Վարչապետն այսօրվա ասուլիսում հարկադրված է եղել հերթական անգամ հերքել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին շրջանառվող կեղծ թեզը: Պետության ղեկավարը կրկնել է, որ այդ հարցը երկկողմանիորեն փակ է, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում նման թեմա չկա: Ըստ Փաշինյանի՝ այդ նարատիվը հնչեցնողները լրտեսական տրամաբանությամբ են գործում, և նրանց նպատակը Հայաստանը կոնֆլիկտի թակարդ վերադարձնելն է: Վարչապետը նշել է, որ բացի հրապարակայնացված դեպքերից, այլ գործիչների՝ լրտես լնելու վերաբերյալ ևս փաստեր կան, ընդ որում՝ ոմանք դեռ տեղյակ չեն, որ բացահայտված են:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան