ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Ռոզա Չրաղյանին պատկանող (Արարատի մարզ, գյուղ Վարդաշեն) հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում արձանագրել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։
-
պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատերի ծեփը որոշ հատվածներում թափված է եղել,
-
առաստաղները եղել են ոչ նորոգ վիճակում, որի արդյունքում չի բացառվել մասնիկների թափվելու վտանգը,
-
բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
-
դռները եղել են ոչ հարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից,
-
սանհանգույցի դռները բացվել են անմիջապես դեպի արտադրամաս,
-
սննդի կառույցը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։