• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն Պապիկյան՝ 780, Գևորգ Պապոյան՝ 765. քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն... 07:23
Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. հրապարակվում են նախնական արդյունքները Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. հրապարակվում... 01:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը փայլուն կատարեցին իրենց կարճ ծրագիրը Ձմեռային օլիմպիական խաղերում Կարինա Ակոպովան և Նիկիտա... 00:47
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
22:4121 Մար, 2021

ԵԱՀԿ նախագահությունը հիմնականում լսողի դերում է

Շաբաթվա ընթացքում տարածաշրջանում էր ԵԱՀԿ գործող նախագահը: Առաջիկայում Երևան ու Բաքու կժամանեն նաև ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները: Այցերը թերևս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռ լուծված չէ, որքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հակառակի մասին հայտարարի:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի տարածաշրջանային այցը Բաքու, ապա՝ Երևան, չափազանց կարևոր իրադարձություն էր ոչ այնքան ու ոչ որպես առանձին իրադարձություն, այլ որպես ազդակ։ Այն, ըստ էության, կողմերին հիշեցնում էր, որ Արցախյան հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց, և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, անկախ թե՛ պատերազմից, թե՛ դրա արդյունքներից, շատ հեռու է իր առաքելությունը կատարած համարելուց։ Համենայնդեպս, դեռ մինչ տարածաշրջան ժամանումը Անն Լինդեն ընդգծել էր, որ Ղարաբաղյան հակամարտությունն այցի առաջնային օրակարգն է լինելու, իսկ այցի անմիջապես նախօրեին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցությունից հետո, տարածել էր հայտարարություն, որում շեշտված էր, որ «մինչև տևական ու կայուն խաղաղություն դեռ անցնելու երկար ճանապարհ կա, և այստեղ կազմակերպությունն անելիք ունի»։

Որպես կազմակերպության գործող նախագահ՝ Շվեդիայի արտգործնախարարը նախընտրել էր հիմնականում լսողի դերը։ Թե՛ Բաքվում, թե՛ Երևանում Լինդեն նախընտրեց հրաժարվել երկարաշունչ ելույթներից և երկու մայրաքաղաքներում էլ բավարարվեց հայտարարելով, որ կքննարկի, թե ինչ կարող է անել հակամարտության կարգավորմանը հասնելու համար, և որ այս համատեքստում առաջնահերթություն է համարում միջազգային իրավունքը, մարդու իրավունքները, հումանիտար իրավունքը, խաղաղությունն ու անվտանգությունը։

Թե այս բաղադրիչներից յուրաքանչյուրին ինչպես է վերաբերվում Ադրբեջանը՝ Անն Լինդեն, որքան էլ տարօրինակ է, տեղեկացավ ոչ թե Բաքվում, որտեղ Իլհամ Ալիևը հերթական անգամ հավաստիացնում էր, թե հակամարտությունը կարգավորված է, և կողմերն առաջ են նայում, այլ Երևանում, երբ տեղեկություն եկավ, թե Լինդեի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևն ուղևորվել է Արցախի բռազավթած տարածքներ և հրահանգել եկեղեցիների վրայից ջնջել հայերեն բոլոր գրառումները։ Ասենք՝ Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը նույնպես հիշեցրեց, որ Արդբեջանի դեպքում հումանիտար իրավունքից խոսելն ավելորդ է։ Արտգործնախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ համատեղ, պատերազմի ընթացքում իրականացրել է էթնիկ զտումներ, միտումնավոր թիրախավորել է խաղաղ բնակչությանը, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածնքներն ու մշակութային ժառանգության օբյեկտները։

Արա Այվազյան (ՀՀ արտգործնախարար) - «Ավելին՝ անգամ ռազմական գործողությունների ավարտից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը և մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց»:

Թուրքիայի անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ՝ Մերձավոր Արևելքից ԼՂ հակամարտության գոտի հազարավոր օտարերկրյա զինյալ ահաբեկիչների և վարձկանների տեղափոխումը և արցախահայության դեմ ռազմական գործողությունների մեջ ներգրավումը ոչ միայն միջազգային իրավունքի ոտնահարում էր, այլև ԵԱՀԿ հանձնառությունների խախտում: Այն ձևավորեց երկու վտանգավոր նախադեպ. զանգվածային ոճրագործություններով և ուժի կիրառմամբ հակամարտության լուծման փորձը և այլ տարածաշրջաններից ԵԱՀԿ պատասխանատվության գոտի զինյալ ահաբեկիչների մասսայական ներմուծումը, որը պետք է արժանանա միանշանակ դատապարտման։

Ինչ վերաբերում է Արցախյան խնդրի քաղաքական կարգավորմանը, ապա ԵԱՀԿ գործող նախագահը թե՛ Արա Այվազյանի հետ հանդիպման հրապարակային հատվածում, թե՛ այդ հանդիպումից հետո՝ լրատվամիջոցների համար արված հայտարարության շրջանակում, կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերակատարումը՝ հույս հայտնելով, որ հրադադարի հաստատումը խնդրի կարգավորման գործում առաջ շարժվելու հնարավորություն կստեղծի։

Անն Լինդե (ԵԱՀԿ գործող նախագահ) - Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ողջունում եմ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը և մեր անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում: Մի քանի հարց դեռևս կարոտ են լուծման: ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը՝ որպես ամբողջություն, կարևոր դեր ունեն անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու ճանապարհ գտնելու գործում:

Որ Արցախյան հակամարտության քաղաքական կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է գլխադասային դերակատարում ունենա՝ ընդգծեց նաև արտգործնախարար Այվազյանը։ Նա, սակայն, շեշտեց, որ թեև նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, թեև այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը։ Իսկ դրանցից առաջնայինը Արցախի կարգավիճակի հարցն է՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա:

Արա Այվազյան - «Հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Տարածաշրջանում վերջին զարգացումներն ընդգծեցին, որ մենք կարիք ունենք ԵԱՀԿ Մինսկի խմբի ուժեղ համանախագահության, որը կկարողանա առաջնորդել խաղաղ գործընթացը՝ տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա: Մենք նաև կարիք ունենք ամուր և համախմբված ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային անվտանգության և խաղաղության համար պատասխանատու մարմնի: Այս համատեքստում կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դերակատարումը»:

Թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ նախագահության դերակատարումն առաջիկայում, դեռ հստակ չէ, քանի որ Հայաստանում արդեն իսկ նախանշված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են որոշակի փոփոխություններ մտցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծրագրերում՝ չնայած թե՛ Երևանում ու Ստեփանակերտում, թե՛ Բաքվում սպասում են համանախագահների այցին։ Ճիշտ է՝ բոլորովին տարբեր նպատակներով ու ակնկալիքներով։

Դիտումների քանակ69
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Լեհաստանը գումարտակ է տեղակայում Սուվալկիի միջանանցքում 15:0616 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Հարևանների հետ միասնական էներգետիկ համակարգ ունենալը ռիսկ չի պարունակում. տնտեսագետներ 15:0016 Փտր, 2026
  • ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի շուրջ 132.000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ. Դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը բավարարվել է 14:5516 Փտր, 2026
  • Իրանը պատրաստ է փոխզիջումների գնալ. Ռավանչի 14:4416 Փտր, 2026
  • Ինչ վիրուսներ են շրջանառվում, համաճարակային իրավիճակը Հայաստանում 14:3116 Փտր, 2026
  • Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է. ՄԻՊ 14:2316 Փտր, 2026
  • Շարունակում ենք տաքանալ. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել 14:1416 Փտր, 2026
  • Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվել է նաև Ղազախ-Իջևան հատվածում ուղիղ կապ ունենալու հարցը 14:0616 Փտր, 2026
  • «Ֆլեշ» ընկերությունը 2025-ին 14 մլրդ 812 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 13:5916 Փտր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի Հռոմում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի SBI-6 հանդիպմանը 13:5116 Փտր, 2026
  • ՄԻՊ-ի աջակցությամբ սոցիալապես անապահով ընտանիքին վերադարձվել է բժշկական ծառայությունների համար նախապես վճարված գումարը 13:4316 Փտր, 2026
  • Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում. Նարեկ Մինասյան 13:3616 Փտր, 2026
  • Փորձել ենք ադրբեջանցի գործընկերներին բացատրել՝ ինչու ներկայիս խաղաղության գործընթացների տրամաբանության մեջ չի տեղավորվում գերիների առկայությունը Բաքվում. Սուլթանյան 13:3116 Փտր, 2026
  • ՀՀ-ն մեծապես կարևորում է փոխվստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը. Նիկոլ Փաշինյանը՝ Լիտվայի վարչապետին 13:2616 Փտր, 2026
  • Մենք մեր առջև նպատակ չենք դրել մոռացության մատնել մեր պատմությունը. Արեգ Քոչինյան 13:2116 Փտր, 2026
  • Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության համար փոխզիջումների քննարկմանը. Իրանի ԱԳՆ 13:1516 Փտր, 2026
  • Առաջին անգամ միջոցառումները Հայաստանի և Ադրբեջանի պետական աջակցությամբ և ֆինանսավորմամբ են իրականացվել. Քոչինյան 13:0916 Փտր, 2026
  • Ներքին արտադրությամբ V-BAT տեսակի ԱԹՍ-ների կարիքը համալրել տեխնիկապես հնարավոր չէր. ԲՏԱ նախարար 13:0216 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Ոչ ոք չի կարողացել Իրանի հետ հաջող գործարք կնքել, բայց մենք կփորձենք. Ռուբիո 13:0016 Փտր, 2026
  • MIF-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով 12:5516 Փտր, 2026
  • Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Ժնև՝ մասնակցելու եռակողմ բանակցություններին 12:4416 Փտր, 2026
  • Վանաձորում սպանդանոցի գործունեություն է կասեցվել 12:3716 Փտր, 2026
  • Տիգրան Դադունցը և ԺՀՄԻԳ առաքելությունը քննարկել են նախընտրական շրջանի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը 12:3016 Փտր, 2026
  • Խաղաղության խորհրդի անդամները Գազայի հատվածին կհատկացնեն ավելի քան 5 միլիարդ դոլար. Թրամփ 12:2316 Փտր, 2026
  • Բանավոր զրույցներում նշվել է, որ ամենայն հավանականությամբ Youtube-ի մոնետիզացիան ապրիլի վերջին-մայիսի սկզբին կակտիվացվի. ԲՏԱ նախարար 12:1716 Փտր, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիոն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 12:1216 Փտր, 2026
  • Հունվարին էլեկտրաէներգիայի հավելագրում չի արձանագրվել. ՀԷՑ 11:4616 Փտր, 2026
  • 2025-ին ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող 12.026 ընկերություն կա, 18,5 անգամ ավելի 2017-ի համեմատությամբ 11:3916 Փտր, 2026
  • ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքերը. 2026 թ․ հունվարին ավարտված հսկողական ՊԵԿ միջոցառումների արդյունքները 11:3016 Փտր, 2026
  • Ջրանջատում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում 11:2016 Փտր, 2026
  • «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի բաժանմունքները և մանկական քաղցկեղի կենտրոնը վերանորոգված են. վարչապետ 11:1016 Փտր, 2026
  • Շնորհավորում եմ ՔՊ ընկերներիս ներկուսակցական ժողովրդավարության նշաձող սահմանելու համար. Միրզոյան 11:0516 Փտր, 2026
  • Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին քննարկվել են աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցեր 10:4316 Փտր, 2026
  • Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ 10:3116 Փտր, 2026
  • Երևանի Շենգավիթ վարչական շրջանում ջուր չի լինի 10:1216 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Հայտնի է, թե ովքեր կլինեն ՔՊ ընտրական ցուցակի առաջին 50 տեղերում 10:0016 Փտր, 2026
  • Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին 09:4416 Փտր, 2026
  • Մագնուս Կարլսենը՝ Ֆիշերի շախմատի աշխարհի առաջին առաջնության հաղթող 09:4116 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում 09:2216 Փտր, 2026
  • Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 09:0716 Փտր, 2026
  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ է 08:3716 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում․ հասցեներ 08:0416 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյան՝ 894, Սուրեն Պապիկյան՝ 780, Գևորգ Պապոյան՝ 765. քվեարկության նախնական արդյունքները՝ ըստ ստացած քվեների 07:2316 Փտր, 2026
  • Քվեաթերթիկների հաշվարկն ավարտվեց. հրապարակվում են նախնական արդյունքները 01:4716 Փտր, 2026
  • Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը փայլուն կատարեցին իրենց կարճ ծրագիրը Ձմեռային օլիմպիական խաղերում 00:4716 Փտր, 2026
  • ՔՊ կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 00:00-ի դրությամբ 00:1116 Փտր, 2026
  • Հայտնի են ՔՊԿ-ի ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 23:00-ի դրությամբ 23:2815 Փտր, 2026
  • ՔՊ կուսակցության ընտրացուցակի հաստատման 1-ին փուլի քվեարկության նախնական արդյունքները՝ ժ. 22:00-ի դրությամբ 22:3415 Փտր, 2026
  • «Պատմական, աննախադեպ». Վենսի հայաստանյան 24 ժամվա արդյունքը 22:0615 Փտր, 2026
  • Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան. Մեծ բանավեճ 21:5015 Փտր, 2026
  • Ծանրամարտի Հայաստանի առաջնությունն ավարտվել է. հայտնի են չեմպիոններն ու մեդալակիրները 21:2415 Փտր, 2026
  • Լուրեր | Հայ-հնդկական համատեղ ռազմական արտադրության պոտենցիալ կա. հնդիկ փորձագետ 21:0015 Փտր, 2026
  • Քվեատուփերը սկսեցին բացվել․ Նիկոլ Փաշինյան 20:5815 Փտր, 2026
  • Արևմտյան տեխնոլոգիաներն առավել ամրացնում են մեր երկրի սահմանները. ռազմական փորձագետ 20:2915 Փտր, 2026
  • Չիպերի նախագծում՝ AI-ով. Հայաստանը տեխնոլոգիական նոր փուլ է մտնում | Հարցազրույց Երվանդ Զորյանի հետ 19:5915 Փտր, 2026
  • Հարևանների հետ միասնական էներգետիկ համակարգն անհրաժեշտություն է. փորձագիտական գնահատական 19:4915 Փտր, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 15.02.2026 19:2715 Փտր, 2026
  • Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:1015 Փտր, 2026
  • Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն 15:5615 Փտր, 2026
  • Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել են ավելի քան երեսուն ցուցանմուշների հեղինակներ և բացահայտվել նախկինում անհայտ գործեր․ Ազգային պատկերասրահ 15:1815 Փտր, 2026
  • Սուրբ և անմահ պատարագ Հովհաննավանքում. վարչապետը տեսանյութ է հրապարակել 14:5615 Փտր, 2026
  • Մեկ օր բարձրաստիճան զինվորականի հետ. N բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյան 13:3515 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով 13:2415 Փտր, 2026
  • 2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ 12:4215 Փտր, 2026
  • Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու 12:3715 Փտր, 2026
  • Երբ եկեղեցին անմիջականորեն ներգրավվում է կուսակցական քաղաքական դաշտում, դուրս է գալիս իր հոգևոր առաքելությունից. Ժակ Րաֆֆի Փափազյան 12:2915 Փտր, 2026
  • Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան 11:5115 Փտր, 2026
  • Մեկ զանգ, արագ արձագանք․ գործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը 10:5715 Փտր, 2026
  • Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ 10:2115 Փտր, 2026
  • Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են 10:1215 Փտր, 2026
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է քվեարկությունը 10:0815 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Եղվարդ քաղաքում 10:0315 Փտր, 2026
  • Գեորգի Թովմասյան-90. նկարչի ձայնը հնչում է նրա գործերի միջոցով 00:2115 Փտր, 2026
  • Հոբբիից` բիզնես. ազգային գորգանախշերով ասեղնագործ աշխատանքներ 23:5114 Փտր, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 23:3214 Փտր, 2026
  • Զելենսկին՝ բանակցություններում ԵՄ մասնակցության մասին 23:1814 Փտր, 2026
  • Հայ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել 22:4614 Փտր, 2026
  • ՀՀ-ԱՄՆ գործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4014 Փտր, 2026
  • Ինչպիսի ապագա ենք ուզում տեսնել. քննարկել են ՀՀ և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները 22:2414 Փտր, 2026
  • Ես հիմա վստահ ասում եմ՝ պետության կորցնելու պատմական ռիսկը հաղթահարված է. վարչապետ 21:5414 Փտր, 2026
  • Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը 21:4214 Փտր, 2026
  • Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 21:1914 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Մտածում էի՝ չեմ լուսացնի. ինչպես է Փաշինյանն ընդհատակում գրել «Երկրի հակառակ կողմը» 21:0014 Փտր, 2026
  • Անհասության ռետինոպաթիայի վաղ հայտնաբերում` սքրինինգով 20:5814 Փտր, 2026
  • Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը ձմեռային Օլիմպիական խաղերում 81 մասնակիցների շրջանում գրավել է 59-րդ տեղը 20:5114 Փտր, 2026
  • Հայտարարությունը հարցեր է առաջացնում՝ թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյանը՝ սփյուռքահայ գործիչների ստորագրած նամակի մասին 20:4614 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 14.02.2026 20:4214 Փտր, 2026
  • Վաշինգտոնին մտահոգում է Եվրոպայի ապագան. Ռուբիո 20:2914 Փտր, 2026
  • Կակաչների և վարդերի 20-ից ավելի տեսակներ. կանանց բիզնեսը 20:1914 Փտր, 2026
  • Սխալ է, որ Եվրոպան ռուս-ուկրաինական բանակցությունների սեղանի շուրջ չէ. Զելենսկի 20:1114 Փտր, 2026
  • Չենք թողնելու Հայաստան դրսից տղա բերեն, թող հանգիստ նստեն տեղները. Ալեն Սիմոնյան 19:5814 Փտր, 2026
  • Եվրոպան տեսնում է, որ TRIPP-ի նախագիծը կարող է իրական առաջընթաց լինել տարածաշրջանի համար. Կոս 19:4714 Փտր, 2026
  • Սարոյանն ուզում էր ցույց տալ, թե ինչ արհավիրք է պատերազմը. «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոս 19:3914 Փտր, 2026
  • Իրական դե՞պք, թե՞ պարզունակ մանիպուլյացիա. «Մարիամ Իսրայելյան» անունով ԱԳՆ դիմորդ չի եղել 19:2814 Փտր, 2026
  • Հայ-ադրբեջանական համաժողովի քննարկումները կենտրոնացել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ընթացիկ փուլի և ապագա զարգացման ուղիների վրա 19:2114 Փտր, 2026
  • Ալիևը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարանցիկ հնարավորություններ ստեղծելու համար 19:0914 Փտր, 2026
  • Եվրոպան պետք է պատրաստ լինի Ռուսաստանից եկող վտանգին. Սթարմեր 18:5614 Փտր, 2026
  • «Արձագանք» պղնձե արձանը չի վնասվել, պետության միջոցներով շրջակայքում տեղադրված գույքն է վնասվել 18:3614 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Արարատում կազմակերպված քննարկմանը մանրամասներ է ներկայացրել «Երկրի հակառակ կողմը» գիրքը գրելու ընթացքի վերաբերյալ 18:2014 Փտր, 2026
  • Իջևան և Դիլիջան համայնքներին է վերադարձվել 162 միլիոն 345 հազար դրամ արժեքով 4 անշարժ գույք. ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները 17:5914 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015