Ուկրաինայի արտգործնախարարը մեկնաբանել է Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպելու՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը:
Անդրիյ Սիբիհան այն անվանել է «շատ տարօրինակ հայտարարություն», հավելել՝ Կիևը նման շահագրգռվածություն չունի:
«Մոտ ժամանակներս մենք Ուկրաինայում սպասում ենք Սվետլանա Տիխանովսկայային, ուստի կա մեկը, ում հետ խոսելու ենք Բելառուսի վերաբերյալ բոլոր հարցերի շուրջ»,- պարզաբանել է Սիբիհան: