ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխությունները և դրանցից բխող իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Որոշմամբ հաշվի է առնվել Կառավարության կողմից որդեգրված այն քաղաքականությունը, համաձայն որի՝ համայնքային և պետական սեփականություն հանդիսացող գույքի օտարումը աճուրդային եղանակով իրականացվելու է բացառապես էլեկտրոնային հարթակի միջոցով։
Առաջարկվող մոտեցումը միտված է ապահովելու գործընթացի առավելագույն թափանցիկություն, մրցակցային հավասար պայմաններ և հանրային վերահսկողության բարձր մակարդակ։ Էլեկտրոնային համակարգի կիրառումը հնարավորություն է տալիս նվազեցնել մարդկային գործոնի ազդեցությունը, կրճատել վարչարարական ծախսերն ու ժամկետները, ապահովել տեղեկատվության հասանելիություն շահագրգիռ անձանց համար և կանխել հնարավոր չարաշահումները։
Որոշմամբ սահմանվել է, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։