Ում հետ կմիավորվի ՀՀԿ-ն, պարզ կլինի կուսակցության առաջիկա համագումարից հետո: Սակայն հանրապետականի կարկառուն՝ արդեն նախկին համարվող որոշ ներկայացուցիչներ միացել են Սամվել Կարապետյանին: Այս ցուցակը, կարելի է ասել, գլխավորում են Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն ու նրա եղբայրը, հաջորդում են երկու տասնյակ նախկին համայնքապետեր ու քաղաքապետեր: Փորձագետի խոսքով՝ Սերժ Սարգսյանի դեմքով ընտրությանը մասնակցելը հեռանկար չունի, ուստի փորձելու են տարբեր անուններով իրենց տեղը ապահովել խորհրդարանում։
Մանրամասները՝ Մերի Խաչատրյանի ռեպորտաժում։