Իրավապահներն այսօր քննչական գործողություններ են իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի գրասենյակում, տանը և ավտոտնակում: Քննչական կոմիտեն նրա առնչությամբ քննում է պետական դավաճանության և լրտեսության դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթ: Նրան վերագրվում է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և 622 հազար դոլարի դիմաց հատուկ ծառայության ներկայացուցչին գաղտնի տեղեկություն փոխանցելու արարք: Թևանյանն այսօր հայտարարել է, որ մեղադրել իրեն նման հանցագործության համար՝ չի հաջողվելու:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան