ԿԸՀ-ի՝ արդյունքների հրապարակմանը կարող է հետևել երկու սցենար: Առաջին՝ երբ որևէ քաղաքական ուժ դրանք չի վիճարկում ՍԴ-ում. մինչև հիմա նման ավարտ է ունեցել միայն 2018-ի խորհրդարանի ընտրությունը: Հայաստանում, կարելի է ասել, ընտրությունների վիճարկման հարուստ պատմություն կա: Ընդ որում՝ գործընթացը հաճախ ուղեկցվել է նաև փողոցային պայքարով: «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է երկրորդ տարբերակի ընտրության՝ Սահմանադրական դատարան դիմելու մտադրության մասին:
Մտադրությունն իրականացնելու դեպքում խորհրդարանի ճակատագիրը պարզ կդառնա հուլիսի կեսերին: ՍԴ որոշումից կախված սցենարները կրկին տարբեր կարող են լինել: Բարձր ատյանը կարող է որոշել ուժի մեջ թողնել ԿԸՀ ընդունված որոշումը, և այսքանով հարցը կավարտվի, մյուս դեպքում, եթե ՍԴ-ն անվավեր ճանաչի Ազգային ժողովի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը, կարող է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները ընդհանրապես, կամ անվավեր ճանաչել ու սահմանել մանդատների բաշխման կարգ, կամ էլ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ: