«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն Արագածոտնի մարզի ընտրողների հետ հանդիպմանը քննադատել է ուսուցիչների ատեստավորման համակարգը: «Բուհական դիպլոմը չպետք է կասկածի տակ դրվի լրացուցիչ գործընթացներով»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը և նշել, որ իշխանության գալուց հետո կվերանայեն ատեստավորման համակարգը: