Այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմությունը հանրահավաք է անցկացրել: Նշել են՝ իրենց օրակարգային հարցը շարունակում է մնալ Բերձորի ու հարակից բնակավայրերի ճակատագիրը: Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները անդրադարձել են նաև ԱԺ-ի այսօրվա որոշումներին, որոնց համաձայն՝ պաշտոններից ազատվել են «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը:
«Կառավարող խմբակցության այսօրվա որոշումը ոչինչ է մեզ համար»,- հայտարարել է Հակոբյանը, հավելել, որ իրենք այս քայլով չեն շեղվելու իրենց օրակարգից:
Իշխան Սաղաթելյանն էլ ամբիոնից ասել է՝ իրենց պայքարը նահանջ չունի: