Դեպի Հայաստան Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղով ռուսական և ղազախական բեռների տեղափոխումը ձեռնտու է բոլորին, ինչը հաստատվում է փոխադրումների աճող քանակով: Այս մասին ТАСС գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կառավարությունը շահագրգռված է առևտրի զարգացմամբ և երկրների միջև բեռնափոխադրումների հոսքի ավելացմամբ:
Օվերչումը նշել է, որ Հայաստանի ապաշրջափակումը, Ադրբեջանի երկու հատվածների միջև հարմար տրանսպորտային հաղորդակցության բացումը և Մեղրու հատվածի վերականգնումը անհրաժեշտ են ամբողջ Հարավային Կովկասի զարգացման համար, և միայն Ռուսաստանի ներկայությունն այս գործընթացում կարող է շահերի հավասարակշռություն ապահովել:
Միջազգային լուրերը՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում։