• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային... 11:32
Բաց հարթակ․ ՀԾԿՀ-ն անում է հնարավորը, որ «Վեոլիա ջուրը» չխեղճացնի սպառողին. Սարգսյան Բաց հարթակ․ ՀԾԿՀ-ն անում... 20:45
Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 20:16
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Երևանի ոսկերչական գործարան. քրեական գործեր՝ մասնավորեցման սպասող ու վնասով աշխատող ձեռնարկության շուրջ
Տնտեսություն
12:2928 Սեպ, 2021

Երևանի ոսկերչական գործարան. քրեական գործեր՝ մասնավորեցման սպասող ու վնասով աշխատող ձեռնարկության շուրջ

«Երևանի ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերի 80 տոկոսը պետական է, շարունակում է վնասներ կրել, և վերջին տարիներին Գլխավոր դատախազությունն առիթ ունեցել է անդրադառնալու պետական մասնակցությամբ այս ընկերության հետ կապված մի շարք գործընթացների։

Սեպտեմբերի 25-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ քաղաքացիական մի դատավարության ընթացքում Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ից հօգուտ պետբյուջեի բռնագանձել է 56 միլիոն դրամ պետական տուրքի գումար։ 2019-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից կազմվել է կատարողական վարույթ, ապա գնահատող մի ընկերության հանձնարարվել է ոսկյա ու ադամանդե մի շարք թանկարժեք իրերի արժեք գնահատել։ 83.5 միլիոն դրամ հաշվեկշռային արժեքով թանկարժեք իրերը ոսկերիչի կողմից գնահատվել են 2.5 անգամ ցածր գնով՝ 38.3 միլիոն դրամով, իսկ հետագայում դրվել էլեկտրոնային աճուրդի, ու մի քաղաքացի այն գնել է ընդամենը 21.5 միլիոն դրամով։ Ըստ դատախազության՝ Երևանի ոսկերչական գործարանին պատճառվել է մոտ 50 միլիոն դրամի վնաս ու Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ։

Երևանի ոսկերչական գործարանն իր գործունեությունը սկսել է 1950 թվականից, այն թանկարժեք զարդերի արտադրությամբ զբաղվող խոշոր ընկերություն է։ Խորհրդային տարիներին իր արտադրանքի ծավալով այն եղել է երրորդը։ 2000 թվականին գործարանից առանձնացվեց մի մասը, ստեղծվեց «Երևանի ոսկերչական գործարան 1» ԲԲԸ-ն, ու այս ընկերության բաժնետոմսերն օտարվեցին Ռուսաստանում գրանցված «Գնոմոն» ընկերության ու Գերմանիայում գրանցված «Ջանի-Լազարո» ընկերությունների միջև։ 2015-ին «Հետքը» գրել էր, որ Ռուսաստանում գրանցված «Գնոմոնի» բաժնետոմսերի 50 տոկոսը պատկանում է Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանին, իսկ մնացած բաժնեմասերը բաշխված են նրա դուստրերի միջև։ «Երևանի ոսկերչական գործարան 1» ԲԲԸ-ի կանոնադրական կապիտալը 1 միլիարդ դրամից ավել է, ընկերությունը ներկայանում է «Գնոմոն» ապրանքանիշով ու Երևանում գործող մի քանի վաճառասրահներով։

Առանձնացումից հետո ոսկերչական գործարանի մնացած հատվածի ճակատագիրը խիստ մշուշոտ է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների՝ ոսկերչական գործարանի բաժնետոմսերի 80 տոկոսը պետական սեփականություն են ու տնօրինվում են Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից։ Մինչ այդ բաժնետոմսերը տնօրինողը էկոնոմիկայի նախարարությունն էր։ Մնացյալ 20 տոկոս բաժնետոմսերը տեղաբաշխված են մասնավոր անձանց միջև։ 2017-ին գործարանի տնօրեն Գագիկ Կաֆյանը աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց, նրան փոխարինեց Անդրանիկ Ադամյանը։ Կառավարությունը տարիներ շարունակ դժգոհում էր ոսկերչական գործարանի ոչ արդյունավետ աշխատանքից։ 2013-ին կառավարությունը որոշեց մասնավորեցնել գործարանը, այն ներառվեց մասնավորեցման ենթակա պետական ձեռնարկությունների ցանկում, սակայն մինչ այս պահը գնորդ չի հայտնվել։ Այս տարվա սկզբին Դատախազությունը մեկ այլ հաղորդագրություն տարածեց, որից պարզ էր դառնում՝ պետական մասնաբաժնով ընկերությունը փորձել է դատական կարգով մեկ այլ ընկերությունից ունեցած դեբիտորական պարտքը բռնագանձել, սակայն պաշտոնեական անփութության պատճառով հայցը հաջողություն չի ունեցել։ Բանն այն է, որ հայցվորը՝ Երևանի ոսկերչական գործարան ԲԲԸ-ն, որ պիտի դատարան ներկայացներ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի պայմանագրերը, պարտքը հաստատող այլ փաստաթղթեր ևս, չի իրականացրել այդ գործողությունը, թեև համապատասխան փաստաթղթերը եղել են ընկերությունում. «Դրա հետևանքով պետական բաժնեմասով ընկերությունը ոչ միայն զրկվել է 1.092.593.543 ՀՀ դրամ դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ»,- հայտնել էին Դատախազությունից։ Պայմանագրերը կնքվել էին նախկինում ոսկերչական գործարանից առանձնացված «Երևանի ոսկերչական գործարան 1» Գնոմոն ԲԲԸ-ի հետ։ Այս գործի հետ կապված մանրամասներ կան «Դատալեքս» տեղեկատվական հարթակում։

Շուրջ 56 միլիոն դրամը հենց այն գումարն է, որը վճարելու համար էլ գործարանը որոշել է վաճառել մի շարք թանկարժեք զարդեր, ու որոնք գնահատվել են չափազանց ցածր, և հարուցվել է քրեական գործ։ Քրեական գործերին զուգահեռ՝ այս տարվա մարտին Պետեկամուտների կոմիտեն դիմել է սնանկության դատարան՝ Երևանի ոսկերչական գործարանը սնանկ ճանաչելու պահանջով։ Դատարանն արձանագրել է, որ ընկերության ակտիվների արժեքը բավարար է պարտատերերի պահանջները բավարարելու համար, սակայն ՊԵԿ-ը հետագայում սնանկության դիմումը հետ է վերցրել։

Մինչև 2018-ը Երևանի ոսկերչական գործարանին էր պատկանում Երևանի Բագրևանդ 74 հասցեի 3 հեկտար տարածքով հողամասը։ Երևանի քաղաքապետարանը դատական կարգով հասել է այդ հողամասի նկատմամբ գործարանի սեփականության իրավունքի դադարեցմանը։ Ըստ քաղաքապետարանի՝ այդ հողամասը հանձնվել էր Երևանի ոսկերչական գործարանին ոսկերչության արդյունաբերական մասնագետների պատրաստման միջազգային ուսումնական կենտրոնի կառուցման համար, սակայն հողամասը նպատակային նշանակությամբ չի իրացվել, գործարանի տնօրինոթյունն, իր հերթին, դեմ հանդես չի եկել քաղաքապետարանի հայցադիմումին։ Այդ հասցեում նախատեսվում է կառուցել «Ինժեներական քաղաք», հողամասն ամրացվել է տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությանը։

Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ577
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ 12:2025 Սեպ, 2021 Երևանի ոսկերչական գործարանի գույքը վաճառվել է հաշվեկշռային արժեքից շուրջ 4 անգամ ցածր գնով. հարուցվել է քրգործ Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Լուսինե Հարությունյան 13:1321 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն և Աջափնյակ վարչական շրջաններում 12:1621 Դեկ, 2025
  • Վարչապետը դեկտեմբերի 21-22-ին աշխատանքային այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում 11:3221 Դեկ, 2025
  • Բարեկարգ ու ժամանակակից խաղահրապարակներ Կենտրոն վարչական շրջանում 11:1921 Դեկ, 2025
  • Ժամը 10:20-ի դրությամբ Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է 10:3221 Դեկ, 2025
  • Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում 09:1021 Դեկ, 2025
  • «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 240 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 01:0021 Դեկ, 2025
  • Հայկական պատվիրակությունը Եգիպտոս կգործուղվի 00:4821 Դեկ, 2025
  • Չեռնոգորիայի ԱԳ նախարարը ողջունել է վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները 00:2721 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 21-ի եղանակային կանխատեսումները 23:5420 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:1620 Դեկ, 2025
  • Հայացք դրսից` եկեղեցու ներսում կատարվողին. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4020 Դեկ, 2025
  • Այսօրվա նիստը տևեց 8.5 ժամ․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:3020 Դեկ, 2025
  • Պատմական առավելագույն մակարդակի են հասել Հայաստանի պահուստները. ինչ են տալիս դրանք երկրին 22:1720 Դեկ, 2025
  • «Կորեայի ձոր» կոչվող ճանապարհը հիմնանորոգումից հետո բացվել է 21:5820 Դեկ, 2025
  • Մաթոսավանքի անտառամիջյան ճանապարհին քաղաքացին կնոջ և երեխաների հետ մոլորվել է 21:4820 Դեկ, 2025
  • Կառավարությունը վարում է գյուղում ապրելը հնարավոր դարձնելու քաղաքականություն. վարչապետ 21:3420 Դեկ, 2025
  • Ամազոնի արևադարձային անտառը սկսում է անցումը դեպի նոր կլիմայական վիճակի 21:2520 Դեկ, 2025
  • Լուրեր 21:00 | 2018-ի հեղափոխությունից հետո տնտեսությունն աճել է ավելի քան 50%-ով. վարչապետ 21:0020 Դեկ, 2025
  • Բալար. ամերիկյան կինոկերպարների հայ քանդակագործը 20:5620 Դեկ, 2025
  • Բարիատրիկ վիրահատություններ՝ Հայաստանում 20:4420 Դեկ, 2025
  • Գերմանաբնակ հայ նկարիչ-վերականգնողի օրագիրը 20:3320 Դեկ, 2025
  • Խաղաղության համաձայնագիր կարող է և չլինել. Զելենսկի 20:2420 Դեկ, 2025
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.12.2025 20:1620 Դեկ, 2025
  • Հոգեբանական կենտրոններ՝ մարզերում 20:0420 Դեկ, 2025
  • Լոնդոնը Վրաստանին կոչ է արել խոչընդոտել «ստվերային նավատորմի» միջոցով ռուսական նավթի մատակարարմանը 19:4820 Դեկ, 2025
  • Նորապսակ զույգերը կարող են անվճար հետազոտվել, եթե ամուսնության վկայական ունեն 19:3620 Դեկ, 2025
  • Հունաստանը և Իսրայելը խոչընդոտում են F-35-երը ձեռք բերելուն․ Գյուլեր 19:2420 Դեկ, 2025
  • Թափոնից՝ էներգիա. հետազոտում են ԵՊՀ գիտաշխատողները 19:0920 Դեկ, 2025
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՍԾՏՀԿ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին վերահաստատել է ՀՀ-ի կառուցողական ներգրավվածությունը Կազմակերպության շրջանակներում 18:4920 Դեկ, 2025
  • Գործնական գիտելիքներ՝ ապագա բժիշկներին. Վարդենիսի ԲԿ-ում ուսումնական կենտրոն է բացվել 18:3820 Դեկ, 2025
  • Պուտինը չէ, որ պետք է որոշի՝ երբ և ինչ ձևաչափով կանցկացվեն ընտրությունները. Զելենսկի 18:2120 Դեկ, 2025
  • Գրքի համահայկական փառատոն՝ Լիբանանում 18:0620 Դեկ, 2025
  • Տելեգրամյան խաբեություն՝ բարեգործության անվան տակ 17:4920 Դեկ, 2025
  • Երկու դպրոց՝ մեկ գյուղում. Արագածավանում ակտիվ շինարարություն է 17:3220 Դեկ, 2025
  • Բայրամովը Չեռնոգորիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը 17:1920 Դեկ, 2025
  • Լուրեր 17:00 | ՆԱՏՕ-ՀՀ նոր գործընկերության փաստաթուղթը հուսով ենք համաձայնեցնել 2026-ին. Շեկերինսկա 17:0020 Դեկ, 2025
  • Թուրքիան ու ԱՄՆ-ը աշխատում են Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր 16:5720 Դեկ, 2025
  • Աբովյան քաղաքում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ 16:4120 Դեկ, 2025
  • Պուտինը մտադիր չէ սահմանափակվել միայն Ուկրաինայով. Զելենսկի 16:3420 Դեկ, 2025
  • Եղեգնաձորում հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը 16:2720 Դեկ, 2025
  • Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ 16:1020 Դեկ, 2025
  • Օդեսայի մարզում ռուսական հարվածներից զոհվել է 8 մարդ, շուրջ 30 քաղաքացի տուժել է 15:5220 Դեկ, 2025
  • Վաշինգտոնը պատրաստ է շարունակել գործակցությունը Ադրբեջանի հետ 15:3420 Դեկ, 2025
  • ԿԿՀ հայտարարագիր կներկայացնեն նաև դպրոց-մանկապարտեզների տնօրենները 15:1620 Դեկ, 2025
  • Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է նոր գրադարան 14:5420 Դեկ, 2025
  • Միացյալ Նահանգները սկսել է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման թիրախներին 14:3820 Դեկ, 2025
  • Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ օրատորիայի առաջնախաղը 14:2620 Դեկ, 2025
  • Կիևի պատվիրակությունը Մայամիում հանդիպել է ամերիկացի և եվրոպացի գործընկերների հետ 14:1320 Դեկ, 2025
  • Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 13:5920 Դեկ, 2025
  • 2025 թվականին ՊԵԿ-ում կոռուպցիայի դեմ պայքարը և հակակոռուպցիոն մեխանիզմների բարելավումն աննախադեպ մեծ թափ է հավաքել 13:4820 Դեկ, 2025
  • Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը 13:3620 Դեկ, 2025
  • «Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան 13:2720 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ն ու Ադրբեջանը քննարկել են ռազմավարական գործընկերության խարտիայի նախապատրաստման աշխատանքը 13:1420 Դեկ, 2025
  • Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության. ՀՀ-ում ՄԹ դեսպանի շնորհավորական ուղերձը 13:0620 Դեկ, 2025
  • Լուրեր 13:00 | Տելեգրամի գողացված էջով կարող են ձեր փոխարեն մասնակցել բոտային հարձակումների 13:0020 Դեկ, 2025
  • ԱՄՆ-ի խնդիրն է հասկանալ, թե ինչ կարող են կորցնել Ռուսաստանն ու Ուկրաինան, և ինչ են ակնկալում ստանալ. Ռուբիո 12:4820 Դեկ, 2025
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 12:3420 Դեկ, 2025
  • Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը 12:1620 Դեկ, 2025
  • Դեսպան Ղևոնդյանը և Ղազախստանի պաշտպանության նախարարը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները 11:5920 Դեկ, 2025
  • 2026 թ. Հայաստանում կգործի ապահովագրական համակարգը 11:4220 Դեկ, 2025
  • Արսեն Թորոսյանը ՄՍԾ Կոտայքի տարածքային կենտրոններում ծանոթացել է անապահովության գնահատման պիլոտային համակարգի խնդիրներին 11:2420 Դեկ, 2025
  • Այնթափ գյուղի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 10:4120 Դեկ, 2025
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 10:2320 Դեկ, 2025
  • ՅՈՒՆԻՍԵՖ-ը գործընկերների հետ Վայոց ձորում և Սյունիքում հիմնադրել է երեխաների համար նախատեսված երկու կենտրոն 10:1720 Դեկ, 2025
  • «Էվոկաբանկ»-ը 2025-ի 9 ամսում 5 մլրդ 532 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:1520 Դեկ, 2025
  • Կոջոյանը՝ կոջոյանցիների աչքերով 09:5220 Դեկ, 2025
  • Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը 09:2920 Դեկ, 2025
  • Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները 09:1120 Դեկ, 2025
  • ԵՊՀ գիտական խմբի նախագիծը՝ միջազգային մրցույթի հաղթող 09:0020 Դեկ, 2025
  • «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը՝ ռումիներեն 08:4120 Դեկ, 2025
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1420 Դեկ, 2025
  • WhatsАpp-ի կեղծ էջերով հրամաններ գործընկերներին՝ պետական կառույցների աշխատողների անուններից 00:5720 Դեկ, 2025
  • Մարզական 5 ֆեդերացիաներն ամփոփել են 2025-ի աշխատանքն ու քննարկել առաջիկա ծրագրերը 00:4320 Դեկ, 2025
  • Այգեստանում նոր դպրոց է կառուցվում. այն կարող է սպասարկել մինչև 500 սովորողի 00:2720 Դեկ, 2025
  • Քաղաքացին 1 տարում 1244 կանչ է արել. հունվարից անվճար կլինի տարեկան 8 կանչը՝ չհաշված բացառություններ 00:0520 Դեկ, 2025
  • Երևան-Արմավիր ճանապարհին բեռնատարներ են բախվել. տուժածներ կան 23:5419 Դեկ, 2025
  • Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան 23:2019 Դեկ, 2025
  • Դեկտեմբերի 20-ի եղանակային կանխատեսումները 23:1219 Դեկ, 2025
  • ՔՊ վարչությունը հանդիպել է 2026-ի ընտրություններում համամասնական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած մի շարք կուսակցականների հետ 23:0019 Դեկ, 2025
  • ՔՊ-ն առաջարկեց Գյումրու մանկապարտեզները անվճար դարձնել․ բյուջեի թեժ քննարկում 23:0019 Դեկ, 2025
  • Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար 22:5519 Դեկ, 2025
  • Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 22:4419 Դեկ, 2025
  • Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պուշկինի փողոցում 22:3619 Դեկ, 2025
  • ԱՄՀ-ն Հայաստանի համար հաստատել է 175 մլն դոլարի «Սթենդ-Բայ» տեսակի վարկային համաձայնագիրը 22:3019 Դեկ, 2025
  • Համաշխարհային բանկը ՀՀ-ի համար վստահելի ռազմավարական գործընկեր է. Խուդաթյան 22:1919 Դեկ, 2025
  • Հարցազրույց Արամազդ Ղալամքարյանի հետ 22:0419 Դեկ, 2025
  • Փոխվարչապետը խաղաղության ամրապնդման ինդիկատոր է համարում Ադրբեջանից նավթամթերքի ներկրումը 21:4919 Դեկ, 2025
  • Ժնևում կայացած փախստականների համաշխարհային ֆորումում Հայաստանը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները 21:3619 Դեկ, 2025
  • Նախագահ Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ 21:1419 Դեկ, 2025
  • Լուրեր 21։00 | Այսօրվա իրադարձության մեջ առանձնահատկություն կա. փոխվարչապետը՝ ներկրված բենզինի մասին 21:0019 Դեկ, 2025
  • Լեհաստանը պատրաստ է Ուկրաինային փոխանցել իր ՄիԳ-29 կործանիչները 20:4519 Դեկ, 2025
  • Բիզնեսը զարգացնելու ևս մեկ հնարավորություն՝ տեղահանվածներին 20:3719 Դեկ, 2025
  • Արևմտահայերէն լուրեր. Դեկտեմբեր 19. 2025 20:3019 Դեկ, 2025
  • Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության պատրաստակամության մասին, եթե դաշինքը հրաժարվի իր հակառուսական դիրքորոշումից 20:2519 Դեկ, 2025
  • Ընդդեմ ԵՄ աղմկողները ՌԴ ձեռքին բութ գործիք են. փորձագետ 20:2119 Դեկ, 2025
  • Ուկրաինայի դրոնները Միջերկրական ծովում հարվածել են ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող լցանավին 20:1619 Դեկ, 2025
  • Քննարկվել է ԱՍՀՆ-ի և Երեխաների աջակցության հիմնադրամի համագործակցության ընթացքն ու ծրագրերը 20:0819 Դեկ, 2025
  • Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին 20:0119 Դեկ, 2025
  • Արթուր Նահապետյանը կարևորել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը CoSP11-ի շրջանակում 19:5419 Դեկ, 2025

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2025 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015