Կառավարութունն առաջին եռամսյակում արդեն ապահովել է հարկային եկամուտների 21.6 տոկոսը. բյուջեն գերակատարվել է 5.4 տոկոսով: Հարկային եկամուտների աճ է արձանագրվել, մասնավորապես, հանքարդյունաբերության, մանրածախ ու մեծածածախ առևտրի, շինարարության, մշակող արդյունաբերության ոլորտներում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 20 տոկոսով ավելի է նաև բիզնեսին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարը:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան