Չինաստանում ածխահանքերից մեկում գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով հյուսիսային Շանսի նահանգում զոհվել է ավելի քան 90 աշխատող: Պետական ԶԼՄ-ների տվյալով՝ կան անհետ կորածներ:
Հաղորդվում է, որ վթարի պահին գետնի տակ աշխատելիս է եղել 247 մարդ։ Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, վթարի պատճառը պարզվում է։
Reuters գործակալությունը գրում է, որ 2000-ականների սկզբից Չինաստանի ածխահանքերում նման վթարները զգալիորեն պակասել են՝ անվտանգության ավելի խիստ կանոնների շնորհիվ։ Լյուսենյուի հանքում տեղի ունեցածը վերջին տասնամյակի ամենաողբերգական դեպքերից է։