Օրվա ճեպազրույցում վարչապետը, անդրադառնալով առանց Ղարաբաղի Հայաստանի քարտեզին, հայտարարել է, որ կարողացել է հաղթահարել միջին վիճակագրական հայաստանյան մտածողությունը, ինչի արդյունքում այսօր ունենք անկախ, ինքնիշխան պետություն:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 44-օրյայի ընթացքում որևէ մեկը, որևէ զենքի պակաս չի ունեցել, ունեցել ենք վախկոտ գեներալներ: Վարչապետին ուղղված հարցերի զգալի մասը վերաբերել են Ռուսաստանի նախագահի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:
Անդրադառնալով՝ ռուսամետ դիրքորոշման քաղաքական ուժերի ընտրությանը մասնակցելու Վլադիմիր Պուտինի դիտարկմանը, Փաշինյանն ասել է՝ թերևս նախագահին տեղյակ չէին պահել, որ Սամվել Կարապետյանը չի կարող Հայաստանում մասնակցել ընտրությունների և ես պարզապես տեղյակ պահեցի այդ նրբության մասին:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում։