ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Սուլխան Թամազաշվիլիի հետ։ Այդ մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։
Աշոտ Սմբատյանը շնորհավորել է Սուլխան Թանազիշվիլիին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` մաղթելով շարունակական ձեռքբերումներ և արդյունավետ գործունեություն։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և Վրաստանի իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությանը` պատրաստակամություն հայտնելով առկա փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ։