Անկախ աուդիտի արդյունքներով՝ «ՀայՓոստը» 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով: Այդ մասին հայտնում են «ՀայՓոստ» ՓԲԸ-ից:
Աուդիտն իրականացրել է միջազգային Grant Thornton ընկերությունը: Անցած ֆինանսական տարում, չնայած կատարվող աննախադեպ փոփոխություններին, «ՀայՓոստ» խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA)՝ 63%-ով, ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:
Ինչպես նշել է «ՀայՓոստի» գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, «Մեր թիմն իրականացրեց թվային և տեխնոլոգիական հսկայական տրանսֆորմացիա: Որպես կանոն՝ նման դեպքերում ընկերությունները ժամանակավոր հետընթաց են ունենում: Ըստ անկախ աուդիտի տվյալների՝ մենք ունեցել ենք ֆինանսական ցուցանիշների զգալի աճ: Այս պահին արդեն կարող ենք ասել, որ 2022 ֆինանսական տարում մենք կունենանք դրական գործառնական շահույթ»:
.jpg)