ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքները։