«Հետևողական ու նպատակասլաց աշխատանքով յուրաքանչյուր երազանք դառնում է իրականություն»,- հայտարարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը՝ Վերջին դասի կապակցությամբ դիմելով շրջանավարտներին: «Դուք հրաշալի սերունդ եք՝ վառ մտքերով, գաղափարներով, ինքնուրույն և խիզախ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը: Նախարարը հորդորել է շրջանավարտներին հիշել, որ երբեք չեն դադարելու սովորել, ու որ դպրոցում սովորածն է օգնելու ամեն օր նոր բան սովորել:
Հեղինակ՝ Աննա Զախարյան