• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Սամանթա Փաուեր ԱՄՆ-ը շարունակում է աջակցել... 14:26
Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը Մեկնարկել է ԼՂ և... 13:46
Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ի կոչը Խուճապի չմատնվել և չշտապել`... 12:39
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 15:3722 Սեպ, 2022

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիան՝ Միրզոյանի հանդիպումների առանցքում

Նյու Յորքում շարունակվում են Արարատ Միրզոյանի հանդիպումները տարբեր երկրների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ: Երկկողմ գործակցությունից զատ, հանդիպումների գլխավոր թեման Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված ագրեսիան է եղել:

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի նմանատիպ գործողությունները բացահայտ արհամարհանք են միջազգային իրավունքի հիմնարար նորմերի, Եվրոպայի խորհրդի շրջանակներում ստանձնած պատավորությունների նկատմամբ և պետք է համապատասխան հետևանքներ ունենան։ Հայկական կողմն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, իրենց նախնական դիրքեր ադրբեջանական զորքերի վերադարձի, հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության վերականգման և խաղաղության հաստատման անհրաժեշտությունը: Միրզոյանը հույս է հայտնել, որ Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության հարցում Եվրոպայի խորհուրդն առավել հաստատակամ կլինի։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է նաև Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ։ Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի շարունակական կոպտագույն խախտումների վրա։ Նախարարը շեշտել է այդ հանցագործությունների վերաբերյալ միջազգային հանրության հասցեական արձագանքի և դրանց կանխարգելման մեխանիզմների ամրապնդման կարևորությունը։

Ադրբեջանը փորձում է ուժի կիրառմամբ և ուժի կիրառման սպառնալիքով հասնել իր առավելապաշտական պահանջներին և նկրտումներին, ինչը տորպեդահարում է տարածաշրջանի կայունությունը և անվտանգությունը,- հայտարարել է Միրզոյանը Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Կոմֆորտ Էրոյի հետ հանդիպմանը:

Նախարարը Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքները ներկայացրել է նաև Նիկարագուայի իր գործընկերոջը: Դենիս Մոնկադայի հետ հանդիպմանը Միրզոյանը ընդգծել է ագրեսորի նկատմամբ միջազգային հանրության համապատասխան արձագանքի կարևորությունը և ագրեսիայի հետևանքների վերացումը:

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեի հետ հանդիպմանն Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններին, մասնավորապես` կին զինծառայողների նկատմամբ իրականացված անմարդկային վերաբերմունքի դեպքերին, ընդգծվել համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը։

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Դիտումների քանակ21
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Էրդողանը կմեկնի Նախիջևան 14:3525 Սեպ, 2023
  • ԱՄՆ-ը շարունակում է աջակցել տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին. Սամանթա Փաուեր 14:2625 Սեպ, 2023
  • Ջերմաստիճանը սեպտեմբերի 25-26-ը կնվազի 3-6, 27-28-ը՝ կբարձրանա 2-4 աստիճանով 14:0325 Սեպ, 2023
  • Մեկնարկել է ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը 13:4625 Սեպ, 2023
  • Հայաստան են ժամանել Սամանթա Փաուերը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ 13:4525 Սեպ, 2023
  • Կեցավայրերը ամբողջ հանրապետության տարածքով են նախատեսվում. Վարդան Սարգսյան 13:3925 Սեպ, 2023
  • Թույլ չենք տա, որ աշխարհի առաջնորդները մոռանան իրենց մեղսակցությունը ԼՂ-ում հայկական քաղաքակրթության ոչնչացման հարցում. Լեմկինի ինստիտուտ 13:3625 Սեպ, 2023
  • ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատանքը մեքենաների նոր խմբաքանակ ընդունելու և վիրավորներին ՀՀ տեղափոխելու ուղղությամբ 13:3125 Սեպ, 2023
  • Պարզաբանում` «Մայրենի 5» դասագրքի շուրջ տարածվող ապատեղեկատվության վերաբերյալ 13:1125 Սեպ, 2023
  • Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված 4850 անձ 13:0125 Սեպ, 2023
  • Լուրեր 13:00 | 25.09.2023 13:0025 Սեպ, 2023
  • Միացյալ Նահանգները հայ ժողովրդի կողքին է. ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսը՝ ՀՀ ԱԺ նախագահին 12:5925 Սեպ, 2023
  • Հրամանատարը կալանավորվել է զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 12:5225 Սեպ, 2023
  • Լեռնային Ղարաբաղի հազարավոր հայեր տարհանվում են իրենց նախնիների երկրից. Մարուքյան 12:4625 Սեպ, 2023
  • Խուճապի չմատնվել և չշտապել` ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար. ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ի կոչը 12:3925 Սեպ, 2023
  • ԼՂ-ից Երևան տեղափոխված և բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր. ՀՀ ԱՆ 12:2825 Սեպ, 2023
  • 3 օրում արձանագրվել է 31 ՃՏՊ. 1 մարդ զոհվել է 12:1025 Սեպ, 2023
  • Սեպտեմբերի 25-ի դրությամբ կարմրուկի ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 438 է 12:0225 Սեպ, 2023
  • Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 31-ն է 11:5625 Սեպ, 2023
  • Հայաստանը հավատարիմ է պայմանավորվածություններին, այդ թվում ճանապարհների բացման մասով 11:2525 Սեպ, 2023
  • Մակրոնն անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ 11:1625 Սեպ, 2023
  • Տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել՝ ուղղված ՀՀ տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ մեր հայրենակիցներին 11:1425 Սեպ, 2023
  • Մայրաքաղաքում իրականացվող հավաքների ընթացքում մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքներով կալանավորվել է 26 անձ 10:5125 Սեպ, 2023
  • Նախորդ շաբաթ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 424 դեպք, որից 171-ը՝ արտակարգ 10:2725 Սեպ, 2023
  • Լուրեր 10:00 | 25.09.2023 10:0025 Սեպ, 2023
  • ՄԻՊ արագ արձագանքման խմբերն առանձնազրույցներ են ունենում Երևանում տեղի ունեցող ակցիաների ընթացքում բերման ենթարկվածների հետ 09:3925 Սեպ, 2023
  • Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց 08:5025 Սեպ, 2023
  • Ժամը 06:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ 08:0825 Սեպ, 2023
  • 24:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 1510 անձ 01:1825 Սեպ, 2023
  • Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ԼՂ-ից Երևան տեղափոխված 13-ամյա մեր հայրենակցին 00:2325 Սեպ, 2023
  • Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր. Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը 23:4224 Սեպ, 2023
  • Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 07:00-ից, Երևանի մետրոպոլիտենը կվերականգնի աշխատանքը 23:0624 Սեպ, 2023
  • Ժամը 22:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 1050 անձ 22:5124 Սեպ, 2023
  • ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ 22:4824 Սեպ, 2023
  • ԼՂ-ից հոսքը շարունակվում է, ընդունող կենտրոնն աշխատում է շուրջօրյա. ուղիղ միացում Կոռնիձորից 22:0924 Սեպ, 2023
  • ՀՀ դեմ տարվող ռուսական քարոզչության «Մեդուզա»-ի բացահայտումը 21:5424 Սեպ, 2023
  • Հայատյացությունը հնարավոր չէ վերացնել սոսկ բանավոր կամահայտնության միջոցով, անհրաժեշտ են համակարգված լուրջ գործնական կառուցակարգեր․ Անահիտ Մանասյան 21:3424 Սեպ, 2023
  • Լուրեր. Կիրակնօրյա թողարկում | 24.09.2023 21:0024 Սեպ, 2023
  • Քննարկվել են ԼՂ–ից բռնի տեղահանվող քաղաքացիների սոցիալական կարիքներին, իրականացվող աշխատանքներին առնչվող հարցեր․ ԱՍՀՆ 20:4424 Սեպ, 2023
  • ԼՂ զինված ուժերը շարունակում են զենքի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո ՌԴ ՊՆ 20:3624 Սեպ, 2023
  • Ադրբեջանին պարտավորեցնելու համար պետք է վավերացնել Հռոմի ստատուտը | Հարցազրույց Շիլա Փայլանի հետ 20:1224 Սեպ, 2023
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 24.09․2023 19:4824 Սեպ, 2023
  • Վստահ եմ՝ ձեզնից շատերն էլ կներգրավվեն աջակցության ամենատարբեր աշխատանքներում՝ սկսած մարդկանց կարիքների գույքագրումից, անհրաժեշտ տեղեկատվական և այլ տիպի աջակցությունից. Անդրեասյանը՝ ուսանողներին 19:3324 Սեպ, 2023
  • Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի 19:0724 Սեպ, 2023
  • Սամվել Շահրամանյանը հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված մեր հայրենակիցներին 18:4224 Սեպ, 2023
  • ԼՂ–ից տեղահանված մեր հայրենակիցներին հրատապ աջակցություն ցուցաբերելու նպատակով գործարկվել է հարթակ և թեժ գիծ 18:2524 Սեպ, 2023
  • Ադրբեջանի հարձակման հետևանքով Սառնաղբյուրում 5 զոհ է եղել, 3–ը՝ երեխա. ԼՂ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է անուններ 18:1624 Սեպ, 2023
  • ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով 17:5924 Սեպ, 2023
  • Մայրաքաղաքում իրականացվող զանգվածային հավաքների ընթացքում հանցագործություններ կատարելու մեղադրանքերով կալանավորվել է 26 անձ․ ՔԿ 17:3724 Սեպ, 2023
  • ԼՂ մեր 23 հայրենակիցները Կարմիր խաչի ուղեկցությամբ մուտք են գործել Հայաստան 17:2324 Սեպ, 2023
  • ԿԸՀ-ն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները 17:0024 Սեպ, 2023
  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել 16:2124 Սեպ, 2023
  • Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ ԼՂ-ում չկան 16:1624 Սեպ, 2023
  • Ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ին կնվազի 3-6, 26-28-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով 16:0124 Սեպ, 2023
  • ԼՂ մեր հայրենակիցների առաջին խումբը հասել է Կոռնիձոր 15:1824 Սեպ, 2023
  • Որոշում է կայացվել ԼՂ-ի բնակչության համար նախատեսված ՀՀ կառավարության հումանիտար բեռը տեղափոխել Գորիս 14:5424 Սեպ, 2023

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2022 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015