«Ռոսպոտրեբնադզոր»-ը կասեցրել է «Ջերմուկ»-ի ներկրումը և վաճառքը Ռուսաստանում։ Այս մասին նշվում գերատեսչության
հայտարարության մեջ։
«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը խախտում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, ներառյալ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջները։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատիոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման»,- կարծում են «Ռոսպոտրեբնադզոր»-ում։
Ծառայությունն այս մասին ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին։