ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով երկրաբանության ոլորտում անգնահատելի ավանդի, քարտեզագրման զարգացման գործում ունեցած ներդրման, մասնագիտական կրթության նկատմամբ նոր սերնդին ոգևորելու, ոլորտում գործունեություն ծավալող մասնագետներին խրախուսելու, ինչպես նաև ծննդյան 90-ամյակի կապակցությամբ շնորհակալագիր է հանձնվել Հրաչյա Համբարձումի Չուբարյանին։
Շնորհակալագիրը Հրաչյա Չուբարյանին է հանձնել ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը։