Մարտի 22-ին մահացած 40-ամյա ծննդկանի քրվարույթով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որից հետո պարզ կդառնա՝ մեղադրյալ կա, թե ոչ: Վարույթը հարուցվել է բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոդվածով: Բժիշկները կարողացել էին կեսարյան հատումով փրկել փոքրիկի կյանքը, նա արդեն ինքնուրույն շնչում է: