ՌԴ մասնագետները կարող են արագ վերականգնել Հայաստանի երկաթուղիների հատվածները՝ հարևան երկրների հետ կապ հաստատելու համար՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարության խնդրանքը Ռուսաստանում քննարկվել է ամենաբարձր մակարդակով և դրական պատասխան է տրվել:
Օվերչուկը նշել է, որ վերջերս ռուսական պատվիրակությունը վերադարձել է Երևանից, որտեղ քննարկվել են այդ հատվածների վերականգնման համար միջոցների ներգրավման և վերադարձելիության պայմանները: Ըստ ռուս փորձագետների՝ այդ կարճ հատվածների վերականգնումը կոմերցիոն նախագիծ է։