ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանն ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ներկայացրեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Այսպես, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի ոլորտները զարգացնելու նպատակով կընդլայնվի պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն ստացող այն անձանց շրջանակը, որոնք իրենց նշանակալի ավանդը կունենան մի շարք ոլորտներում:
«Նախագծով նախատեսվում է տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափորոշիչները սահմանելու լիազորությունը վերապահել ՀՀ Կառավարությանը»,- ասաց Ֆիդանյանը: