ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենն ու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել են մաքսային զննման նոր հարթակի գործարկմանը, որը կօգնի Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի ու ներդրումների դյուրացմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Այս համակարգի ձեռքբերման համար ապահովելով 3,5 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն՝ Միացյալ Նահանգները վերստին ընդգծում է իր հավատարմությունն օգոստոսի 8-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի ներքո սահմանային անվտանգության ու մաքսային վերահսկողության ամրապնդման վերաբերյալ ստանձնած հանձնառություններին»,- ասվում է հաղորդագրությունում։