 մլրդ դոլարի մասին ՀՀ-ում արված իր հայտարարությանը 17:0010 Փտր, 2026
  • Մեր ներմուծումների 8 %-ը և ավելին ինքնաշխատ է բաց թողնվում. ՊԵԿ նախագահ 16:5910 Փտր, 2026
  • Ադրբեջանում նախատեսվող հանդիպումների ժամանակ անպայման կբարձրացվի հայ գերիների հարցը. Վենս 16:5210 Փտր, 2026
  • Միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման շուրջ համաձայնագիրը կընդլայնի ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը էներգետիկ անվտանգության ոլորտում. ԱՄՆ դեսպանություն 16:4610 Փտր, 2026
  • 2025-ին 2756 չգրանցված աշխատողներ են հայտնաբերվել. Էդուարդ Հակոբյան 16:4510 Փտր, 2026
  • Առաջարկվում է ՀԱԵ-ին անհատույց սեփականության իրավունքով հատկացվող հողամասերը տրամադրել անհատույց օգտագործման իրավունքով 16:4110 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի հետ և պարգևատրել նրան Երախտագիտության մեդալով 16:3410 Փտր, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3010 Փտր, 2026
  • Ձյուն, ձնախառն անձրև և մառախուղ. իրավիճակը ճանապարհներին 16:2710 Փտր, 2026
  • Շրջակա միջավայրի նախարարության տարեկան հաշվետվությունը. վարչապետը տեսանյութ է հրապարակել 16:2010 Փտր, 2026
  • Մրգավան գյուղի բնակիչը թմրամիջոց էր պահում և օգտագործում. Արտաշատի ոստիկանների բացահայտումը 16:1910 Փտր, 2026
  • NVIDIA ընկերության փոխնախագահը ՀՀ վարչապետին է ներկայացրել Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը 16:1310 Փտր, 2026
  • Ավագանու անդամը հրաժարական ներկայացնելուց հետո իրավունք կունենա եռօրյա ժամկետում հետ վերցնել դիմումը. նախագիծ 16:0810 Փտր, 2026
  • Վթար Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ 15:5810 Փտր, 2026
  • Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունի Իրանի համար. Բաղաեի 15:4910 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող հողամասի նկատմամբ 15:4010 Փտր, 2026
  • «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի լուծարմամբ պայմանավորված՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն 15:3810 Փտր, 2026
  • Կկանոնակարգվեն պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի կիրառման հարաբերությունները. նախագիծ 15:3110 Փտր, 2026
  • 2025-ին մենք կարողացել ենք հարկ վճարողներին վերադարձնել 409 մլրդ դրամ. ՊԵԿ նախագահ 15:1410 Փտր, 2026
  • Բուժծառայություն դիմաց տերմինալով վճարում կատարելիս քաղաքացուն ավտոմատ կտրամադրվի էլեկտրոնային ՀԴՄ կտրոն. այն կարտացոլվի նաև ArMed-ում 15:1210 Փտր, 2026
  • 2025-ին հարկեր-ՀՆԱ ցուցանիշը հասցրել ենք 24.5 տոկոսի. ՊԵԿ նախագահ 15:0510 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ԱՄՆ-ի և Հայաստանի համագործակցության առանցքում մի նպատակ կա. վարչապետ 15:0010 Փտր, 2026
  • Ադրբեջանի էներգետիկայի նախարարն ընդունել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակությանը 14:5710 Փտր, 2026
  • 2025-ին ունեցանք հարկային եկամուտների 14-տոկոսանոց աճ. ՊԵԿ նախագահ 14:4910 Փտր, 2026
  • Միրզոյանը և Հելբերգը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական զարգացմանն ուղղված հնարավոր նոր նախաձեռնությունները 14:4210 Փտր, 2026
  • «Ռոսատոմ»-ը պատրաստ է կարճ ժամանակում Հայաստանում սկսել ԱԷԿ-ի նոր նախագիծ. Գալուզին 14:3110 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 14:3010 Փտր, 2026
  • Համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է հայտնաբերվել 14:1210 Փտր, 2026
  • Կարևորել ենք հունիսից Երևան - Լոնդոն ուղիղ չվերթների մեկնարկը. Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՄԹ դեսպանին 13:5910 Փտր, 2026
  • Հնարավորություն կունենանք բարելավել մեր բիզնես միջավայրը և ուժեղացնել արտահանումը բարձր, զարգացած շուկաներ. Պապոյան 13:4810 Փտր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև հանկարծակի պատերազմի անմիջական սպառնալիք չկա. Ֆիդան 13:4010 Փտր, 2026
  • ՀԷՑ-ի 2026 թվականի Ներդրումային ծրագրի ընդհանուր բյուջեն նախատեսված է շուրջ 44,8 մլրդ ՀՀ դրամ. Ռոմանոս Պետրոսյան 13:3710 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում 13:2810 Փտր, 2026
  • Սերտիֆիկացման, ստանդարտացման, որակի ենթակառուցվածքների ոլորտը ՀՀ-ում անտերության է մատնված եղել. Պապոյան 13:2310 Փտր, 2026
  • ԿԸՀ-ն արտաքին գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին հայտնում է տեղեկատվությունը ներկայացնելու ժամկետը 13:1210 Փտր, 2026
  • Ով է համարվելու անհայտ կորած անձ. արդարադատության նախարարի անդրադարձը 13:0310 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Առաջին անգամ հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին. Վենսը՝ ՀՀ-ում | 10.02.2026 13:0010 Փտր, 2026
  • Վենսի խոսնակը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի վերաբերյալ 12:5510 Փտր, 2026
  • Այս տարի Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում. ԿԳՄՍ նախարարը մանրամասնում է 12:4210 Փտր, 2026
  • Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը 12:3910 Փտր, 2026
  • Հիանալի նախաճաշ և հետաքրքիր զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալի հետ. ԲՏԱ նախարար 12:3110 Փտր, 2026
  • Չեմ ուզում, որ ռուսական կողմը կենտրոնանա մենակ TRIPP-ի վրա, դա միակ ճանապարհը չէ, որ Հայաստանի միջով անցել կամ անցնելու է. Ալեն Սիմոնյան 12:2310 Փտր, 2026
  • Մենք դրել ենք Հայաստանի հետ գործակցության առաջին հիմքերը՝ նավթամթերք մատակարարելով. Ալիև 12:2010 Փտր, 2026
  • Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկողը ձերբակալվել է 12:1410 Փտր, 2026
  • Հակակոռուպցիոն կոմիտեի կոլեգիայի նիստում ամփոփվել են 2025 թվականի արդյունքները. լավագույն ծառայողներին պարգևագրեր են հանձնվել 12:0610 Փտր, 2026
  • ԱԺ նիստը շարունակվում է | ՈՒՂԻՂ 12:0110 Փտր, 2026
  • Հրաձգության Հայաստանի պատանեկան հավաքականը Երևան է վերադարձել մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներով 12:0010 Փտր, 2026
  • Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը աշխատանքային այցով Հայաստանում է 11:5610 Փտր, 2026
  • Սնանկության կառավարիչների համայնքը համալրվել է նոր 14 կառավարիչներով 11:5310 Փտր, 2026
  • Կարդալը ոչ միայն ինքնակրթություն և հետաքրքիր ժամանց է, այլև մշակույթ փոխանցելու ձև. նախագահի աշխատակազմ 11:5010 Փտր, 2026
  • Կհստակեցվեն առողջական վիճակով պայմանավորված՝ վարորդական իրավունքի դադարեցման իրավական հիմքերը. նախագիծ 11:4710 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4510 Փտր, 2026
  • 10 երեխա մահացել է ավտովթարներից քարսիթ չունենալու պատճառով. Անդրանիկ Քոչարյան 11:3910 Փտր, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է քննարկել Երևանի հետ TRIPP նախագծին Մոսկվայի հնարավոր մասնակցության պարամետրերը. Գալուզին 11:2910 Փտր, 2026
  • Մոսկվա-Երևան հարաբերությունների օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում ատոմակայանի կառուցման հարցը. Գալուզին 11:2410 Փտր, 2026
  • ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը ելույթ է ունեցել ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը 11:2210 Փտր, 2026
  • Խաղային գործունեությունը կարգավորող օպերատորի ընտրության մրցույթի կասեցումը կբացառվի. նախագիծ 11:1810 Փտր, 2026
  • Կկատարելագործվի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված իրավական դաշտը. նախագիծ 11:1410 Փտր, 2026
  • ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդում 11:0810 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահ Վենսը տիկնոջ հետ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր 11:0210 Փտր, 2026
  • Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել 10:5610 Փտր, 2026
  • «Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ է ներկայացրել 10:4910 Փտր, 2026
  • ԱԺ-ն չընդունեց «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագիծը 10:4610 Փտր, 2026
  • Միջերկրական ծովից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում այսօր և վաղը սպասվում են տեղումներ 10:2810 Փտր, 2026
  • Ահազանգեր են ստացվել արգելափակումների վերաբերյալ․ օգնություն է ցուցաբերվել 266 քաղաքացու 10:1810 Փտր, 2026
  • Անհայտ հայ նկարիչների սրբապատկերների ցուցադրություն՝ ՀԱՊ-ում 10:1510 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 10:1010 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ հասցեներ 10:0710 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Հայկական շուկայում YouTube-ի ներգրավվածության ընդլայնումը կարևոր քայլ է. ԲՏԱ նախարար 10:0010 Փտր, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 10:0010 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում 09:5710 Փտր, 2026
  • 1մլն 118 հզր 839 դրամ տուգանք՝ թերլիցքավորման համար․ «ԱԼԵՔՍ 33»-ին պատկանող լցակայանում ստուգում է իրականացվել 09:4610 Փտր, 2026
  • ՄԻՊ-ն ու Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր են քննարկել 09:2610 Փտր, 2026
  • Նոր գործակցություն՝ բժշկական լայն ծառայությունների հասանելիության նպատակով 09:2110 Փտր, 2026
  • Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է 09:0910 Փտր, 2026
  • Լծեն-Տաթև ավտոճանապարհին ձյան տեղումներ են, մառախուղ 08:5210 Փտր, 2026
  • Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան 08:3910 Փտր, 2026
  • Ձյան մաքրման աշխատանքներ՝ Արթիկի տարածաշրջանի ճանապարհներին 08:2110 Փտր, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի 08:1010 Փտր, 2026
  • Գավառում բացվել է Ռումինիայի պատվավոր հյուպատոսություն 08:0610 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015